Յոզեֆ Պետցվալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto Info sciences exactes.png
Յոզեֆ Պետցվալ
գերմ.՝ Josef Petzval
Joseph Petzval.jpg
Ծնվել է հունվարի 6, 1807(1807-01-06)[1][2][3][4]
Սպիշսկա Բելա, Kežmarok District, Prešov Region
Մահացել է սեպտեմբերի 19, 1891(1891-09-19) (84 տարեկանում) կամ սեպտեմբերի 17, 1891(1891-09-17)[2] (84 տարեկանում)
Վիեննա, Ավստրո-Հունգարիա
Գերեզման Վիենայի կենտրոնական գերեզմանատուն
Քաղաքացիություն Flag of Hungary.svg Հունգարիա
Դավանանք լյութերականություն
Մասնագիտություն ֆիզիկոս, մաթեմատիկոս, ճարտարագետ և lens designer
Հաստատություն(ներ) Վիեննայի համալսարան
Անդամակցություն Հունգարիայի գիտությունների ակադեմիա
Ալմա մատեր Բուդապեշտի համալսարան
Գիտական աստիճան դոկտորի աստիճան
Տիրապետում է լեզուներին գերմաներեն[1]
Եղել է գիտական ղեկավար Johannes Frischauf[5] և František Josef Studnička[6]
Jozef Petzval Վիքիպահեստում

Յոզեֆ (Յոժեֆ) Պետցվալ (հունգ.՝ Josef Maximilian Petzval, հունվարի 6, 1807(1807-01-06)[1][2][3][4], Սպիշսկա Բելա, Kežmarok District, Prešov Region - սեպտեմբերի 19, 1891(1891-09-19) կամ սեպտեմբերի 17, 1891(1891-09-17)[2], Վիեննա, Ավստրո-Հունգարիա), հունգարացի մաթեմատիկոս, ֆիզիկոս և գյուտարար, հայտնի է օպտիկայի բնագավառում իր աշխատանքներով։ Ավստրիայի գիտությունների ակադեմիայի անդամ 1849 թվականից։ Արժանացել է մի շարք արտասահմանյան մրցանակների[7]:

Համարվում է երկրաչափական օպտիկայի, ժամանակակից լուսանկարչության ու կինեմատոգրաֆիայի հիմնադիրներից մեկը։ Նրա հայտնագործություններից են Պետցվալի «դիմանկարային» օբյեկտիվն ու թատերական հեռադիտակը, որոնք օգտագործվում են նաև այսօր[8]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոզոֆ Պետցվալը ծնվել է 1807 թվականի հունվարի 6-ին Ավստրիական կայսրության Հունգարիայի թագավորության Սպիշսկա Բելա քաղաքում։ Նրա ծնողներն ամուսնացել էին 1801 թվականին և ունեին վեց երեխա։ Յոզեֆի հայրը որպես ուսուցիչ աշխատել է Սպիշսկա Բելայի ավետարանական դպրոցում, ինչպես նաև եղել է երգեհոնահար ու դիրիժոր. ունենալով երաժշտի համբավ՝ նա եղել է նաև տաղանդավոր մեխանիկ։

Յոզեֆ Պետցվալը սովորել է Կեժմարոկ քաղաքի տարրական դպրոցում ու Պոդոլինեց քաղաքի դպրոցում։ 1819 թվականի հոկտեմբերի 1-ին ընդունվել է Լևոչա քաղաքի միջնակարգ դպրոց։ Եղել է լատիներեն ամենալավ սովորող աշակերտների շարքում, սակայն այնքան էլ լավ չի սովորել մաթեմատիկան։ Սակայն որոշ ժամանակ անց նրան հաջողվել է բարձրացնել առաջադիմություն նաև այդ առարկայից։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո երկու տարի (1823-1825 թվականներ) սովորել է Կոշիցե քաղաքի լիցեյում, որն ավարտելուց հետո որպես մանկավարժ աշխատել է Խևեշում՝ Ալմասի կոմսերի մոտ։ 1826-1828 թվականներին սովորել է Բուդապեշտի համալսարանում, որն ավարտել է 1828 թվականին՝ ստանալով ինժեների դիպլոմ։ Նույն թվականին նա ընդունվել է համալսարանի մագիստրատուրա, իսկ 1831 թվականին դարձել է ամբիոնի ասպիրանտ ֆիզիկայի ֆակուլտետում։ 1828-1835 թվականներին (ուսմանը զուգահեռ) Յոզեֆ Պետցվալը՝ որպես ինժեներ, աշխատել է Բուդա քաղաքի քաղաքային տնտեսությունում։ 1830 թվականին ամբարտակը, որ կառուցվել էր Պետցվալի նախագծով, փրկել է քաղաքը հեղեղումից, որի պատճառը Դանուբի վարարումն էր։ Դոկտորի գիտական աստիճան ստանալուց հետո՝ 1832 թվականին, Յոզեֆ Պետցվալը՝ որպես ադյունկտ-պրոֆեսոր, աշխատել է համալսարանում, իսկ 1835 թվականին նշանակվել է բարձրագույն մաթեմատիկայի պրոֆեսոր։ 1836 թվականին Յոզեֆ Պետցվալը հրավիրվել է Վիեննայի համալսարան, որտեղ 1837 թվականին դարձել է մաթեմատիկայի ամբիոնի վարիչ։ Այդ համալսարանում նա՝ որպես պրոֆեսոր, աշխատել է մինչև 1877 թվականը։ Մաթեմատիկայից բացի, նա զբաղվել է նաև մեխանիկայի, ձգաբանության, օպտիկայի ու ակուստիկայի հարցերով։

Յոզեֆ Պետցվալի կիսանդրին Սպիշսկա Բելայում

Գիտնականն ապրել է Կալենբերգ (անգլ.՝ Kahlenberg) լեռան վրա գտնվող լքված վանքում։ Այնտեղ նա հիմնադրել է ապակու մշակման արվեստանոց՝ պատրաստելով ոսպնյակներ, որոնք հետագայում հայտնի են դարձել ամբողջ աշխարհում։ 1840 թվականին նա ստեղծել է իր հայտնի լուսանկարչական օբյեկտիվը։ 1845 թվականին Պետցվալը վիճում է ձեռնարկատեր Պետեր Վիլհելմ Ֆրիդրիխ ֆոն Ֆոհտլենդերի (Peter Wilhelm Friedrich von Voigtländer, 1812-1878) հետ այն հարցի շուրջ, թե ում է պատկանում այդ ոսպնյակների արտադրության իրավունքը։ 1859 թվականին գիտնականի տունը թալանվել է, իսկ նրա ձեռագրերը, որոնցում ամփոփված էին նրա բազմամյա ուսումնասիրությունների արդյունքները, կորել են։ Ձեռագրերը, որոնց թվում էր նաև օպտիկային վերաբերող ուսումնասիրությունը, վերականգնել հնարավոր չի եղել։ Այդ ժամանակից Յոզոֆ Պետցվալն սկսել է զբաղվել ակուստիկայով ու մեկուսացել է հասարակությունից։ Նրա ու օպտիկայի արտադրությամբ զբաղվող Կարլ Դիտցլերի (անգլ.՝ Carl Dietzler) համատեղ ձեռնարկությունը փակվում է (ոչ առանց Ֆոխտլենդերի մասնակցության) 1862 թվականին, իսկ Դիտցլերը մահանում է 1872 թվականին։

1869 թվականին Յոզոֆ Պետցվալն ամուսնանում է իր տան աշխատողի հետ, սակայն վերջինս մահանում է չորս տարի անց։ 1877 թվականին Պետցվալը դադարեցնում է դասախոսությունները և առանձնանում Կալենբերգում գտնվող վանքում՝ վարելով մենակյացի կյանք, ինչի պատճառ էին դարձել Ֆոխտլենդերի հետ շարունակական վեճրը, ձեռագրերի կորուստն ու անհաջողությունը բիզնեսում։

Կյանքի վերջին տարիները Յոզեֆ Պետցվալն անցկացրել է աղքատության մեջ ու եղել գրեթե մոռացված։ Նա մահացել է 1891 թվականի սեպտեմբերի 19-ին։ Թաղված է Վիեննայի կենտրոնական գերեզմանատանը[9]:

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշատախտակ Սպիշսկա Բելայում
  • Սպիշսկա Բելայում գտնվող այն տանը, որտեղ ծնվել է գիտնականը, գործում է Յոզեֆ Պետցվալի անվան լուսանկարչության ու կինեմատոգրաֆիայի պատմության թանգարան, որ Կոշիցեի Սլովակիայի տեխնիկական թանգարանի (անգլ.՝ Slovak Technical Museum) մասնաճյուղն է։
  • Յոզեֆ Պետցվալի անունով կոչվել է խառնարան Լուսնի հակառակ կողմում։
  • Նրա անունով է կոչվել փոքր մոլորակ, որ հայտնաբերվել է 1980 թվականին (3716 Petzval, 1980 TG)։
  • 1928 թվականին Ավստրիայի կրթության խորհուրդը սահմանել է Petzval Medal, որ ժնորհվում է գիտական լուսանկարչության բնագավառում առանձնակի ձեռքբերում ունեցող անձանց։
  • Յոզեֆ Պետցվալի անունը կրող փողոցներ կան Սլովակիայում, Ավստրիայում ու Հունգարիայում:
  • 2013 թվականին Լոմոգրաֆիական միությունը նվիրատվությունների կատարման Kickstarter ծառայության միջոցով 1,3 միլիոն դոլար է հավաքել 35 մմ լուսանկարչական սարքերի համար «New Petzval 2,2/85» օբյեկտիվի ժամանակակից տարբերակի թողարկման համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ
  3. 3,0 3,1 Find a Grave — 1995. — ed. size: 165000000
  4. 4,0 4,1 RKDartists
  5. Mathematics Genealogy Project — 1997.
  6. Mathematics Genealogy Project — 1997.
  7. Józeph Miksa Petzval (անգլ.)
  8. ПЕТЦВАЛЬ Йожеф
  9. Josef Petzval (անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]