Յոզեֆ Մանես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յոզեֆ Մանես
չեխ․՝ Josef Mánes
Ծնվել էմայիսի 12, 1820(1820-05-12)[1][2][3][…]
ԾննդավայրՊրահա, Բոհեմիայի թագավորություն, Չեխական թագի հողեր, Ավստրիական կայսրություն[4][5][6]
Վախճանվել էդեկտեմբերի 9, 1871(1871-12-09)[1][2][3][…] (51 տարեկան)
Մահվան վայրՊրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[6]
Քաղաքացիություն Ավստրիական կայսրություն
ԿրթությունՊրահայի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ և նկարազարդող
ՀայրԱնտոնին Մանես
ԱզգականներVáclav Mánes?
 Josef Mánes Վիքիպահեստում

Յոզեֆ Մանես (չեխ․՝ Josef Mánes, մայիսի 12, 1820(1820-05-12)[1][2][3][…], Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Չեխական թագի հողեր, Ավստրիական կայսրություն[4][5][6] - դեկտեմբերի 9, 1871(1871-12-09)[1][2][3][…], Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[6]), չեխ նկարիչ[7], ռոմանտիզմի ներկայացուցիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոզեֆ Մանեսը ծնվել է 1820 թվականի մայիսի 12-ին Պրահայում, նկարիչների ընտանիքում։ Նկարիչներ են եղել Յոզեֆ Մանեսի հայրը՝ Անտոնին Մանեսը, եղբայրը՝ Գվիդո Մանեսը և քույրը՝ Ամալիա Մանեսովան։ Յոզեֆ Մանեսի հորեղբայրը՝ Վացլավ Մանեսը, եղել է Պրահայի Գեղարվեստի ակադեմիայի տնօրեն։ Գեղանկարչության առաջին դասերը Յոզեֆ Մանեսն ստացել է իր հոր մոտ։ 1835 թվականից մինչև 1844 թվականը Յոզեֆ Մանեսը սովորել է Պրահայի Գեղարվեստի ակադեմիայումՙ աշակերտելով պրոֆեսորներ Ֆրանտիշեկ Տկադլիկին ու Քրիստիան Ռուբենին։ Այնուհետև նա երկու տարով մեկնել է Մյունխեն՝ շարունակելու կրթությունը։ Գերմանիա վերադառնալուց հետո Յոզեֆ Մնաեսը շուրջ քսան տարի բնակվել է Կոմս Ֆրիդրիխ Սիլֆ-Տարուկի կալվածքում։ Այդտեղից նա ուղևորություններ է կատարել Մորավիա, Սլովակիա և Լեհաստան։

Յոզեֆ Մանեսն ակտիվ մաստակցությունէ ունեցել իր երկրի մշակությաին կյանքին։ Նա անդամակցել է Umělecká beseda նկարչական միությանը, եղել է Չեխիայի հասարակական- հայրենասիրական տարբեր կազմակերպությունների համազգեստների ու դրոշների հեղինակը։ 1857 թվականին Յոզեֆ Մանեսը մեկնել է Ռուսաստան, 1860 թվականին ուղևորվել է Իտալիա, որտեղից վերադառնալիս եղել է արդեն հոգեկան հիվանդ։

Յոզեֆ Մանեսը համարվում է 19-րդ դարի չեխ խոշորագույն ազգային նկարիչներից մեկը, նրա բազմաթիվ կտավների շարքեւմ կան բնանկարներ, դիմանկարներ, պատմական նկարներ, կենցաղանկարներ, ծաղիկների ու բույսերի նկարներ։ Հայտնի են գյուղական կյանքին նվիրված նրա նկարները։ Իր ժամանակակիցների համար Յոզեֆ Մանեսի արվեստը մնացել է մեծ մասամբ անհասկանալի։

1887 թվականին Յոզեֆ Մանեսի անվամբ է կոչվել Չեխ նկարիչների միությունը (Spolek výtvarných umělců Mánes)։ Նրա անունն է կրում նաև Պրահայի կենտրոնում գտնվող կամուրջներից մեկը (Mánesův most), որի սկզբում տեղադրված է նկարչի հուշարձանը։ Յոզեֆ Մանեսի նկարների մոտիվներով բազմաթիվ նամականիշներ են թողարկվել Չեխոսլովակիայում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Joseph Manes (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. 4,0 4,1 4,2 Union List of Artist Names — 2017.
  5. 5,0 5,1 5,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Կերպարվեստի արխիվ — 2003.
  7. Rudolf Müller (1884), "Manes, Joseph", Allgemeine Deutsche Biographie (ADB) (in German) 20, Leipzig: Duncker & Humblot, pp. 184–185.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Miloš Jiránek: Josef Mánes, Prag 1909-10
  • František Kožík: Josef Mánes, Prag 1955
  • Olga Macková: Josef Mánes, Prag 1970
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոզեֆ Մանես» հոդվածին։