Jump to content

Յոզեֆ Մայստեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յոզեֆ Մայստեր
ֆրանսերեն՝ Joseph Meister
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 21, 1876(1876-02-21)[1]
ԾննդավայրՓարիզի 18-րդ շրջան, Փարիզ
Մահացել էհունիսի 24, 1940(1940-06-24)[1] (64 տարեկան)
Մահվան վայրՓարիզ
ԳերեզմանԲանյոյի գերեզմանատուն
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունconcierge
ԱշխատատուՊաստյորի ինստիտուտ

Յոզեֆ Մայստեր (գերմ.՝ Joseph Meister, փետրվարի 21, 1876(1876-02-21)[1], Փարիզի 18-րդ շրջան, Փարիզ - հունիսի 24, 1940(1940-06-24)[1], Փարիզ), առաջին մարդը, որը փրկվել է կատաղությունից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոզեֆ Մայստերը ծնվել է 1876 թվականին, Էլզասում, նրա անունն ու ազգանունը գերմանական են։ 1885 թվականին 9-ամյա տղային կծել է կատաղած շուն։ Գյուղական բժիշկը նրա մորը խորհուրդ է տվել դիմել այն ժամանակ արդեն հայտնի դարձած Լուի Պաստյորին։

Մայրը տղային տարել է Փարիզ, որտեղ Պաստյորը հենց նոր է ավարտած եղել իր հաջող փորձերը կենդանիների վրա՝ շներին պատվաստելով թուլացված վիրուսով[2]։ Պաստյորն այդ ժամանակ բժշկի որակավորում չի ունեցել և ըստ օրենքի՝ իրավունք չուներ բուժելու երեխային։ Սակայն բոլորին հստակ էր, որ առանց բուժման տղան կմահանար, հետևաբար Պաստյորը որոշել է ռիսկի դիմել։

Մայստերին 14 օր շարունակ ներարկել է կատաղությամբ վարակված ճագարի ուղեղային հյուսվածքից պատրաստված ուժեղ դեղաչափեր, ինչի արդյունքում տղան չի հիվանդացել կատաղությամբ։ Փորձի հաջողությունն արագորեն բերել է կատաղության բուժման և պատվաստման զարգացմանը[3]։

Փրկված Մայստերն իր ողջ մնացած կյանքը նվիրել է Պաստյորն․ նա որպես պահակ աշխատել է Պաստյորի ինստիտուտում։

1940 թվականի հունիսի 24-ին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական բանակի Փարիզ ներխուժումից տասն օր անց, Մայստերն իր գազային ատրճանակով ինքնասպան է եղել[4][5]։

Վարկածներից մեկի համաձայն՝ Մայստերն ինքնասպանություն է գործել, քանի որ գերմանացի զինվորները պահանջել են նրանից որ բացի Պաստյորի գերեզմանը[6][7][8]։

Սակայն այդ տեղեկությունները հերքվել են «Veterinary Medicine» ամսագրի հոդվածում և Մայստերի թոռնուհու կողմից։ Երկու աղբյուրներն էլ նշել են, որ նա ընկճվել է իր ընտանիքին օկուպացված Փարիզից հեռացնելու մեղքի զգացումից՝ կարծելով, որ դա հանգեցրել է նրանց մահվան։

Մայստերի դերը խաղացել է Դիկի Մուրը 1936 թվականին նկարահանված «Պատմություն Լուի Պաստյորի մասին» ֆիլմում: Լուի Պաստյորի կողմից կատաղության դեմ պատվաստման պոտենցիալ վտանգավոր պատվաստման պատմությունը ներկայացվել է նաև «Մութ հարցեր. Խճճված, բայց ճշմարիտ» հեռուստասերիալի մի դրվագում և «Բի-բի-սի»֊ի 1974 թվականի «Մանրէներ և մարդիկ» դրամա-վավերագրական հեռուստասերիալում։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Поль де Крюи «Охотники за микробами» ISBN 5-94278-977-0
  • Gerald L. Geison. The Private Science of Louis Pasteur (Princeton University Press, 1995) 0691034427

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 GeneaStar
  2. Wasik, Bill; Murphy, Monica Rabid: A Cultural History of the World's Most Diabolical Virus. — Penguin, 2012. ISBN 1101583746
  3. René Dubos, Louis Pasteur: Freelance Of Science, Little, Brown and Company, 1950.
  4. Eugène Wollman, Archives de l’Institut Pasteur, Fond Eugène Wollman, cote WLL1.A.1, «Journal d’Eugene Wollman», 1940.
  5. Hubert Marneffe, Archives de l’Institut Pasteur, Fond Hubert Marneffe, cote MRF.ARC.13, note d’Hubert Marneffe: «Mort de Joseph Meister».
  6. Asimov, Isaac. The New Intelligent Man’s Guide to Science. Basic Books, New York, 1965.
  7. Veterinary Medicine 35, p. 5538, 1940
  8. Blog de Mijo Demouron Արխիվացված 2018-12-12 Wayback Machine, 21 janvier 2008.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]