Յոզեֆ Կարոլ Հել
Յոզեֆ Կարոլ Հել | |
---|---|
Ծնվել է | մայիսի 15, 1713[1][2] Բանսկա Շտյավնիցա, Հաբսբուրգի միապետություն |
Մահացել է | մարտի 11, 1789[1][2] (75 տարեկան) Բանսկա Շտյավնիցա, Հաբսբուրգի միապետություն |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | հանքափոր և գյուտարար |
Հայր | Մեթյու Քորնել Հել |
![]() |
Յոզեֆ Կարոլ Հել (սլովակերեն՝ Jozef Karol Hell, գերմաներեն՝ Josef/ph Karl Hell, հունգարերեն՝ Hell József Károly), մայիսի 15, 1713[1][2], Բանսկա Շտյավնիցա, Հաբսբուրգի միապետություն - մարտի 11, 1789[1][2], Բանսկա Շտյավնիցա, Հաբսբուրգի միապետություն), հունգարական ծագմամբ[3][4] սլովակ ինժեներ և գյուտարար, որի՝ 1749 թվականին ստեղծած պոմպի կառուցվածքայն սկզբունքները հիմնականում կիրառվում են մինչև օրս։ Այդպիսի կառուցվածք ունեցող պոմպերը եթե նախկինում օգտագործվել են խոր ջրհորներից ջուրը դուրս մղելու նպատակով, ներկայումս գործադրվում են գլխավորապես նավթի արդյունահանման բնագավառում։ Բացի այդ, հենց նա է դեռ 18-րդ դարի կեսերին առաջարկել սլովակյան Բանսկա Շտյավնիցա քաղաքի մերձակայքի արծաթի հանքերի շահագործմանն անհրաժեշտ ջուրն ապահովելու նպատակով մոտակա լեռներում՝ Սելմեքբանյա-Շեմնից-Շտյավնիցայում ստեղծել արհեստական լճերի, ամբարտակների, ջրանցքների ու թունելների ինքնատիպ մի համակարգ՝ տայխի, որը, թեկուզ մասնակիորեն, գործում է նաև մեր օրերում և ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհայի ժառանգության օբյեկտների ցանկում՝ որպես պատմական տեխնիկական հուշարձան[5]։
Վերոնշյալ պոմպը, որի գյուտը Յոզեֆ Կարոլ Հելը կատարել է 1749 թվականին, առաջին անգամ գործադրվել է 1753 թվականին։ Առաջին այդ պոմպի հզորությունը թույլ էր տալիս ջուրը դուրս մղել մինչև 212 մետր խորությունից։ Հետագայում՝ մինչև 1768 թվականը գյուտարարը ջրամղիչ նորանոր պոմպեր է ստեղծել՝ անընդհատ կատարելագործելով դրանց կառուցվածքը։ Այդ պոմպերն իրենց տեխնոլոգիայով լավագույնն են եղել ամբողջ աշխարհում։
Յոզեֆ Կարոլ Հելը, ով համարվում է հավասարապես երկու ժողովուրդների՝ սլովակների ու հունգարացիների պանծալի գյուտարար-գիտնականը, 1737 թվականին աշակերտոել է հունգարացի անվանի մաթեմատիկոս, ինժեներ, քարտեզագրող Սամուել Միկովինիին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://mek.oszk.hu/00300/00355/html/ABC05727/06198.htm
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 CERL Thesaurus — Consortium of European Research Libraries.
- ↑ Made in Hungary: Hungarian Contributions to Universal Culture։ Andrew L. Simon։ ISBN 0-9665734-2-0
- ↑ S. Wagner Francis (1977)։ Hungarian Contributions to World Civilization։ Alpha Publications։ ISBN 978-0-912404-04-2։ 0-912404-04-3
- ↑ «Tajchy – vznik tajchov» (Slovak)։ MO SRZ Banská Štiavnica։ Վերցված է մայիսի 24, 2007
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Jozef Karol Hell – významný konštruktér a vynálezca (in Slovak) Archived 2020-09-14 at the Wayback Machine.
- Berechnung der Luftmaschine, welche in der Niederungarischen Bergstadt zu Schemnitz bey der Amalia Schacht, vom Herrn Joseph Karl Höll, Oberkunstmeistern erfunden, erbauet und im Jahre 1753, den 23. März ist angelassen worden. Wien 1771.
|