Յոզեֆ Կադրաբա
Յոզեֆ Կադրաբա | |
---|---|
![]() | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Բնօրինակ անուն՝ | չեխ․՝ Josef Kadraba |
Մասնագիտացում՝ | ֆուտբոլիստ |
Երկիր՝ | ![]() ![]() ![]() |
Ծննդյան ամսաթիվ՝ | սեպտեմբերի 29, 1933[1] |
Ծննդավայր՝ | Řevničov, Ռակովնիկի շրջան[1] |
Մահվան ամսաթիվ՝ | օգոստոսի 5, 2019[2] (85 տարեկան) |
Մահվան վայր՝ | Պրահա, Չեխիա |
Յոզեֆ Կադրաբա (չեխ․՝ Josef Kadraba, սեպտեմբերի 29, 1933[1], Řevničov, Ռակովնիկի շրջան[1] - օգոստոսի 5, 2019[2], Պրահա, Չեխիա)[3][4], չեխոսլովակ ֆուտբոլիստ, հարձակվող[5]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պրոֆեսիոնալ մարզիկի կարիերան սկսել է 1953 թվականին Լիբերեց քաղաքի «Սլովան» թիմում։ Զինվորական ծառայությունն անց է կացրել՝ 1954 թվականին հանդես գալով Պրահայի «Տանկիստ»-ում։ 1955 թվականին տեղափոխվել է Պրահայի «Սպարտա», որտեղ մասնակցելով 70 հանդիպման՝ խփել է 65 գոլ[6]։ 1958 թվականին ընդգրկվել է Կլադնոյի SONP թիմում, որն այդ ժամանակ հանդես էր գալիս Չեխոսլովակիայի ֆուտբոլի առաջնության երկրորդ խմբում։ 1960 թվականին թիմը կարողացել է տեղափոխվել առաջին խումբ նաև Կադրաբայի ջանքերի շնորհիվ, ով համարվել է առաջնության լավագույն հարձակվողներից մեկը։ 1965 թվականին նա պայմանագիր է կնքել Պրահայի «Սլավիա»-ի հետ[7]։
1967 թվականին Իսրայելից վերադառնալիս երբ թիմը կանգ է առել Վիեննայում, Կադրաբան լքել է «Սլավիա»-ն, մնացել Ավստրիայում, հինգ տարով բնակության իրավունք ստացել, բայց զրկված է եղել պրոֆեսիոնալ ֆուտբոլում հանդես գալու լիազորությունից։ Խաղացել է Վիեննայի քաղաքային առաջնությանը մասնակցող SC Hinteregger սիրողական թիմում։ 1971 թվականին SC Hinteregger-ը կարողացել է անցնել Ավստրիայի առաջնության երկրորդ խումբ։ 1972 թվականին Կադրաբայի՝ Ավստրիայում բնակվելու իրավունքի ժամկետը լրացել է, բայց նա հրաժարվել է վերադառնալ Չեխոսլովակիա, որտեղ նրան հեռակա կարգով դատապարտել էին երկու տարվա ազատազրկման[8]։ Որոշ ժամանակ անց ֆուտբոլիստը Ավստրիայի քաղաքացիություն է ստացել։ Վերջին թիմերը, որոնց կազմում նա խաղացել է, եղել են վիեննական «Սլովան»-ը (1973-1979 թթ.) և «Ռապիդ»-ը, որտեղ հանդես է եկել ընդամենը կես մրցաշրջան։ 46 տարեկան հասակում Կադրաբան թոշակի է անցել։ Մահացել է 85 տարեկանում։
Չեխոսլովակիայի հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]
Չեխոսլովակիայի ազգային հավաքականի կազմում Յոզեֆ Կադրաբայի առաջնելույթը տեղի է ունեցել 1958 թվականի հոկտեմբերի 12-ին՝ Բուլղարիայի հավաքականի հետ հանդիպման ժամանակ[9]։ Վեց տարի նա ընդգրկված է եղել երկրի ընտրանիում, մասնակցել է 17 խաղի, դարձել 9 գոլի հեղինակ։ Ընդ որում՝ մասնակցել է նաև աշխարհի առաջնության՝ 1962 թվականին Չիլիում անցկացված եզրափակիչ փուլի փլեյ-օֆի երեք հանդիպումներին, օգնել, որ թիմը գրավի երկրորդ տեղն ու արժանանա արծաթե մեդալների (ոսկին նվաճել են բրազիլացիները)։
Յոզեֆ Կադրաբան խաղադաշտում աչքի է ընկել գեղեցիկ ու արդյունավետ հնարքներով, հեռատեսությամբ, մտածված խաղով, գոլ խփելու անհագ ձգտումով։ Բարձր է գնահատվել գլխով վարպետորեն խաղալու նրա հմտությունը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Evidence zájmových osob StB (EZO)
- ↑ 2,0 2,1 2,2 https://www.irozhlas.cz/sport/fotbal/josef-kadraba-umrti-fotbal_1908051412_mov
- ↑ Cita noticia|apellidos=Mádl|nombre=Luděk|título=Stříbrem z Chile se pan Kadraba nikde nechlubil, schoval ho jen do značky u auta, vzpomíná Panenka|url=https://www.seznamzpravy.cz/clanek/stribrem-z-chile-se-pan-kadraba-nikde-nechlubil-schoval-ho-jen-do-znacky-u-auta-vzpomina-panenka-76873%7Cfecha=5 de agosto de 2019|fechaacceso=5 de agosto de 2019|periódico=Seznam Zprávy|ubicación=República Checa|página=|número=|idioma=checo
- ↑ cita web |url= https://www.radio.cz/es/rubrica/noticias/muere-josef-kadraba-vicecampeon-mundial-de-chile-62%7Ctítulo=Muere Josef Kadraba vicecampeón mundial de Chile 62 |fechaacceso=6 de agosto de 2019 |apellido= Valverde |nombre=Freddy |fecha=5 de agosto de 2019 |sitioweb= Radio Praha|idioma= |cita= }}
- ↑ {{cita web|título=Josef Kadraba|url=http://www.transfermarkt.es/josef-kadraba/profil/spieler/237762%7Cobra=Transfermarkt%7Cfechaacceso=23 de abril de 2016
- ↑ Citace elektronické monografie | příjmení = Bureš | jméno = Miroslav | titul = Kadraba: Ať se na Kladno vrátí staré dobré časy | url = http://www.elibero.cz/index.asp?menu=602&record=8978(չաշխատող հղում) | datum vydání = 2006-07-30 | datum přístupu = 2010-08-28
- ↑ Citace elektronické monografie | příjmení = SK Slavia Praha | odkaz na autora = SK Slavia Praha | titul = Hráčské legendy - statistika | url = http://www.slavia.cz/Hracske-legendy-statistika | datum přístupu = 2010-08-28 | url archivu = https://web.archive.org/web/20100827112004/http://www.slavia.cz/Hracske-legendy-statistika | datum archivace = 2010-08-27
- ↑ citar web|URL=https://sport.ceskatelevize.cz/clanek/fotbal/fotbalovy-svet-opustil-josef-kadraba-vicemistr-sveta-z-chile-1962/5d481daefccd259ea47433eb%7Ctítulo=Fotbalový svět opustil Josef Kadraba, vicemistr světa z Chile 1962|língua=checo|data=5 de agosto de 2019|publicado= Česká televize|acessodata=5 de agosto de 2019
- ↑ Cytuj | url=http://nv.fotbal.cz/c/nat/players/viewstat.asp?name=KadrabaJosef | tytuł=FOTBAL.CZ - STATISTIKY REPREZENTANTŮ| opublikowany=nv.fotbal.cz | data dostępu=2017-11-24
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ve stopách Jan Koška, Josef Bican a František Pláničky (I. mužstvo kopané v ligovém ročníku 1965–1966), SK Slavia Praha
- Frolík František - Osobnosti Rakovnicka a Novostrašecka s ukázkami jejich rukopisů, Jiří Červenka - Gelton, Nové Strašecí, 2016 isbn = 978-80-88125-04-4
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Յոզեֆ Կադրաբա Վիքիպահեստում |
---|
- http://www.elibero.cz/index.asp?menu=602&record=8978(չաշխատող հղում)
- Josef Kadraba zemřel. Vicemistrovi světa z Chile bylo 85 let
- Český fotbal truchlí. Zemřel vicemistr světa Josef Kadraba, legendární kanonýr
- Zemřel vicemistr z MS v Chile Josef Kadraba
- Odešla nejslavnější kladenská fotbalová osobnost, Josef Kadraba
- CS Fotbal
- UEFA.com
- National Football Teams
- Transfermarkt.de
- Վիճակագրություն FIFA-ի կայքում(անգլ.)
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը National Football Teams կայքում(անգլ.)
|