Յոզեֆ Բիցան
![]() | ||||||||||||||||||||||||||||||
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() ![]() ![]() | |||||||||||||||||||||||||||||
Մականուն | Պեպի | |||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 25, 1913 | |||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Վիենա, Ավստրո-Հունգարական կայսրություն | |||||||||||||||||||||||||||||
Մահվան ամսաթիվ | դեկտեմբերի 12, 2001[1][2] (88 տարեկան) | |||||||||||||||||||||||||||||
Մահվան վայր | Պրահա, Չեխիա | |||||||||||||||||||||||||||||
Հասակ | 178 սմ | |||||||||||||||||||||||||||||
Քաշ | 77 կիլոգրամ | |||||||||||||||||||||||||||||
Դիրք | Հարձակվող | |||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
Մարզչական կարիերա | ||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Յոզեֆ Բիցան (չեխ․՝ Josef Bican, սեպտեմբերի 25, 1913[1][6][7], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[8] - դեկտեմբերի 12, 2001[1][2], Պրահա, Չեխիա[1][2]), ավստրիացի և չեխոսլովակացի ֆուտբոլիստ, հարձակվող։
Բիցանը հանդես է եկել «Վունդերթիմում» (Ավստրիայի հավաքականը 1930-ականներին) և հինգ անգամ ճանաչվել է Եվրոպայում մրցաշրջանի լավագույն ռմբարկու։ Նա կարողանում էր խաղալ հարձակման ցանկացած դիրքում, երկու ոտքով էլ տիրապետում էր լավ հարվածների, իսկ 100 մետրը անցնում էր 10․8 վայրկյանում։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Յոզեֆը պատանեկան կարիերան սկսել է Վիենայի «Հերտայում», որտեղ խաղում էր իր հայրը՝ Ֆրանտիշեկ Բիցանը։ 15 տարեկանում հանդես է եկել «Շուստեկ» ակումբում։ Հաջորդ տարի տեղափոխվել է «Ֆարբենլուց» ակումբ, որտեղ անցկացրած 20 խաղի ընթացքում դարձել է 47 գոլի հեղինակ[9]։
«Ռապիդ»[խմբագրել | խմբագրել կոդը]
1931 թվականի սեպտեմբերի 3-ին Յոզեֆը անցկացրեց իր առաջին հանդիպումը «Ռապիդի» կազմում։ Նրա ակումբը 5-3 հաշվով հաղթեց վիենական «Աուստրիային», իսկ Յոզեֆը դարձավ չորս գոլի հեղինակ։ Ակումբում նա անցկացրեց չորս մրցաշրջան։ 1934 թվականին դարձավ առաջնության լավագույն ռմբարկու, իսկ 1935 թվականին առաջին անգամ նվաճեց Ավստրիայի գավաթը։ «Ռապիդի» կազմում նա ընդհանուր առմամբ (ընկերական խաղերը նույնպես) մասնակցեց 144 խաղի՝ դառնալով 184 գոլի հեղինակ։
«Ադմիրա»[խմբագրել | խմբագրել կոդը]
1935 թվականին տեղափոխվեց «Ադմիրա» ակումբ, որտեղ անցկացրած առաջին մրցաշրջանում նա իրեն լավ չդրսևորեց։ Անցկացրած երկու մրցաշրջանում էլ նա դարձավ Ավստրիայի չեմպիոն։ Ընկերական խաղերը վերցրած՝ նա ակումբի կազմում անցկացրեց 85 հանդիպում և դարձավ 119 գոլի հեղինակ։
«Սլավիա»[խմբագրել | խմբագրել կոդը]
1937 թվականին Բիցանը միացավ Պրահայի «Սլավիա» ակումբին[10]։ 8 մրցաշրջանի ընթացքում նա խփեց 328 գոլ, այդ թվում 1943-44 մրցաշրջանի ընթացքում 57-ը՝ մասնակցելով 23 խաղի։ Կարիերայի ընթացքում նա 3 անգամ դարձավ 7 գոլի հեղինակ[11]։
Իր առաջին մրցաշրջանում Բիցանը դառնում է Միտրոպայի գավաթի լավագույն ռմբարկու՝ օգնելով ակումբին նվաճել այն։ 1938 թվականին նա 22 գոլով դառնում է Չեխոսլովակիայի առաջնության լավագույն ռմբարկուВ։ 1939 թվականին ֆաշիստական Գերմանիան հարձակվում է Չեխոսլովակիայի վրա։ Այդ տարիներին ձևավորվում է չեխ-մորավյան լիգան, որտեղ սլովակական ակումբները չէին խաղում, «Սլավիան» անցկացված վեց մրցաշրջաններից չորսում հաղթում է, իսկ Բիցանը անփոփոխ դառնում է առաջնության լավագույն ռմբարկու։
Չեխոսլովակիայի առաջին չորս հետպատերազմյան առաջնություններից երկուսում «Սլավիանը» հաղթում է, իսկ Բիցանը երեք անգամ դառնում է առաջնության լավագույն ռմբարկու (1947-48 մրցաշրջանում նա մեկ գոլով զիջում է «Սպարտայի» ֆուտբոլիստ Յարոսլավ Ցերպին)։
1948 թվականին ակումբը անվանափոխվեց և դարձավ «Դինամո», իսկ Բիցանը ստիպված լքեց այն։
«Վիտկովիցե»[խմբագրել | խմբագրել կոդը]
1949 թվականին նա տեղափոխվեց Օստրավայի «Վիտկովիցե» ակումբ, որը հանդես էր գալիս երկրորդ դիվիզիոնում։ Առաջին մրցաշրջանում Բիցանը անցկացրեց 22 խաղ և դարձավ 76 գոլի հեղինակ՝ օգնելով թիմին հայտնվել գլխավոր առաջնությունում։ Հաջորդ մրցաշրջանում նա նորից դարձավ առաջնության լավագույն ռմբարկու։
«Սպարտակ» և «Դինամո»[խմբագրել | խմբագրել կոդը]
1952 թվականին Բիցանը տեղափոխվում է Գրադեց-Կրալովեի «Սպարտակ», որտեղ անցկացրած մեկ մրցաշրջանի ընթացքում մասնակցում է 9 խաղի՝ դառնալով 19 գոլի հեղինակ։ 1953-55 թվականներին նա հանդես է գալիս Պրահայի «Դինամո» ակումբում՝ վերջին մրցաշրջանն անցկացնելով խաղացող մարզչի պաշտոնում, որից հետո ավարտեց ֆուտբոլիստի կարիերան և ևս մեկ տարի մարզեց ակումբը։ Դրանից հետո Բիցանը մարզեց նաև Լիբերեցի «Սլովանը», Բրնոյի «Սպարտակը», «Բանիկը», Գրադեց-Կրալովեի «Սպարտակը», «Կլադնոն», «Տոնգերենը» և «Բենեշովը»։
Ավստրիայի և Չեխոսլովակիայի հավաքականներ[խմբագրել | խմբագրել կոդը]
1933 թվականի նոյեմբերի 29-ին նա Ավստրիայի հավաքականում անցկացրեց իր առաջին հանդիպումը։ Շոտլանդիայի դեմ խաղն ավարտվեց ոչ ոքի՝ 2-2 հաշվով։ Իր երկրորդ՝ Հոլանդիայի դեմ խաղում նա խփեց իր առաջին գոլը հավաքականի կազմում։ Հավաքականում նա սովորաբար խաղում էր աջ ինսայդի դիրքում՝ կենտրոնական հարձակվողի դիրքը զիջելով Մաթիաս Սինդելարին։ 1934 թվականի աշխարհի առաջնությանը նա անկացրեց 4 հանդիպում։ Առաջին՝ Ֆրանսիայի դեմ խաղում նա դարձավ գոլի հեղինակ (3-2)։ 1936 թվականի նոյեմբերին Շվեյցարիայի դեմ խաղը նրա համար վերջինն էր ավստրիացիների մարզաշապիկով։ Արդյունքում նա հավաքականի կազմում մասնակցեց 19 խաղի և խփեց 14 գնդակ։
«Սլավիայում» խաղալու տարիներին նա ձեռք բերեց Չեխոսլովակիայի քաղաքացիություն։ Չեխոսլովակիայի հավաքականում նրա նորամուտը հիասքանչ էր՝ 8 գոլ 3 խաղում։ Պատերազմից հետո նա մասնակցեց ևս 11 խաղի՝ խփելով 4 գնդակ[12]։
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
RSSSF կայքում հրապարակված ամենաարդյունավետ ֆուտբոլիստների ցանկում Բիցանը 805 գոլով զբաղեցնում է առաջին տեղը[5]։ Ազգային առաջնությունների լավագույն ռմբարկուների ցանկում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը՝ 518 գոլ (314 խաղ)։ Առաջինը Պելեն է 541 գնդակով։ Միջին արդյուանվետությամբ նույնպես զբաղեցնում է երկրորդ տեղը (1.52 գոլ խաղում)[4]։ Առաջինը պորտուգալացի Ֆերնանդու Պեյրոտեուն է՝ 1․62 գոլ խաղում։
Ակումբային ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ավստրիայի հավաքականի կազմում 4-րդ տեղը 1934 թվականի աշխարհի առաջնությանը
- Ավստրիայի չեմպիոն՝ 1935, 1936, 1937
- Ավստրիայի գավաթի եզրափակչի մասնակից (1)՝ 1934
- Միտրոպայի գավաթակիր (1)՝ 1938
- Չեխոսլովակիայի չեմպիոն (2)՝ 1947, 1948 (աշուն)
- Չեխիայի չեմպիոն (4)՝ 1940,1941, 1942, 1943
- Միջչեխական գավաթակիր (1)՝ 1941
- Չեխիայի գավաթակիր (2)՝ 1941, 1942
- Ազատության գավաթակիր (1)՝ 1945
- Չեխոսլովակիայի գավաթի եզրափակչի մասնակից (1)՝ 1952
Անձնական ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական խաղերում ամենաարդյունավետ ֆուտբոլիստ (RSSSF)՝ 805 գոլ
- Ազգային առաջնությունների լավագույն ռմբարկուների ցանկում երկրորդը 518 գոլով
- Միտրոպայի գավաթի լավագույն ռմբարկու (1)՝ 1938 (10)
վԱվստրիայի առաջնության լավագույն ռմբարկու (1)՝ 1933-34 (28)
- Չեխոսլովակիայի առաջնության լավագույն ռմբարկու (չեխ-մորավյան լիգան ներառյալ)՝ 447 գոլ
- Չեխոսլովակիայի առաջնության լավագույն ռմբարկու՝ 206 գոլ
- Չեխ-մորավյան լիգայի լավագույն ռմբարկու՝ 241 գոլ
- Չեխոսլովակիայի առաջնության լավագույն ռմբարկու (5)՝ 1937-38 (22), 1945-46 (31), 1946-47 (43), 1948 (21), 1950 (22)
- Չեխ-մորավյան լիգայի լավագույն ռմբարկու (6)՝ 1938-39 (29), 1939-40 (50), 1940-41 (38), 1941-42 (45), 1942-43 (39), 1943-1944 (57)
- «Սլավիայի» լավագույն ռմբարկու՝ 417 գոլ
- Չեխոսլովակիայի առաջնության մրցաշրջանի ամենաարդյուանվետ ֆուտբոլիստ՝ 43 գոլ (1947)
- Չեխո-մորավյան լիգայի մրցաշրջանի ամենաարդյուանվետ ֆուտբոլիստ՝ 57 գոլ (1944)
- Չեխոսլովակիայի առաջնության ամենաարդյուանվետ ֆուտբոլիստ մեկ խաղում խփված գոլերի քանակով՝ 7 գոլ
Ռեյտինգներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ХХ դարի աշխարհի լավագույն ֆուտբոլիստների ցանկում (IFFHS) 34-րդը[13]
- ХХ դարի Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստների ցանկում (IFFHS) 28-րդը[14]
Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Համաշխարհային ֆուտբոլ։ Ով ով է:/ Ա․ Վ․ Սավին․-Մոսկվա, Էքսմո 2007։ 752 էջ։ ISBN 978-5-699-22359-6
- «Ֆուտբոլ» շաբաթաթերթ № 33 (153) «Սլավիա»․ հեծանիվի վրա թիակով։ Կիև։ «Ուկրաինական մեդիա հոլդինգի հրատարակչական տուն» ՍՊԸ, 2000։ 36 էջ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Czech National Authority Database
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ [1] IFFHS
- ↑ 4,0 4,1 Footballplayers.ru Յոզեֆ Բիցան
- ↑ 5,0 5,1 RSSSF Prolific Scorers Data
- ↑ Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ FBref.com(բազմ․)
- ↑ 8,0 8,1 Deutsche Nationalbibliothek, Staatsbibliothek zu Berlin, Bayerische Staatsbibliothek, Österreichische Nationalbibliothek Record #1037009193 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ «Лучший бомбардир в истории футбола»։ campeones.ua։ 2017-03-16։ Վերցված է 2017-03-16
- ↑ Nováček Ondřej (սեպտեմբերի 25, 2008)։ «Legendární fotbalový kanonýr Bican by se dožil pětadevadesáti let»։ Česká televize (Czech)։ Վերցված է մայիսի 8, 2012
- ↑ Jeřábek Luboš, Palička Jan (հոկտեմբերի 7, 2007)։ «Brazilcovo šílenství: sedm gólů za zápas»։ idnes.cz (Czech)։ Վերցված է ապրիլի 22, 2012
- ↑ Վիճակագրությունը ՉՖՖ-ի կայքում
- ↑ «20-րդ դարի աշխարհի լավագույն ֆուտբոլիստներ»։ Արխիվացված է օրիգինալից 2020-10-20-ին։ Վերցված է 2017-07-04
- ↑ «20-րդ դարի Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստներ»։ Արխիվացված է օրիգինալից 2017-07-05-ին։ Վերցված է 2017-07-04
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Միտրոպայի առաջնության լավագույն ռմբարկուներ (1927-1940)
- Ավստրիայի ֆուտբոլի առաջնություն
- Ֆուտբոլի Ավստրիայի գավաթ
- «Սպարտա»-«Սլավիա» դերբի(չաշխատող հղում)
- Չեխոսլովակիայի ֆուտբոլի առաջնություն
- Միջչեխական գավաթ, Չեխիայի գավաթ, Ազատության գավաթ
- Ֆուտբոլի Չեխոսլովակիայի գավաթ
- Վիճակագրությունը ազգային հավաքականներում
- Վիճակագրությունը fannet կայքում Archived 2014-10-07 at the Wayback Machine.
- Վիճակագրությունը rapidarchiv կայքում
- Ազգային առաջնությունների 315 լավագույն ռմբարկուներ ըստ IFFHS-ի
|
- Դեկտեմբերի 12 մահեր
- 2001 մահեր
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Սեպտեմբերի 25 ծնունդներ
- 1913 ծնունդներ
- Վիեննա քաղաքում ծնվածներ
- Պրահա քաղաքում մահացածներ
- Ավստրիացի ֆուտբոլիստներ
- Չեխ ֆուտբոլիստներ
- Ավստրիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Չեխիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի հարձակվողներ
- Չեխ ֆուտբոլային մարզիչներ