Jump to content

Յոել Լեհտոնեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոել Լեհտոնեն, 1920 թ

Յոել Լեհտոնեն (նոյեմբերի 27, 1881(1881-11-27)[1][2][3][…], Haukiniemi, Sääminki - նոյեմբերի 20, 1934(1934-11-20)[1][3][4], Haaga, Ուուսիմաա նահանգ, Ֆինլանդիա), ֆինն գրող, թարգմանիչ, գրաքննադատ և լրագրող։ Ծնվել է Սամինկիում (այժմ՝ Սավոնլինայի մի մաս): Նրա մանկությունը անցել է աղքատության մեջ և առանց հոր, իսկ մայրը տառապել է հոգեկան խնդիրներից, և հենց ինքը՝ Լեհտոնենը, ստիպված է եղել ապրել աղքատության մեջ։ Լեհտոնենի խորթ մայրը աջակցել է իր ուսման մեջ։ Հնարավորություն է ունեցել մի քանի տարի սովորել Հելսինկիի համալսարանի գրականության բաժնում, սակայն թողել է ուսումը՝ առանց դիպլոմ ստանալու։

Որպես գրող՝ իր կարիերան սկսել է նեոռոմանտիզմի ոճով, սակայն Ֆինլանդական քաղաքացիական պատերազմից հետո նրա հայացքները փոխվեցին՝ վերածվելով խորը պեսիմիզմի և հիասթափված սկեպտիցիզմի։

Տարիներ շարունակ տառապելով տարբեր հիվանդություններից՝ 1934 թվականի նոյեմբերին նա վերջ տվեց իր կյանքին՝ կախվելով այն պարանից, որը օգտագործում էր իր գրքերի փաթեթները կապելու համար[5]։

  • Paholaisen viulu (1904)
  • Perm (1904)
  • Mataleena (1905)
  • Villi (1905)
  • Tarulinna: Suomen kansan satuja Suomen lapsille (1906)
  • Myrtti ja alppiruusu (1911)
  • Rakkaita muistoja (1911)
  • Punainen mylly (1913)
  • Kerran kesällä (1917)
  • Kuolleet omenapuut (1918)
  • Putkinotkon metsäläiset (1919)
  • Putkinotkon herrastelijat (1920)
  • Rakastunut rampa eli Sakris Kukkelman, köyhä polseviikki
  • Sorron lapset (1923)
  • Punainen mies (1925)
  • Lintukoto (1929)
  • Hyvästijättö lintukodolle, (1934)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. ↑ Encyclopædia Britannica
  3. 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
  4. ↑ Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
  5. ↑ Liukkonen, Petri. «Joel Lehtonen». Books and Writers (kirjasto.sci.fi). Kuusankoski Public Library. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 4-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոել Լեհտոնեն» հոդվածին։