Անդերսենը հանդես է եկել Գրևե Ստրանի, Կոպենհագենի և Միդտյուլանի ակադեմիաներում[5]։ 2013 թվականի օգոստոսի 7-ին նա միացավ Տվենտեի երիտասարդական թիմին[6][7]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2015 թվականի մարտի 6-ին՝ փոխարինման մտնելով Վիլեմ II-ի դեմ խաղում[8]։ Մարտի 16-ին Անդերսենը երկարաձգեց իր պայմանագիրը մինչև 2018 թվականը[9]։ Իր առաջին գոլը խփեց մարտի 22-ին՝ Գրոնինգենի դեմ խաղում[10]։ 2017 թվականի հունվարի 20-ին դանիացին խփեց Հերակլեսի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[11]։ Ապրիլի 22-ին նա գոլ խփեց ԱԶ Ալկմարի դեմ խաղում, ապա հեռացվեց խաղադաշտից խաղի 87-րդ րոպեին[12]։ Տվենտեի կազմում Անդերսենը անցկացրեց 50 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
2017 թվականի օգոստոսի 25-ին Անդերսենը տեղափոխվեց Սամպդորիա[13][14][15]։ Իր դեբյուտը նշեց նոյեմբերի 28-ին՝ Իտալիայի գավաթի Պեսկարայի դեմ խաղում[16]։ Առաջին հանդիպումը Սերիա A-ում անցկացրեց 2018 թվականի փետրվարի 25-ին՝ Ուդինեզեի դեմ խաղում[17]։ Սեպտեմբերի 15-ին Անդերսենը գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ֆրոզինոնեի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 5-0 հաշվով[18]։ Նոյեմբերի 8-ին դանիացին երկարաձգեց իր պայմանագիրը Սամպդորիայի հետ մինչև 2022 թվականը[19][20][21][22]։