Յո՞ երթաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Յո՞ երթաս (այլ կիրառումներ)
Անիբալե Կարաչի «Յո՞ երթաս, Տե՛ր» (1602)

Յո՞ երթաս, Տե՛ր (լատին․՝ Quo vadis, Domine?), լատինական «Quo vadis, Domine?» արտահայտության գրաբար թարգմանությունը, որը Պետրոս առաքյալը ուղղել է Հիսուս Քրիստոսին, երբ Ներոն կայսեր կողմից քրիստոնյաների հալածանքի ժամանակ լքում էր Հռոմը[1]։

Ավելի վաղ Պետրոս առաքյալն Խորհրդավոր ընթրիքի ժամանակ ասել է Հիսուս Քրիստոսին այդ արտահայտությունը. «Տէ՛ր, ո՞ւր ես գնում» (Հովհ 13:36)։ Հռոմում գոյություն ունի մի եկեղեցի՝ Դոմինո Կվո Վադիսը, որը գտնվում է այն վայրում, որտեղ, «Պետրոսի գործունեությունը» հայտնի աշխատության համաձայն, Պետրոս առաքյալը հանդիպել է Քրիստոսին, որին դիմել է հետևյալ հարցով․ «Յո՞ երթաս, Տե՛ր» (լատին․՝ Quo vadis, Domine?)։ Քրիստոսը պատասխանել է․ «Այն բանի համար, որ դու թողեցիր Իմ ազգը (գրեթե բոլոր քրիստոնյաները, Ներոն կայսեր հրամանով, սպանվել են Հռոմի մեծ հրդեհից հետո), Ես գնում եմ Հռոմ խաչվելու կրկին» (Quoniam relinqui populum Meum, Romam vado iterum crucifigi)։ Առաքյալը խնդրել է Աստծոն գնալ նրա հետ (Domine, tecum veniam)։ Հռոմ ժամանելուց հետո Պետրոսը խաչվել է գլխով դեպի ներքև՝ ընդունելով տանջանքներով լի մահը։

Ընդհանուր առմամբ, «Յո՞ երթաս» արտահայտությունը մարդուն առաջարկում է մտածել, թե արդյոք նա ճիշտ է ապրում, հավատարիմ է արդյոք իր կյանքի նպատակներին, արժեքներին և այլն։ Կիրառվում է նաև ուղիղ իմաստով, որպես ինչ-որ շարժման վերջնական նպատակի վերաբերյալ հարցի ծիծաղաշարժ ձևակերպում[2]։

Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեհ գրող Հենրիկ Սենկևիչը համարվում է «Յո՞ երթաս» վեպի հեղինակը (1895), որն իր հերթին, մի քանի անգամ էկրանավորվել է, ներառյալ 1951 թվականի տարբերակը. որն Օսկարի է նոմինացվել Այս և այլ վեպերի համար Սենկևիչը 1905 թվականին արժանացել է Գրականության Նոբելյան մրցանակի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Три Рима / Сост. Лисовой, Николай Николаевич и др. — ОЛМА-ПРЕСС, 2001 г.
  2. Камо грядеши // Энциклопедический словарь крылатых слов и выражений / Автор-сост. Вадим Серов. — М.: Локид-Пресс, 2003.