Յըլդըրըմ Աքբուլութ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յըլդըրըմ Աքբուլութ
թուրքերեն՝ Yıldırım Akbulut
Yildirim Akbulut (1988).jpg
Յըլդըրըմ Աքբուլութն 1988 թվականին
Դրոշ
Թուրքիայի վարչապետ
 
Կուսակցություն՝ Հայրենիքի կուսակցություն
Կրթություն՝ Ստամբուլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և փաստաբան
Ծննդյան օր սեպտեմբերի 2, 1935(1935-09-02)
Ծննդավայր Երզնկա, Թուրքիա
Վախճանի օր ապրիլի 14, 2021(2021-04-14)[1] (85 տարեկան)
Վախճանի վայր Անկարա, Թուրքիա[1]
Թաղված Թուրքական պետական գերեզմանատուն
Քաղաքացիություն Flag of Turkey.svg Թուրքիա
 
Պարգևներ
«Ռումինիայի աստղ» շքանշան

Յըլդըրըմ Աքբուլութ (թուրքերեն՝ Yıldırım Akbulut, սեպտեմբերի 2, 1935(1935-09-02), Երզնկա, Թուրքիա - ապրիլի 14, 2021(2021-04-14)[1], Անկարա, Թուրքիա[1]), թուրք պետական և քաղաքական գործիչ, 1989 թվականի նոյեմբերի 9-ից մինչև 1991 թվականի հունիսի 23-ը՝ Թուրքիայի Հանրապետության վարչապետ[2]։

Թուրքիայի «Հայրենիք» կուսակցության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յըլդըրըմ Աքբուլութն ծնվել է 1935 թվականի Սեպտեմբերի 2-ին Երզնկա քաղաքում։ Ավարտել է Ստամբուլի պետական համալսարանի իրավաբանության ֆակուլտետը[3][4][5]։

Ընտրվել է որպես խորհրդարանի անդամ՝ Էրզինջանի մարզից։ Տուրգուտ Օզալի կառավարման տարիներին եղել է երկրի ներքին գործերի նախարարը (1984-87)։ 1987-1989 թվականներին եղել է Թուրքիայի գերագույն ազգային ժողովի սպիկերը։

Տուրգուտ Օզալի նախագահ ընտրվելուց հետո Յըլդըրըմ Աքբուլութն 1989 թվականին դարձել է Թուրքիայի նոր վարչապետը և «Հայրենիք» կուսակցության առաջնորդը։

1991 թվականին կուսակցության նոր առաջնորդ է ընտրվել Մեսութ Յըլմազը, այն բանից հետո, երբ Աքբուլութն հրաժարական է տվել հօգուտ Յըլմազի։ 1999-2000 թվականներին ևս եղել է ԹԳԱԺ-ի սպիկերը։

2000 թվականին նա առաջադրել է իր թեկնածությունը Թուրքիայի նախագահական ընտրություններում։ Առաջին փուլում նա հավաքել է 10 % ձայն, իսկ երկրորդում՝ 16 %:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Eski başbakanlardan Yıldırım Akbulut hayatını kaybetti (тур.) — 2021.
  2. «Յըլդըրըմ Աքբուլութի կենսագրությունը»։ www.biyografi.info։ Վերցված է 2016-08-29 
  3. Sanal Türker (1995)։ Türkiye Cumhuriyeti ve 50 Hükümeti (Turkish)։ Sim Yayın։ էջ 51։ ISBN 978-9759544010։ Վերցված է April 15, 2021 
  4. Arol Ender (1990)։ Hayret ki Başbakan (Turkish)։ Boyut Yayınevi։ էջ 88։ ISBN 978-9755080222։ Վերցված է April 15, 2021 
  5. «Yıldırım Akbulut»։ Yeni Rehber Ansiklopedisi (Turkish) 20։ Türkiye Gazetesi։ էջ 239