Յըլդըրըմ Աքբուլթի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յըլդըրըմ Աքբուլթի
թուրք.՝ Yıldırım Akbulut
Yildirim Akbulut (1988).jpg
Յըլդըրըմ Աքբուլթին 1988 թվականին
Դրոշ
Թուրքիայի վարչապետ
 
Կուսակցություն՝ Հայրենիքի կուսակցություն
Կրթություն՝ Ստամբուլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և փաստաբան
Ծննդյան օր նոյեմբերի 15, 1935(1935-11-15) (83 տարեկան)
Ծննդավայր Երզնկա, Թուրքիա
Քաղաքացիություն Flag of Turkey.svg Թուրքիա
 
Պարգևներ

Ռումինիայի Աստշի շքանշան

Յըլդըրըմ Աքբուլթի (թուրք.՝ Yıldırım Akbulut, նոյեմբերի 15, 1935, Երզնկա, Թուրքիա), թուրք պետական և քաղաքական գործիչ, 1989 թվականի նոյեմբերի 9-ից մինչև 1991 թվականի հունիսի 23-ը՝ Թուրքիայի Հանրապետության վարչապետ[1]:

Թուրքիայի «Հայրենիք» կուսակցության անդամ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յըլդըրըմ Աքբուլթին ծնվել է 1935 թվականի նոյեմբերի 15-ին Երզնկա քաղաքում: Ավարտել է Ստամբուլի պետական համալսարանի իրավաբանության ֆակուլտետը:

Ընտրվել է որպես խորհրդարանի անդամ՝ Երզնկայի նահանգից: Տուրգուտ Օզալի կառավարման տարիներին եղել է երկրի ներքին գործերի նախարարը (1984-87): 1987-1989 թվականներին եղել է Թուրքիայի գերագույն ազգային ժողովի սպիկերը:

Տուրգուտ Օզալի նախագահ ընտրվելուց հետո Յըլդըրըմ Աքբուլթին 1989 թվականին դարձել է Թուրքիայի նոր վարչապետը և «Հայրենիք» կուսակցության առաջնորդը:

1991 թվականին կուսակցության նոր առաջնորդ է ընտրվել Մեսութ Յըլմազը, այն բանից հետո, երբ Աքբուլթին հրաժարական է տվել հօգուտ Յըլմազի: 1999-2000 թվականներին ևս եղել է ԹԳԱԺ-ի սպիկերը:

2000 թվականին նա առաջադրել է իր թեկնածությունը Թուրքիայի նախագահական ընտրություններում: Առաջին փուլում նա հավաքել է 10 % ձայն, իսկ երկրորդում՝ 16 %:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Յըլդըրըմ Աքբուլթիի կենսագրությունը»։ www.biyografi.info։ Վերցված է 2016-08-29