Ենս Հեգելեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Յենս Հեգելերից)
Ենս Հեգելեր
գերմ.՝ Jens Hegeler
Քաղաքացիությունը  Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 22, 1988(1988-01-22)[1][2] (36 տարեկան)
Ծննդավայր Քյոլն, Գերմանիա
Հասակ 193 սանտիմետր
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Բրիստոլ Սիթի
Համար 13
Պատանեկան կարիերա
2004-2006 Գերմանիա Բայեր 04
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2008-2014 Գերմանիա Բայեր 04 48 (3)
2009-2010   Գերմանիա Աուգսբուրգ 35 (1)
2010-2012   Գերմանիա Նյուրնբերգ 65 (4)
2014-2017 Գերմանիա Հերտա 46 (1)
2017-ներկա Անգլիա Բրիստոլ Սիթի 16 (0)
Ազգային հավաքական
2009 Գերմանիա Գերմանիա Մ19 4 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ մայիսի 7, 2018:

Ենս Հեգելեր (գերմ.՝ Jens Hegeler, հունվարի 22, 1988(1988-01-22)[1][2], Քյոլն, Գերմանիա), գերմանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է գալիս անգլիական «Բրիստոլ Սիթիի» կազմում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենսը սկսել է իր կարիերան 1993 թվականին, «Վեստհովենի» կազմում, որտեղ երկու տարի խաղալուց հետո տեղափոխվել է «Պորց ՖԱ»։ «Պորցի» կազմում 3 տարի հանդես գալուց հետո, ֆուտբոլիստը միացել է «Քյոլնի» ակադեմիային։ «Քյոլնի» երիտասարդական թիմերի կազմում նա հանդես է եկել 6 տարի, ապա 2004 թվականին միացել է Գերմանիայի Օբերլիգայում հանդես եկող «Յուրդումսպոր Քյոլնին»։ Մեկ տարի անց նա պայմանագիր է կնքել «Լևերկուզեն ՖԱ»-ի հետ, որտեղ երկու տարի հանդես գալուց հետո 2006 թվականին Հեգելերը տեղափոխվել է «Բայեր 04»։

2009 թվականի հունվարի 7-ին մինչև 2009-10 մրցաշրջանի ավարտը Ենս Հեգելերը վարձավճարով տեղափոխվել է «Աուգսբուրգ»[3]։ 2010 թվականի հուլիսին Ենսը 2 տարի վարձակալության ժամկետով տեղափոխվել է «Նյուրնբերգ»[4]։ Նա թիմի կազմում դարձել է հիմնական կազմի ֆուտբոլիստ և յուրաքանչյուր մրցաշրջանի ընթացքում մասնակցել է 34 հանդիպման։ 2012-13 մրցաշրջանի սկզբում Հեգելերը վերադարձել է «Բայեր 04»։

2013 թվականի հոկտեմբերի 2-ին Հեգելերը իր գոլի շնորհիվ հաղթանակ է ապահովել գերմանական թիմի համար Չեմպիոնների Լիգայի շրջանակներում կայացած «Ռեալ Սոսիեդադի» դեմ խաղում[5]։

«Հերտա»[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի մայիսի 8-ին Ենս Հեգելերը 3 տարվա պայմանագիր է կնքել «Հերտայի» հետ[6]։ Թիմի կազմում նա իր դեբյուտը նշել է օգոստոսի 23-ին՝ «Վերդեր Բրեմեն»-ի դեմ խաղում։ Թիմի կազմում իր առաջին գոլը գերմանացի ֆուտբոլիստը խփել է 2015 թվականի փետրվարի 7-ին, «Մայնց 05»-ի դեմ խաղում։

«Բրիստոլ Սիթի»[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հունվարի 4-ին Հեգելերը տեղափոխվել է Չեմպիոնշիպում հանդես եկող «Բրիստոլ Սիթի»։ Թիմի հետ նա կնքել է 2․5 տարվա պայմանագիր։ Անգլիական թիմի կազմում գերմանացի ֆուտբոլիստն իր դեբյուտը նշել է 2017 թվականի հունվարի 7-ին՝ Անգլիայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Ֆլեթվուդ Թաունի» դեմ խաղում[7]։ 2017 թվականի օգոստոսի 8-ին Ենսը խփել է իր առաջին գոլը «Բրիստոլի» կազմում՝ Ֆուտբոլային լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Պլիմուտ Արգայլի» դեմ խաղում[8]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիայի երիտասարդական հավաքականի կազմում Հեգելերը իր դեբյուտը նշել է 2009 թվականի օգոստոսի 11-ին՝ Թուրքիայի հավաքականի դեմ խաղում։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Լիգայի գավաթ Այլ Արդյունք
Դիվիզիա Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Բայեր 04 2007-08 Բունդեսլիգա 1 0 0 0 - 0 0 1 0
2008-09 Բունդեսլիգա 2 0 0 0 - 0 0 2 0
2009-10 Բունդեսլիգա 0 0 0 0 - 0 0 0 0
2010-11 Բունդեսլիգա 0 0 0 0 - 0 0 0 0
2011-12 Բունդեսլիգա 0 0 0 0 - 0 0 0 0
2012-13 Բունդեսլիգա 27 3 2 1 - 6 1 35 5
2013-14 Բունդեսլիգա 18 0 3 0 - 5 1 26 1
Արդյունք 48 3 5 1 - 11 2 64 6
Աուգսբուրգ (վարձավճար) 2008-09 II Բունդեսլիգա 11 0 0 0 - 0 0 11 0
2009-10 II Բունդեսլիգա 24 1 4 0 - 2 0 30 1
Արդյունք 35 1 4 0 - 2 0 41 1
Նյուրնբերգ (վարձավճար) 2010-11 Բունդեսլիգա 34 3 4 0 - 0 0 38 3
2011-12 Բունդեսլիգա 31 1 3 0 - 0 0 34 1
Արդյունք 65 4 7 0 - 0 0 72 4
Նյուրնբերգ II (վարձավճար) 2011-12 Ռեգիոնալիգա 2 0 - - - 2 0
Հերտա II 2014-15 Ռեգիոնալիգա 1 0 - - - 1 0
Հերտա 2014-15 Բունդեսլիգա 24 1 2 0 - 0 0 26 1
2015-16 Բունդեսլիգա 16 0 5 0 - 0 0 21 0
2016-17 Բունդեսլիգա 6 0 0 0 - 0 0 6 0
Արդյունք 46 1 7 0 - 0 0 53 1
Բրիստոլ Սիթի 2016-17 Չեմպիոնշիպ 12 0 3 0 0 0 - 15 0
2017-18 Չեմպիոնշիպ 4 0 0 0 3 1 - 7 1
Արդյունք 16 0 3 0 3 1 0 0 22 1
Կարիերայի արդյունք 213 9 26 1 3 1 13 2 255 13

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «FCA verpflichtet Abwehrspieler». FCAugsburg.de. 2009 թ․ հունվարի 7. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 6-ին.
  4. «Hegeler ist da!». fcn.de. 2010 թ․ հուլիսի 13. Վերցված է 2010 թ․ հուլիսի 14-ին.
  5. Potter, Steffen (2013 թ․ հոկտեմբերի 2). «Last-gasp Hegeler helps Leverkusen beat Real». UEFA. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 3-ին.
  6. «Hegeler zieht es an die Spree». kicker (German). 2014 թ․ մայիսի 8. Վերցված է 2014 թ․ մայիսի 12-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «German midfielder Hegeler signs». Bristol City F.C. 2017 թ․ հունվարի 4. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 5-ին.
  8. «Bristol C 5-0 Plymouth». BBC. 2017 թ․ օգոստոսի 8. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 14-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ենս Հեգելեր» հոդվածին։