Յելոունայֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Յելոունայֆ (այլ կիրառումներ)
Բնակավայր
Յելոունայֆ
անգլ.՝ Yellowknife
Downtown Yellowknife 2.jpg
ԵրկիրԿանադա Կանադա
Հիմնադրված է1936 և հունվարի 1, 1970 թ.
Մակերես136 220 000 քառակուսի մետր
ԲԾՄ206±1 մետր
Բնակչություն19 569 մարդ (2016)[1]
Ժամային գոտիUTC-7 և UTC-6
Հեռախոսային կոդ867
Փոստային ինդեքսներX1A
Պաշտոնական կայքyellowknife.ca/Home.html
##Յելոունայֆ (Կանադա)
Red pog.png

Յելոունայֆ (անգլ.՝ Yellowknife, թարգ.՝ «դեղին դանակ»), Կանադայի հյուսիսում գտնվող քաղաք, 1967 թվականից հյուսիսարևմտյան տարածքների վարչական կենտրոն[2]:

Բնակչությունը կազմում է 19,2 հազար մարդ (2011 թվական):

Անվան ծագումնաբանությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի անունը անգլերենից թարգմանաբար նշանակում է «դեղին դանակ» և գալիս է յելոունայֆ ցեղի անունից, որին այդ անվանումը տվել էին պղնձից առարկաներ պատրաստելու կարողության համար:

Հնդկական լեզուներից մեկում քաղաքը կոչվում է «Սոմբա Քե»՝ «այնտեղ, որտեղ փող կա»:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յելոունայֆը XX դարի կեսին

Ժամանակակից Յելոունայֆի տարածքը սկսել էր բնակեցվել սպիտակամորթներով 1920-ական թվականների վերջին, իսկ քաղաքը ձևավորվել էր 1936 թվական-ի կեսերին՝ դառնալով ոսկու արդյունահանման կենտրոն: Այն արագորեն դարձել էր տնտեսական կարևորագույն կենտրոն, իսկ 1967 թվականից՝ հյուսիսարևմտյան տարածքների մայրաքաղաք: 1980-ական թվականներին, երբ ոսկու պաշարները սպառվել էին, քաղաքը՝ որպես հանքարդյունաբերության կենտրոն, սկսել էր կորցնել իր կարևորությունը, ինչի հետևանքով սկսվել էր բնակչության արտագաղթ, բայց 1991 թվականին քաղաքի մոտ հայտնաբերվել էր ալմաստ, և իրավիճակը սկսել էր բարելավվել:

Աշխարհագրություն և կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Յելոունայֆը տեղակայված է կանադական հնագույն ժայռոտ վահանի վրա, որը գտնվում է Նորթ Արմ ծովածոցում՝ Ստրուկների մեծ լճի շրջակայքում:

Ունի մերձարկտիկական կլիմա՝ չոր, ցրտաշունչ ձմեռներ և չափավոր տաք, անձրևոտ ամառներ: Քաղաքն ընկած է անձրևային ստվերների և ժայռոտ լեռների արանքում:

Յելոունայֆի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր Humidex 2.9 6.1 8.9 20.2 25.6 34.0 35.4 34.3 27.2 18.1 6.3 1.6 35.4
Ռեկորդային բարձր °C (°F) 3.4
(38.1)
6.2
(43.2)
9.3
(48.7)
20.4
(68.7)
26.3
(79.3)
31.1
(88)
32.5
(90.5)
30.9
(87.6)
26.1
(79)
19.0
(66.2)
7.8
(46)
2.8
(37)
32.5
(90.5)
Միջին բարձր °C (°F) −21.6
(−6.9)
−18.1
(−0.6)
−10.8
(12.6)
0.4
(32.7)
9.7
(49.5)
18.1
(64.6)
21.3
(70.3)
18.1
(64.6)
10.4
(50.7)
0.9
(33.6)
−10.0
(14)
−17.8
(0)
0.0
(32)
Միջին օրական °C (°F) −25.6
(−14.1)
−22.9
(−9.2)
−16.8
(1.8)
−5.3
(22.5)
4.6
(40.3)
13.3
(55.9)
17.0
(62.6)
14.2
(57.6)
7.2
(45)
−1.7
(28.9)
−13.7
(7.3)
−21.8
(−7.2)
−4.3
(24.3)
Միջին ցածր °C (°F) −29.5
(−21.1)
−27.5
(−17.5)
−22.7
(−8.9)
−11.0
(12.2)
−0.5
(31.1)
8.5
(47.3)
12.6
(54.7)
10.2
(50.4)
4.0
(39.2)
−4.2
(24.4)
−17.5
(0.5)
−25.7
(−14.3)
−8.6
(16.5)
Ռեկորդային ցածր °C (°F) −51.2
(−60.2)
−51.2
(−60.2)
−43.3
(−45.9)
−40.6
(−41.1)
−22.8
(−9)
−4.4
(24.1)
0.6
(33.1)
−0.6
(30.9)
−9.7
(14.5)
−28.9
(−20)
−44.4
(−47.9)
−48.3
(−54.9)
−51.2
(−60.2)
Հողմա ցրտային −64.0 −61.0 −56.8 −53.2 −31.8 −11.2 0.0 −4.8 −16.4 −36.3 −54.7 −58.9 −64.0
Տեղումներ մմ (դյույմ) 14.3
(0.563)
14.1
(0.555)
13.9
(0.547)
11.3
(0.445)
18.4
(0.724)
28.9
(1.138)
40.8
(1.606)
39.3
(1.547)
36.3
(1.429)
30.3
(1.193)
24.8
(0.976)
16.2
(0.638)
288.6
(11.362)
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) 0.1
(0.004)
0.0
(0)
0.2
(0.008)
2.5
(0.098)
13.8
(0.543)
28.9
(1.138)
40.8
(1.606)
39.2
(1.543)
32.7
(1.287)
12.1
(0.476)
0.3
(0.012)
0.2
(0.008)
170.7
(6.72)
Ձյան տեղումներ սմ (դյույմ) 19.7
(7.76)
20.0
(7.87)
18.5
(7.28)
10.3
(4.06)
4.7
(1.85)
0.0
(0)
0.0
(0)
0.1
(0.04)
3.5
(1.38)
20.9
(8.23)
36.5
(14.37)
23.5
(9.25)
157.6
(62.05)
Միջ. տեղումների օրեր (≥ 0.2 mm) 10.7 10.0 8.4 5.0 6.6 7.6 9.6 10.5 11.2 13.4 14.4 11.2 118.5
Միջ. անձրևոտ օրեր (≥ 0.2 mm) 0.2 0.1 0.3 1.2 5.3 7.5 9.6 10.4 10.6 5.5 0.6 0.2 51.3
Միջ. ձնառատ օրեր (≥ 0.2 cm) 11.9 11.0 9.2 4.4 2.1 0.1 0.0 0.1 1.2 10.0 16.0 12.8 78.6
% խոնավություն 64.6 61.6 54.7 52.5 45.9 45.2 47.9 55.7 64.7 75.2 77.8 69.2 59.6
Միջին ամսական արևային ժամ 50.6 107.3 188.4 276.4 335.7 373.8 358.0 276.2 157.7 65.0 42.7 24.6 2256,5
Տոկոս հնարավոր արևի լույս 26.8 43.5 51.8 62.2 60.8 63.0 61.2 55.5 40.3 21.0 20.2 15.4 43.5
աղբյուր: {{{աղբյուր 1}}}

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի մարդահամարի տվյալներով Յելոունայֆում բնակվող մարդկանց թիվը 19.234 էր, որից՝

Քաղաքի բնակիչների 82%-ը տանը խոսում է անգլերեն, 4%-ը` ֆրանսերեն, իսկ մոտ 5%-ը՝ հնդկերեն և էսկիմո-ալուտյան լեզվով:

Մեկ շնչի հաշվով տարեկան եկամուտը կազմում է 57.246 կանադական դոլար: Քաղաքացիների միջին տարիքը 32.2 տարի է: Հանցագործության մակարդակը զգալիորեն բարձր է Կանադայի միջին ցուցանիշից:

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալմաստի հանք, Diavik Diamond

Յելոունայֆը իր գոյության համար պարտական ​​էր քաղաքի ծայրամասում գտնվող ոսկու հանքավայրերին, բայց 1990-ական թվականների կեսերին դրանք ոչնչացվել էին (վերջին ոսկու հանքը փակվել է 2004 թվականին): Ներկայումս քաղաքային տնտեսության հիմքը ալմաստագործությունն է: 1990-ական թվականների սկզբին երկրի հյուսիսարևելյան մասում հայտնաբերվել էին երկրի ամենամեծ ալմաստե հանքավայրերը՝ Դայավիկը և Էկատին: Քաղաքի մերձակայքում զարգանում էին արծաթի և ուրանի հանքավայրերը:

Քաղաքը հանդիսանում է նաև հյուսիսարևմտյան տարածքների առևտրային, կրթական, տրանսպորտային և վարչական կենտրոն: Տնտեսապես ակտիվ բնակչության մոտ 1/2-ը զբաղեցնում են տարբեր պաշտոններ կառավարությունում, ինչպես նաև այնտեղի ուսումնական և առողջապահական հաստատություններում:

Վերջին տարիներին Յելոունայֆի տնտեսության համար մեծ դեր է խաղում զբոսաշրջությունը (հատկապես շատ զբոսաշրջիկներ այնտեղ գնում են Ճապոնիայից):

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքային օդանավակայանը (Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիա՝ YZF, Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն՝ CYZF) տարեկան սպասարկում է մոտ 400 հազար ուղևորի: Կանոնավոր թռիչքներ են իրականացվում դեպի Օտտավա, Վանկուվեր, Կալգարի և Էդմոնտոն, ինչպես նաև Կանադայի հյուսիսային շրջանի մի շարք փոքր քաղաքներ:

Յելոունայֆը տարիներ շարունակ կապ չի ունեցել Կանադայի ճանապարհային ցանցի հետ մինչև 2012 թվականը՝ «Յելոունայֆ»-ի մայրուղու շինարարության ավարտը:

Յելոունայֆի հասարակական տրանսպորտը կառավարվում է «Yellowknife Transit»-ի կողմից և ներկայացված է երկու մշտական ​​և մեկ ամառային ավտոբուսային երթուղով (երկուշաբթի-շաբաթ, առավոտյան 6.30-ից մինչև երեկոյան 7.30-ը):

Երկվորյակ քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Йеллоунайф / А. И. Черкасов // Исландия — Канцеляризмы. — М. : Большая российская энциклопедия, 2008. — С. 261. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 12). — ISBN 978-5-85270-343-9.