Յաֆֆայի նավահանգիստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յաֆֆայի նավահանգիստը՝ Թել Ավիվի համայնապատկերի ֆոնի վրա

Յաֆֆայի նավահանգիստ (եբրայերեն՝ נמל יפו‎), հնագույն քաղաքային նավահանգիստ, որը գտնվում է Իսրայելի Յաֆֆա քաղաքի հին թաղամասում՝ Միջերկրական ծովի վրա։

Համարվում է Իսրայելի և Միջերկրական ծովի գլխավոր նավահանգիստներից մեկը։ Նավահանգստի օգնությամբ բեռնափոխադրումներ են կատարվում Միջերկրական ծովի վրայով, որի միջոցով Իսրայելը կապ է հաստատում տարածաշրջանի երկրների հետ։

Յաֆֆայի նավահանգիստը նաև խոշոր զբոսաշրջային վայր է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտիկ և աստվածաշնչյան հիշատակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

##Յաֆֆայի նավահանգիստ (Իսրայել)
Red pog.png
Յաֆֆայի նավահանգիստ, Իսրայել

Յաֆֆա քաղաքը և նրա նավահանգիստը ունեն ավելի քան երեք հազար տարվա պատմություն։ Նավահանգիստը ինքնին հիշատակվում է բազմաթիվ հնագույն աշխատություններում, այդ թվում՝ եբրայական Աստվածաշնչում։

Այն հիշատակվում է Հովնանի գրքում, Հովսեփոս Փլավիոսի պատմագրություններում և մատենագրերում։ Յաֆֆայի նավահանգստի մասին հիշատակված է նաև Հռոմեական կայսրության դեմ հրեաների ապստամբությանը նվիրված ստեղծագործության մեջ։ Ավելի քան 7000 տարի այն ծառայում է, որպես ակտիվ նավահանգիստ։ Պատմական տարբեր ժամանակահատվածներում այն օգտագործվել է մուսուլմանների, քրիստոնյաների, հրեաների և նույնիսկ եգիպտացիների համար։ Նախկինում Յաֆֆայի նավահանգիստը եղել է, որպես ձկնորսական փոքր նավահանգիստ։

Նոր պատմություն և ժամանակակից կարգավիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1917 թվականին, բրիտանական զորքերը պարտության են մատնել օսմանյան թուրքերին՝ գրավելով Յաֆֆան։ 1922-1948 թվականներին այն մաս է կազմել Պաղեստինի բրիտանական մանդատի։ 1947-ից 1948 թվականներին սուր մարտեր են տեղի ունեցել Յաֆֆայում և շրջակայքում, ինչի արդյունքում այն բնակեցվել է արաբներով։ 1948 թվականի մայիսի 13-ին երկար դիմակայությունից հետո արաբական զորքերը պարտություն կրեցին և թողեցին քաղաքն ու նավահանգիստը։ Հաջորդ օրը հռչակվեց Իսրայելի անկախությունը։ 1950 թվականի ապրիլի 24-ին հրեական Թել Ավիվ քաղաքը և Յաֆֆան միասին կազմել են Թել Ավիվ-Յաֆֆայի շրջանը։

Յաֆֆան ունի հին ձկնորսական նավահանգիստ, բեռնափոխադրման նավահանգիստ և զբոսաշրջային կենտրոն։ Նավահանգստի շրջակայքում կան հուշանվերների խանութներ և գնումների կետեր, ինչպես նաև զվարճանքների սրահ[1][2]։

Նրա շուրջը կառուցված են ռեստորաններ և սրճարաններ։ Նավահանգստի վերին հատվածում գտնվում է փարոս։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հին Յաֆֆայի նավահանգիստ, Նամալ Յաֆո»։ Զբոսաշրջությունը Իսրայելում, ուղեցույց։ Վերցված է նոյեմբերի 6, 2015 
  2. «Յաֆֆայի քաղաքային նավահանգիստ»։ TripAdvisor։ Վերցված է նոյեմբերի 6, 2015 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]