Յար, յար (երգ)
| «Յար, յար (երգ)» | |
|---|---|
| ի երգը | |
| Ժանր | Հայկական ազգային երաժշտություն |
| Լեզու | հայերեն |
Յար, յար, հայկական գեղջկական ժողովրդական երգ, որը պատկանում է աշխատանքային երգերի ժանրին և դասվում է դաշտային աշխատանքային երգերի ենթաժանրին։ Երգը կատարում են մենակատարով՝ հիմնականում արական ձայնով։ Այն բնորոշվում է դանդաղ տեմպով և հանդարտ տրամադրությամբ[1]։
Պատմություն և նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յար, յար երգը պատկանում է գութաներգերի (հորովելների) խմբին, որոնք հնագույն գյուղական երգեր են։ Դրանք կատարվել են դաշտային աշխատանքների ժամանակ՝ նպաստելով աշխատանքային ռիթմի պահպանմանը և բարձրացնելով աշխատողների ոգին։ Հորովելները մեծ նշանակություն են ունեցել հայ գյուղական կենցաղում՝ արտահայտելով աշխատավորի հոգեվիճակը և բնության հետ նրա կապը[2]։
Հայ կոմպոզիտոր, խմբավար Սպիրիդոն Մելիքյանը «Յար, յար» երգը գրի է առել Բայազետի գավառի Ալաշկերտի գավառակում։
Երգի հայտնի կատարողներից է հայ կոմպոզիտոր, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Մելիքյան, Սպիրիդոն (1949). Հայ ժողովրդական երգեր և պարեր, 1. Երևան: Հայպետհրատ.
- ↑ «Յար, յար». www.armenianmusic.am. Վերցված է 2025-02-10-ին.