Յարովիզացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Յարավիզացիա (ռուս.՝ яровой՝ գարնանային), գարնանացում, վեգետատիվ վիճակում գտնվող բույսի ռեակցիան՝ որոշակի ժամանակամիջոցում ցածր դրական ջերմաստիճանների (2— 10°С) ներգործության նկատմամբ։ Այդ ռեակցիան արտահայտվում է աճման կոնում ծաղիկների սաղմերի ձևավորման համար բույսի յուրօրինակ նախապատրաստությամբ։ Հատուկ է աշնանացաններին, երկամյա և բազմամյա մի քանի բույսերին։ Յարավիզացիա կլիմայի սեզոնային փոփոխություններին հարմարվելու արդյունք է։ Ցարավիզացիա է կոչվում նաև աշնանացան կուլտուրաների սերմերի նախացանքային մշակումը ցածր դրական ջերմաստիճաններում, որի շնորհիվ գարնանը ցանելիս դրանք ծաղկում և բերք են տալիս։ Օգտագործվում է բույսերի սելեկցիայում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png