Յարոսլավ Դրոբնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Յարոսլավ Դրոբնի
Jaroslav Drobný (Fußballspieler) - Hertha BSC Berlin (2).jpg
Քաղաքացիությունը Flag of the Czech Republic.svg Չեխիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 18, 1979(1979-10-18)[1] (41 տարեկան)
Ծննդավայր Počátky, Պելհրժիմովի շրջան, Q3509827?, Չեխիայի սոցիալիստական հանրապետություն, Չեխոսլովակիա
Հասակ 192 սանտիմետր
Քաշ 87 կիլոգրամ
Դիրք դարպասապահ

Յարոսլավ Դրոբնի (չեխ․՝ Jaroslav Drobný, հոկտեմբերի 18, 1979(1979-10-18)[1], Počátky, Պելհրժիմովի շրջան, Q3509827?, Չեխիայի սոցիալիստական հանրապետություն, Չեխոսլովակիա), չեխ ֆուտբոլիստ, չեխական Չեսկե Բուդեյովիցե քաղաքը ներկայացնող «Դինամո» ֆուտբոլային ակումբի դարպասապահ։ Հանդես է եկել Չեխիայի ֆուտբոլի ազգային հավաքականում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականի սկզբներին Դրոբնին կնքել է պայմանագիր և համաձայնության է եկել անգլիական «Ֆուլհեմ» ֆուտբոլային ակումբի հետ։ Երբ Էդվին վան դեր Սարը «Ֆուլհեմից» տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ», Դրոբնին սկսեց հանդես գալ հիմնական կազմում[2]։ Պայմանագիրը կնքվել էր 3 տարով։

2006 թվականի հունվարին Դրոբնին վարձավճարով տեղափոխվեց հոլանդական «ԱԴՈ Դեն Հաագ» ֆուտբոլային ակումբ[3]։ Նույն թվականի փետրվարի 8-ին Դրոբնին իր առաջնախաղն անցկացրեց հոլանդական թիմում՝ «ՆԱԿ» ֆուտբոլային ակումբի դեմ խաղում։ Հանդիպումն ավարտվեց «ԱԴՈ Դեն Հաագ»-ի պարտությունով (0:3)։ 12 խաղերի ընթացքում չեխ դարպասապահը բաց է թողել 17 գնդակ։

2010 թվականի հուլիսի 5-ին պայմանագիր է կնքել Համբուրգի հետ՝ որպես ազատ գործակալ[4]։

2016 թվականի հունիսին որպես ազատ գործակալ տեղափոխվել է բրեմենյան «Վերդեր»՝ մեկամյա ժամկետով[5]։

2017 թվականի հունիսին հայտնի դարձավ, որ Դրոբնին կմնա բրեմենյան ակումբում ևս 1 տարի։

2019 թվականի հոկտեմբերին վերադարձել է չեխական Չեսկե Բուդեյովիցե քաղաքը ներկայացնող «Դինամո» ֆուտբոլային ակումբ[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Jaroslav Drobny Signs.» (անգլերեն)։ fulhamfc.com։ Վերցված է 21.4.2014 
  3. «Veel beweging op de transfermarkt.» (հոլանդերեն)։ nos.nl։ Արխիվացված է օրիգինալից 2014-04-19-ին։ Վերցված է 19.4.2014 
  4. «"Гамбург" подписал вратаря "Герты"» (ռուսերեն)։ championat.ru։ Արխիվացված է օրիգինալից 2010-07-07-ին։ Վերցված է 2010-07-05 
  5. «Brankář Drobný mění v bundeslize dres, míří do Werderu Brémy» (չեխերեն)։ idnes.cz 
  6. «Gólman Drobný jde do Budějovic. Zatím jako trenér, ale může i naskočit» (չեխերեն)։ idnes.cz 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]