Յարոսլավա Մագուչիխ
Յարոսլավա Մագուչիխ | |
---|---|
![]() | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Բնօրինակ անուն՝ | ուկրաիներեն՝ Ярослава Олексіївна Магучіх |
Մասնագիտացում՝ | թեթևատլետ |
Երկիր՝ | ![]() |
Ծննդյան ամսաթիվ՝ | սեպտեմբերի 19, 2001[1] (22 տարեկան) |
Ծննդավայր՝ | Դնեպր, Ուկրաինա[2] |
Յարոսլավա Ալեքսեևնա Մագուչիխ (ուկր․՝ Ярослава Олексіївна Магучіх, սեպտեմբերի 19, 2001[1], Դնեպր, Ուկրաինա[2]), ուկրաինացի բարձրացատկորդուհի։ 2018 թվականի Երիտասարդական օլիմպիական խաղերի, Աշխարհի ու Եվրոպայի Մ18 առաջնության ոսկե մեդալակիր է։ 2019 թվականի Աշխարհի երիտասարդական առաջնությանը նա դարձել է արծաթե մեդալակիր և սահմանել նոր ռեկորդ Աշխարհի երիտասարդական առաջնության պատմության մեջ։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Յարոսլավան սկսել է իր կարիերան 13 տարեկան հասակում[3]։ 15 տարեկան հասակում նա դարձել է Նայրոբիում կայացած թեթև աթլետիկայի Աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն, որից մի քանի շաբաթ անց դարձել է 2017 թվականի ամառային օլիմպիական փառատոնի ոսկե մեդալակիր[4]։
2018 թվականին 1.94 մետր արդյունքով Մագուչիխը հռչակվել է Եվրոպայի Մ18 առաջնության չեմպիոն՝ 10 սանտիմետրով առաջ անցնելով փոխչեմպիոնից, և սահմանել նոր ռեկորդ[5]։ Հոկտեմբեր ամսին նա ճանաչվել է Բուենոս Այրեսում կայացած Երիտասարդական խաղերի չեմպիոն։ Օլիմպիական հաջողությունից մեկ ամիս անց նա բարելավել է իր մինչ այդ ունեցած լավագույն արդյունքը։
2019 թվականին Յարոսլավան վաստակել է Դոհայում կայացած «Դայմոնդ Լիգա»-ի չեմպիոնի կոչումը՝ դառնալով պատմության մեջ ամենաերիտասարդ մարզիկը, որը ճանաչվել է «Դայմոնդ Լիգա»-ի չեմպիոն (17 տարեկան, 226 օրական)[6]։ Սեպտեմբերին Դոհա քաղաքում Յարոսլավան մասնակցել է Աշխարհի երիտասարդական առաջնությանը և 2.04 մետր արդյունքով հռչակվել է փոխչեմպիոն։
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2017 | Աշխարհի երիտասարդական առաջնություն | Նայրոբի, Քենիա | 1-ին |
Երիտասարդական օլիմպիական փառատոն | Դյոր, Հունգարիա | 1-ին | |
2018 | Եվրոպայի երիտասարդական առաջնություն | Դյոր, Հունգարիա | 1-ին |
Երիտասարդական օլիմպիական խաղեր | Բուենոս Այրես, Արգենտինա | 1-ին | |
2019 | Եվրոպայի Մ20 առաջնություն | Բուրոս, Շվեդիա | 1-ին |
Աշխարհի առաջնություն | Դոհա, Քաթար | 2-րդ |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 World Athletics Database
- ↑ 2,0 2,1 2,2 Иванов В. 18-летняя украинка, которая зарубилась с Ласицкене. Кто она? (ռուս.) // Спорт-Экспресс — 2019.
- ↑ «PRECOCIOUS NEWCOMER MAHUCHIKH AIMS TO PROGRESS ONE STEP AT A TIME»։ iaaf.org։ International Association of Athletics Federations։ Վերցված է մայիսի 6, 2019
- ↑ «One more "gold" for Ukraine in Gyor-2017!»։ noc-ukr.org։ National Olympic Committee of Ukraine։ Վերցված է մայիսի 6, 2019
- ↑ «Yaroslava Mahuchikh Wins Gold at the European Athletics Under 18 Championships»։ uatv.ua։ Ukrinform։ Արխիվացված է օրիգինալից 2019-05-06-ին։ Վերցված է մայիսի 6, 2019
- ↑ «STAHL SENDS DISCUS BEYOND 70 METRES IN DOHA – IAAF DIAMOND LEAGUE»։ iaaf.org։ International Association of Athletics Federations։ Վերցված է մայիսի 6, 2019
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Յարոսլավա Մագուչիխ - անձնական էջը IAAF-ում(անգլ.)
- Յարոսլավա Մագուչիխի էջը european-athletics.org կայքում