Յատրոֆոբիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Յատրոֆոբիա (հին հունարեն՝ ατρός — «բժիշկ» և φόβος — «վախ» բառերից), ֆոբիա, չափից դուրս վախ բժիշկներից և բժշկական անձնակազմից, ինչպես նաև այն մարդկանցից, որոնք կրում են բժշկական հագուստ (ատամնաբույժներ, դեղագործներ, մանկաբարձներ, բուժքույրեր)։ Մարդիկ, որոնք տառապում են այդ ֆոբիայով, չեն այցելում բժիշկների, իսկ ծանր դեպքերում հրաժարվում են անալիզի համար արյուն հանձնել, իրենց ճնշումը չափել կամ դեղահաբեր ընդունել (այդ դեպքում հնարավոր է ևս մեկ ֆոբիայի՝ խեմոֆոբիայի առաջացում[1][2], որը բնորոշվում է նրանով, որ մարդը հրաժարվում է ընդունել ցանկացած տեսակի սինթետիկ քիմիական միջոց)։

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես և ցանկացած ֆոբիա, յատրոֆոբիան հիմնականում առաջանում է ֆոբիայի օբյեկտի՝ բժիշկների հետ կապված ուժեղ բացասական էմոցիաների արդյունքում։ Դա կարող է լինել անձի՝ բժիշկների հետ շփման սեփական բացասական փորձի պատճառով, որոնք անձի հետ աշխատանքի ժամանակ թույլ են տվել բժշկական սխալներ, ինչպես նաև թերթերում եղած հրապարակումների, լուրերի և այլնի պատճառով։ Հաճախ դրանով տառապում են հենց բժիշկները՝ տեսնելով աշխատանքի ժամանակ անփույթ և անտարբեր իրենց գործընկերներին[3]։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վախի էությունով պայմանավորված՝ այդ ֆոբիայի բուժումը շատ դժվար է։ Առավել լուրջ դեպքերում պացիենտը հրաժարվում է բժշկական ոլորտի աշխատակցի ցանկացած օգնությունից, նույնիսկ հոգեբաններին այդ ֆոբիայով տառապող մարդիկ համարում են «բժիշկ», այդ պատճառով պացինետի՝ դեղամիջոցներ ընդունելուն ինքնակամ համաձայնելու վրա հույս դնել չի կարելի։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Smith, Robert B.; Karousos, Nikolaos G.; Cowham, Emma; Davis, James; Billington, Susan (March 2008). «Covert Approaches to Countering Adult Chemophobia». Journal of Chemical Education. 85 (3): 379. Bibcode:2008JChEd..85..379B. doi:10.1021/ed085p379.
  2. Morais, Carla (2015 թ․ հունվարի 13). «Storytelling with Chemistry and Related Hands-On Activities: Informal Learning Experiences To Prevent "Chemophobia" and Promote Young Children's Scientific Literacy». Journal of Chemical Education. 92 (1): 58–65. Bibcode:2015JChEd..92...58M. doi:10.1021/ed5002416.
  3. Mold J, Stein H. The cascade effect in the clinical care of patients. N Engl J Med. 1986;314:512-514.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]