Յատրոքիմիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Յատրոքիմիա, ուղղություն բժշկագիտության և բնագիտության մեջ, որը հիվանդությունների առաջացման գործում հիմնական դերը վերագրում էր օրգանիզմում ընթացող քիմիական պրոցեսներին։ Ցատրոքիմիան առաջացել(XVI դ․), զարգացել ու մեծ տարածում է գտել Գերմանիայում և Նիդերլանդներում՝ կապված Պարացեչսի, Ցա․ Հելմոնտի, բժիշկ և անատոմ Ֆ․ Բոեի գործունեության հետ։ Ցատրոքիմիայի ներկայացուցիչները մեծ ուշադրություն էին դարձնում մարսողության պրոցեսների, սեռական և այլ գեղձերի ուսումնասիրությանը, տարբերում էին «հիմքային» ու «թթվային» հիվանդություններ։ Դրական դեր խաղալով միջին դարերում բժշկության մեջ իշխող սխոլաստիկ դոգմաների դեմ մղվող պայքարում՝ յատրոքիմիան XVIII դ․ 2-րդ կեսին դադարեց որպես ուղղություն բժշկության մեջ գոյություն ունենալուց։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png