Յավար Քալանթարլի
Յավար Քալանթարլի | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | Yavər Kələntərli |
Ի ծնե անուն | Յավար Աբաս ղիզի Քալանթարլի |
Ծնվել է | մարտի 26, 1902 Շամախի, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | փետրվարի 5, 1979 (76 տարեկան) Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Բաքու |
Ժանրեր | Ժողովրդական երգեր |
Մասնագիտություն | երգիչ, Խանենդե |
Գործունեություն | 1932–1960 |
Պարգևներ | |
![]() |
Յավար Աբաս ղիզի Քալանթարլի (ադրբ.՝ Yavər Abbas qızı Kələntərli, մարտի 26, 1902, Շամախի, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն - փետրվարի 5, 1979, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի խանենդե, Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր արտիստ[1][2];
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յավար Քալանթարլին ծնվել է 1902 թվականի մարտի 26-ին Շամախիում։ Նա սովորել է աղջիկների դպրոցում։ Յավարը 1922 թվականին ավարտել է մեկամյա երաժշտական դասընթացը։ 1924 թվականին նա հանդիպել է կոմպոզիտոր Մուսլիմ Մագոմաևին։ Յավար Քալանթարլիի երաժշտական գործունեությունը սկսել է Մուսլիմ Մագոմաևի օգնությամբ։ Նա եղել է մուղամի և ադրբեջանական ժողովրդական երգերի մեծ կատարող։ 1932-1937 թվականներին եղել է Ադրբեջանի ռադիոյի մենակատար։ 1937-1941, 1945-1951 թվականներին եղել է Ադրբեջանի օպերայի և բալետի թատրոնի մենակատար։ Նա կատարել է Լեյլիի (Լեյլի և Մեջնուն օպերա, Ուզեիր Հաջիբեկով), Ասլիի (Ասլի և Քերեմ օպերա, Ուզեիր Հաջիբեկով) և Էրեբզենգիի (Շախ Իսմայիլ օպերա, Աբդուլ Մագոմաև) դերերը[3]։
Նա կատարել է «Բայաթի-Շիրազ», «Սեգյահ», «Մահուր», «Բայաթի-քուրդ», «Շուռ» մուղամները։ Մուղամներից բացի, Յավար Քալանթարլին կատարել է նաև ժողովրդական երգեր։
Յավար Քալանթարլին մահացել է 1979 թվականի փետրվարի 5-ին Բաքվում։
Կոչումներ և Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր արտիստ - 1939;
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Յավար Քալանթարլի - «Շուռ»
- Յավար Քալանթարլի - «Բայաթի-քուրդ»
- Յավար Քալանթարլի - «Բայաթի-Շիրազ»
- Յավար Քալանթարլի