Յասոն (օպերա)
Արտաքին տեսք
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Յասոն (այլ կիրառումներ)
| Տեսակ | դրամատիկ-երաժշտական ստեղծագործություն |
|---|---|
| Ժանր | օպերա[1] |
| Կոմպոզիտոր | Ֆրանչեսկո Քավալլի |
| Լիբրետտոյի հեղինակ | Գիացինտո Անդրեա Չիչոնինի |
| Լիբրետտոյի լեզու | իտալերեն |
| Սյուժեի աղբյուր | Ապոլլոնիոս Հռոդոսացի. «Առասպել Յասոնի մասին» |
| Գործողությունների քանակ | 3 արար[1] |
| Առաջնախաղի տարեթիվ | հունվարի 5, 1649[1] |
| Առաջնախաղի վայր | Վենետիկ |
Յասոն ('Giasone), իտալացի երգահան Ֆրանչեսկո Քավալլիի օպերա նախախաղով և երեք գործողությամբ։ Իտալերեն լիբրետտոն Գիացինտո Անդրեա Չիչոնինիի։ Առաջնախաղը կայացել է Վենետիկի Սան Կասիանո թատրոնում (Teatro San Cassiano) 1649 թ. հունվարի 5-ին՝ կառնավալի ժամանակ։ «Յասոնը» 17-րդ դարում առավել կատարվող և ժողովրդականություն վայելող օպերաներից մեկն էր[2]։ Սյուժեն հիմնված է հին հունական հերոս Յասոնի և նրա կողմից ոսկե գեղմը գտնելու նպատակով կատարված ճանապարհորդության վերաբերյալ առասպելների վրա։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ The Viking Opera Guide (1994)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յասոն (օպերա)» հոդվածին։ |
| ||||||