Յասոնաս Ապոստոլոպուլոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յասոնաս Ապոստոլոպուլոս
Քաղաքացիություն Հունաստան
Մասնագիտությունիրավապաշտպան

Յասոնաս Ապոստոլոպուլոս (հունարեն՝ Ιάσονας Αποστολόπουλος), հույն իրավապաշտպան է և Աֆրիկայից կամ Ասիայից ծովով ճանապարհորդող դեպի Եվրոպա, ներգաղթյալների փրկարար։ Նա ակտիվ գործունեություն է կատարում 2015 թվականից։

Վաղ կյանք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապոստոլոպուլոսը քաղաքացիական ինժեներ է։ Նա սովորել է Հունաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում, Հունաստանի մայրաքաղաք՝ Աթենքում, նույն համալսարանում, որտեղ ստացել է մագիստրոսի կոչում բնապահպանական ճարտարագիտության ոլորտում[1]։

Ակտիվիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապոստոլոպուլոսն աշխատել է Սուդանում «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության հետ համատեղ[1]։

2019 թվականին «Mediterranea Saving Humans» ՀԿ-ի նավակի փախուստի շրջանակներում նա արհամարհելով Իտալիայի կառավարության կողմից սահմանված արգելքը մտավ Լամբեդուզա նավահանգիստ՝ փրկելով 46 փախստականի[2][3]։

2021 թվականին Հունաստանի նախագահի գրասենյակից հայտարարվեց, որ նա պետք է պարգևատրվի իր մարդասիրական ջանքերի համար, սակայն ժամեր անց դուրս կբերվի։ Պահպանողական պատգամավոր Կոնստանտինոս Բոգդանոսը, որն այն ժամանակ իշխող «Նոր ժողովրդավարություն» կուսակցության անդամ էր, պարծենում էր, որ ինքն էր կանգնած է իր մրցանակ ստանալու հետևում[4][5][6][7][8]։

2022 թվականին, Եվրախորհրդարանի միջոցառման ժամանակ ելույթից հետո, որտեղ նա մեղադրում էր Հունաստանի առափնյա պահակախմբին Եգեյան ծովն անցնելու փորձ կատարած ներգաղթյալների խեղդվելու մեջ, նա դարձավ հունական աջակողմյան լրատվամիջոցների առցանց ոտնձգությունների թիրախը[9][10][11]։

Նա քննադատում է Հունաստանի վերաբերմունքը փախստականների նկատմամբ։ Նա պնդում է, որ Հունաստանը մարդկության դեմ ուղղված հանցագործություններ է կատարում և Եգեյան ծովում՝ փախստականներին հետ մղում, ինչը անօրինական է[12]։

Նա հեղինակել է «Հենց Սիցիլիայի առջև. միգրացիոն ճգնաժամ Միջերկրական ծովում» գլուխը «Նորեկները որպես սոցիալական փոփոխության գործակալներ. սովորելով իտալական փորձից» (2021) գրքում, որը հրատարակվել է «FrancoAngeli»-ի կողմից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Iason Apostolopoulos». Humanity in Action. 2021 թ․ հունիսի 17. Վերցված է 2022 թ․ հունիսի 10-ին. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «Humanity in Action 2021» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
  2. «Το ιστιοφόρο Alex σπάει την ιταλική απαγόρευση, μπήκε στο λιμάνι της Λαμπεντούζα». ΤΑ ΝΕΑ. 2019 թ․ հուլիսի 6. Վերցված է 2022 թ․ հունիսի 10-ին.
  3. «Ιάσονας Αποστολόπουλος κατά Σαλβίνι στο One Channel: Αδιαπραγμάτευτη η μάχη υπέρ των προσφύγων - νέα - Το Βήμα Online». Ειδήσεις - νέα - Το Βήμα Online (հունարեն). 2019 թ․ հուլիսի 7. Վերցված է 2022 թ․ հունիսի 10-ին.
  4. «Ιάσονας Αποστολόπουλος: Περήφανος "επιθετικός επικριτής" για πάντα - Η αιχμηρή απάντηση του». ΕΘΝΟΣ (հունարեն). 1980 թ․ հունվարի 1. Վերցված է 2022 թ․ հունիսի 10-ին.
  5. Παπαδόπουλος, Παύλος (2021 թ․ հուլիսի 27). «Το παρασκήνιο μιας μη βράβευσης από την Προεδρία». Η ΚΑΘΗΜΕΡΙΝΗ (հունարեն). Վերցված է 2022 թ․ հունիսի 10-ին.
  6. «Ο "παρ' ολίγον βραβευθείς" διασώστης προσφύγων Ιάσων Αποστολόπουλος μιλά στη LIFO». LiFO.gr (հունարեն). 2021 թ․ օգոստոսի 8. Վերցված է 2022 թ․ հունիսի 10-ին.
  7. Michalopoulos, Sarantis (2021 թ․ հուլիսի 27). «MEP: A far-right faction 'pulls the strings' in Greek government». www.euractiv.com. Վերցված է 2022 թ․ հունիսի 10-ին.
  8. «Ιάσονας Αποστολόπουλος: "Πόλεμος" διαρροών ΥΠΕΞ και Προεδρίας μετά τον σάλο για την ακύρωση της παρασημοφόρησής του». ΕΘΝΟΣ (հունարեն). 1980 թ․ հունվարի 1. Վերցված է 2022 թ․ հունիսի 10-ին.
  9. «Ο Ιάσονας Αποστολόπουλος απαντά στη χυδαία στοχοποίησή του». Η Εφημερίδα των Συντακτών (հունարեն). 2022 թ․ հունիսի 8. Վերցված է 2022 թ․ հունիսի 10-ին.
  10. «Ιάσονας Αποστολόπουλος / Κύμα αλληλεγγύης στα social media μετά την πρωτοφανή στοχοποίησή του από την κυβέρνηση». Αυγή (հունարեն). 2022 թ․ հունիսի 9. Վերցված է 2022 թ․ հունիսի 10-ին.
  11. «Πολιτική αντιπαράθεση για τη στάση Κούλογλου στην Ευρωβουλή - νέα - Το Βήμα Online». Ειδήσεις - νέα - Το Βήμα Online (հունարեն). 2022 թ․ հունիսի 7. Վերցված է 2022 թ․ հունիսի 10-ին.
  12. «Ι. Αποστολόπουλος: "Η Ελλάδα κάνει εγκλήματα κατά της ανθρωπότητας"». Η Εφημερίδα των Συντακτών (հունարեն). 2021 թ․ հուլիսի 29. Վերցված է 2022 թ․ հունիսի 10-ին.