Յասնա Շեկարիչ
Յասնա Շեկարիչ | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական[1] |
Բնօրինակ անուն՝ | սերբ.՝ Јасна Шекарић |
Մասնագիտացում՝ | սպորտային հրաձիգ |
Երկիր՝ | ![]() ![]() ![]() |
Ծննդյան ամսաթիվ՝ | դեկտեմբերի 17, 1965[1] (57 տարեկան) |
Ծննդավայր՝ | Բելգրադ, ՀՍՖՀ[1] |
Յասնա Շեկարիչ (սերբերեն՝ Jasna Šekarić, կյուրեղագիր սերբերեն՝ Јасна Шекарић, դեկտեմբերի 17, 1965[1], Բելգրադ, ՀՍՖՀ[1]), սերբ սպորտային հրաձիգ, որն իր մարզական երկարամյա կարիերայի ընթացքում նվաճել է օլիմպիական հինգ մեդալ՝ մեկ ոսկե, երեք արծաթե և մեկ բրոնզե[2]։ Բացի այդ, երեք անգամ հռչակվել է աշխարհի չեմպիոնուհի՝ հաղթանակներ տանելով 10 մետր մրցատարածությունից օդամղիչ ատրճանակով հրաձգության մրցումներում։ 1992 թվականի ամառային օլիմպիական խաղերում բախտի քմահաճույքով զրկվել է ոսկե մեդալից և ստիպված է եղել բավարարվել արծաթե մեդալով, թեև վաստակել էր ճիշտ նույնքան միավոր, որքան օլիմպիադայի հաղթող հռչակված Մարինա Լոգվինենկոն։
Յասնա Շեկարիչն այն եզակի մարզիկներից մեկն է, որին հաջողվել է մասնակցել ոչ ավել, ոչ պակաս՝ յոթ օլիմպիական խաղերի։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Յասնան ամուսնալուծված է։ Ունի երկու զավակ, դստերն անվանել է Լեա (Леа), որդուն՝ Լուկա (Лука)[3]:
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Շեկարիչը քանիցս հռչակվել է Հարավսլավիայի Դաշնային Սոցիալիստական Հանրապետության, Խորվաթիայի, Հարավսլավիայի Դաշնային Հանրապետություն, Սերբիա և Չեռնոգորիա պետական կազմավորումների և Սերբիայի լավագույն մարզուհի, ինչպես նաև՝ լավագույն հրաձիգ։ 1988 և 1994 թվականներին էլ հռչակվելով Հարավսլավիայի լավագույն մարզիկ՝ արժանացել է JSL Sport պարբերականի սահմանած մարզական գլխավոր պարգևին՝ ոսկե երկու կրծքանշանի[4]։ 2008 թվականի ամառային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողության ժամանակ նրան է տրվել հայրենի երկրի դրոշը կրելու բարձրագույն պատիվը։ Հաշվի առնելով Յասնայի մարզական նվաճումները՝ նրա անունը գրանցել են մարզական հրաձգության ոսկե գրքում։
Ուշագրավ է այն փաստը, որ Շեկարիչը, առանց իր ազգությունը փոխելու, վեց տարբեր օլիմպիադաներում մրցելույթներով հանդես է եկել չորս տարբեր պետությունների դրոշների ներքո[2], ճիշտ այնպես, ինչպես սերբ-ամերիկյան սեղանի թենիսիստ Իլյա Լուպուլեսկուն (թեև այն էլ պետք է ասել, որ վերջինս իր ազգությունը փոխելու գործընթաց էր ձեռնարկել)[5]։
Օլիմպիական արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցաձևը/Տարեթիվը | 1988 | 1992 | 1996 | 2000 | 2004 | 2008 | 2012 |
---|---|---|---|---|---|---|---|
25 մետր հեռավորությունից, ատրճանակից (գրաված տեղը, վաստակած միավորները) | ![]() 591+95 |
6-րդ 583+93 |
6-րդ 580+100.4 |
17-րդ 577 |
9-րդ 579 |
21-րդ 578 |
18-րդ 579 |
10 մետր հեռավորությունից, օդամղիչ ատրճանակից (գրաված տեղը, վաստակած միավորները) | ![]() 389+100.5 |
![]() 389+97.4 |
4-րդ 384+103.1 |
![]() 388+98.5 |
![]() 387+96.3 |
6-րդ 384+96.9 |
Կաղապար:Sortdash |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 The International Who's Who of Women 2006 — Routledge, 2005. — ISBN 978-1-85743-325-8
- ↑ 2,0 2,1 https://www.sports-reference.com/olympics/athletes/se/jasna-sekaric-1.html |url-status=dead |archiveurl=https://web.archive.org/web/20100401062452/http://www.sports-reference.com/olympics/athletes/se/jasna-sekaric-1.html |archivedate=1 April 2010 }}
- ↑ «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից 22 January 2015-ին։ Վերցված է 22 January 2015
- ↑ DSL Sport awards Archived 3 February 2015 at the Wayback Machine.[Հղում աղբյուրներին]
- ↑ https://www.sports-reference.com/olympics/athletes/lu/ilija-lupulesku-1.html |title=Ilija Lupulesku |url-status=dead |archiveurl=https://web.archive.org/web/20150911030241/http://www.sports-reference.com/olympics/athletes/lu/ilija-lupulesku-1.html |archivedate=11 September 2015 }}
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռեկորդներ | ||
---|---|---|
Նախորդող՝![]() {{{2}}} Svetlana Smirnova |
Women's 10m air pistol final world record holder 1987 – 1989 1996 – 1998 |
Հաջորդող՝![]() ![]() |
Պարգևներ | ||
Նախորդող՝ Mateja Svet Igor Miladinović |
The Best Athlete of Yugoslavia 1988 ![]() 1994 ![]() |
Հաջորդող՝ Dragomir Bečanović Aleksandar Đorđević |
Նախորդող՝ Mateja Svet |
Yugoslav Sportswoman of the Year 1988 |
Հաջորդող՝ Mateja Svet |
Նախորդող՝ Biserka Perman |
Croatian Sportswoman of the Year 1986–1989 |
Հաջորդող՝ Biljana Petrović |
Սպորտային ձեռքբերումներ | ||
Նախորդող՝ Dejan Bodiroga (for Կաղապար:SCG) |
Flagbearer for ![]() 2008 Beijing |
Հաջորդող՝ Novak Djokovic |
|