Յասմին Հարփեր
| Յասմին Հարփեր | |
|---|---|
| Ծնվել է | հուլիսի 28, 2000[1] (25 տարեկան) |
| Ծննդավայր | Չեստեր, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | ջրացատկորդ |
Յասմին Իսիս Հարփեր (անգլ.՝ Yasmin Harper, հուլիսի 28, 2000[1], Չեստեր, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի ջրացատկորդուհի[2][3]։ 2024 թվականի ամառային օլիմպիական խաղերում նա բրոնզե մեդալ է նվաճել 3 մ համաժամանակյա ցատկահարթակի մրցաձևում։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարփերը մեծացել է Շեֆիլդում, Հարավային Յորքշիր: Հաճախել է Հայ Սթորս դպրոցը[4]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարփերը բրիտանացիների բազմակի չեմպիոն է եղել, նախքան 2022 թվականի Համագործակցության խաղերի 1 մ և 3 մ ցատկահարթակի մրցումներում Անգլիան ներկայացնելը[5]։
2023 թվականի մայիսին նա գերազանցում էր բոլորին ջրացատկի բրիտանական առաջնությունում՝ նվաճելով իր երրորդ անընդմեջ 1 մ ցատկահարթի տիտղոսը, երկրորդ անընդմեջ 3 մ ցատկահարթակի տիտղոսը և 3 մ համաժամանակյա տիտղոսը Սքարլեթ Մյու Ջենսենի հետ[6]։
2023 թվականի հուլիսին նա արծաթե մեդալ է նվաճել 2023 թվականի ջրային սպորտի աշխարհի առաջնությունում՝ կրկին ցատկելով Մյու Ջենսենի հետ, 3 մ համաժամանակյա ցատկահարթակի մրցաձևում։ Սա որակավորել է նրան Փարիզ 2024 ամառային Օլիմպիական խաղերի համար[7]։ Նա Օլիմպիական խաղերում առաջին բրիտանացի մարզիկներից մեկն էր, որը սկսել է իր մրցելույթները 2024 թվականի հուլիսի 27-ին և այնուհետև Մյու Ջենսենի հետ նվաճել է բրոնզե մեդալը: Այս բրոնզը 64 տարվա ընթացքում Մեծ Բրիտանիայի կանանց ջրացատկի առաջին մեդալն էր[8][9]։ Ավելի ուշ խաղերում Հարփերը զբաղեցրել է հինգերորդ հորիզոնականը երեք մետր անհատական ցատկահարթակի վրա[10]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 World Aquatics database
- ↑ «Yasmin Harper». British Swimming. Վերցված է 2023 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Yasmin Harper». Team England. Վերցված է 2023 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Sheffield diver Yasmin Harper wins first medal of the Paris Olympics for Team GB». The Star. 2024 թ․ հուլիսի 27. Վերցված է 2024 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ «Yasmin Harper». Team England. Վերցված է 2023 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «live updates from the british diving championships 2023». British Swimming. Վերցված է 2023 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «World Aquatics Championships: Scarlett Mew Jensen and Yasmin Harper win GB's third synchronised silver». BBC Sport. 2023 թ․ հուլիսի 17. Վերցված է 2023 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ Henry, Matthew (2024 թ․ հուլիսի 27). «Olympics diving: Yasmin Harper and Scarlett Mew Jensen win Team GB's first medal with diving bronze in Paris». BBC Sport. Վերցված է 2024 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ Majendie, Matt (2024 թ․ հուլիսի 27). «Paris 2024 Olympics: Team GB get first medal as Yasmin Harper and Scarlett Mew Jensen secure diving bronze». The Standard. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2024 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ «GB's Harper finishes fifth in women's 3m springboard final». BBC Sport. Վերցված է 2024 թ․ օգոստոսի 9-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Յասմին Հարփեր կատեգորիայում։ |