Յասմանի Ֆեռնանդես
Յասմանի Ֆեռնանդես | |
---|---|
![]() | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում | ըմբիշ, wrestler և պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր) |
Երկիր | ![]() |
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 16, 1988[1] (36 տարեկան) |
Ծննդավայր | Agramonte, Մատանսաս, Կուբա |
Հասակ՝ | 195 սանտիմետր[2] |
Քաշ | 137 կիլոգրամ[2] |
Յասմանի Ակոստա Ֆեռնանդես (հուլիսի 16, 1988[1], Agramonte, Մատանսաս, Կուբա), չիլիա-կուբացի[3] հունահռոմեական ոճի ըմբիշ, որը հանդես է գալիս 130 կիլոգրամ քաշային կարգում։ Ծնվելով Կուբայում, այժմ ներկայացնում է Չիլին միջազգային մրցույթներում, թեև նախկինում հանդես է եկել Կուբայի դրոշի տակ:
Կուբան ներկայացնելիս Ակոստան դարձել է 2011 թվականի Պանամերիկյան խաղերի չեմպիոն և նվաճել է բրոնզե մեդալ Սանտյագոյում կայացած 2015 թվականի աշխարհի առաջնությունում, որտեղից հետո էլ լքել է Կուբայի թիմը և մնացել Չիլիում[4]։ Սկսել է մրցել Չիլիի դրոշի ներքո 2017 թվականից, ոսկե մեդալներ է նվաճել 2024 թվականի ըմբշամարտի համաամերիկյան առաջնություններում, 2018 և 2022 թվականների հարավամերիկյան խաղերում և 2022 թվականի Բոլիվարյան խաղերում: Նվաճել է արծաթե մեդալ 2024 թվականի Օլիմպիական խաղերի[5] և 2017 թվականի ըմբշամարտի համաամերիկյան առաջնության ժամանակ։ Բրոնզե մեդալներ է նվաճել 2017 թվականի աշխարհի առաջնությունում և 2019 և 2023 թվականների Համաամերիկյան խաղերում[6][7][8][9]։ 2020 թվականի ամառային օլիմպիական խաղերում գրավել է հինգերորդ հորիզոնականը[10]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակոստան ըմբշամարտով սկսել է զբաղվել Կուբայում, երբ եղել է 10 տարեկան։ Կուբան ներկայացնելիս բազմաթիվ մեդալներ է նվաճել հարավամերիկյան մրցումներում, ինչպիսին է Համաամերիկյան առաջնությունը[11]։ 2015 թվականի Սանտյագոյում (Չիլի) Համաամերիկյան առաջնությունում հանդես գալուց հետո Ակոստան այդպես էլ չվերադարձավ Կուբա՝ նշելով, որ քանի որ եռակի օլիմպիական չեմպիոն Միխայն Լոպեսը միշտ եղել է այն ըմբիշը, որը ներկայացրել է Կուբան իր քաշային կարգի ամենամեծ մրցաշարերում, և նա կունենա ավելի շատ հնարավորություններ, եթե ներկայացնի Չիլիին: Սակայն Ակոստան չի կարողացել ներկայացնել Չիլին, քանի որ չի ունեցել Կուբայի թույլտվությունը[12]։ Արդյունքում, Ակոստան երկու տարի աշխատել է որպես անվտանգության աշխատակից՝ առանց որևէ վերապատրաստման՝ փորձելով թույլտվություն ստանալ: Երբ նա համաձայնություն ստացավ 2017 թվականին, նորից սկսել է միջազգային մրցելույթների մասնակցել՝ բնակվելով Չիլիի օլիմպիական կենտրոնում[13]։
Չիլիի ազգային հավաքականում պաշտոնական ելույթների իր առաջին տարում արագորեն հասել է արդյունքների՝ նվաճելով Համաամերիկյան առաջնության արծաթե մեդալ և աշխարհի առաջնության բրոնզե մեդալ[14]։ 2018 թվականին Ակոստան ստացել է Չիլիի քաղաքացիություն[15]։ Տարվա ընթացքում նվաճել է բրոնզե մեդալ Համաամերիկյան առաջնությունում, ոսկե մեդալ հարավամերիկյան խաղերում և գրավել է 8-րդ հորիզոնականը աշխարհի առաջնությունում։ 2019 թվականին բրոնզ է նվաճել Համաամերիկյան առաջնությունում և մասնակցել Եվրոպայի մի քանի Գրան Պրիների: 2020 թվականին հաղթել է ըմբշամարտի համաամերիկյան օլիմպիական որակավորման մրցաշարում[16]։ Մասնակցել է 2020 թվականի Օլիմպիական խաղերին։ Հանդես է եկել տղամարդկանց 130 կգ քաշային կարգում[17]։
Մեքսիկայի Ակապուլկո քաղաքում անցկացված 2022 թվականի ըմբշամարտի համաամերիկյան առաջնությունում նվաճել է բրոնզե մեդալներից մեկը[18]։ Ոսկե մեդալ է նվաճել Կոլումբիայի Վալեդուպար քաղաքում 2022 թվականի բոլիվարյան խաղերի իր մրցաձևում[19]։ Հանդես է եկել մինչև 130 կգ քաշային կարգում 2022 թվականի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում, որը տեղի է ունեցել Սերբիայի Բելգրադ քաղաքում[20]։ Պարագվայի Ասունսիոն քաղաքում անցկացված 2022 թվականի հարավամերիկյան խաղերում նվաճել է ոսկե մեդալը[21]։
Մեքսիկայի Ակապուլկո քաղաքում անցկացված 2024 թվականի ըմբշամարտի համաամերիկյան առաջնությունում իր մրցաձևում նվաճել է ոսկե մեդալ[22]։ Մի քանի օր անց Մեքսիկայի Ակապուլկո քաղաքում անցկացված ըմբշամարտի օլիմպիական պանամերիկյան որակավորման մրցաշարում Չիլիի համար քվոտային տեղ է վաստակել 2024 թվականի ամառային օլիմպիական խաղերի համար, որոնք տեղի են ունեցել Ֆրանսիայի Փարիզ քաղաքում[23][24]։ 2024 թվականի Օլիմպիական խաղերում արծաթե մեդալ է նվաճել հունահռոմեական ոճի 130 կգ քաշային կարգում[25][26]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://web.archive.org/web/20221207134028/https://www.emol.com/noticias/Deportes/2022/06/22/1064747/chile-en-juegos-bolivarianos.html
- ↑ 2,0 2,1 https://www.iat.uni-leipzig.de/datenbanken/dbwrestling/daten.php?spid=7CC87C6BF95F4FDD90029D88E5F3B9FD
- ↑ Tercera, La (2017 թ․ դեկտեմբերի 21). «Diputados aprueban otorgar la nacionalidad por gracia a Yasmani Acosta». La Tercera. Վերցված է 2024 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ Alonso, Nicolás (2024 թ․ օգոստոսի 6). «El campeón que no puede ser: la historia de Yasmani Acosta». La Tercera. Վերցված է 2024 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ AlAireLibre.cl. «Yasmani Acosta le da a Chile una medalla de plata en unos Juegos Olímpicos inolvidables». alairelibre.cl (Spanish). Վերցված է 2024 թ․ օգոստոսի 6-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Comunicaciones, Compañia Chilena de. «Yasmani Acosta ganó un nuevo oro para Chile en los Juegos Sudamericanos de Cochabamba». alairelibre.cl (Spanish). Վերցված է 2021 թ․ մայիսի 21-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Yasmani Acosta ganó medalla de bronce en la Lucha Olímpica de Lima 2019 – El Deportero». eldeportero.cl. 2019 թ․ օգոստոսի 8. Վերցված է 2021 թ․ մայիսի 21-ին.
- ↑ Comunicaciones, Compañia Chilena de. «Yasmani Acosta clasificó a los Juegos Panamericanos». alairelibre.cl (Spanish). Վերցված է 2021 թ․ մայիսի 21-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Tercera, La (2017 թ․ մայիսի 6). «Yasmani Acosta logra plata en Panamericano de Lucha». La Tercera. Վերցված է 2021 թ․ մայիսի 21-ին.
- ↑ Hermosilla, Diego (2020 թ․ մարտի 14). «Yasmani Acosta, campeón y clasificado a los Juegos Olímpicos». La Tercera. Վերցված է 2021 թ․ մայիսի 21-ին.
- ↑ Senado. «Nacionalidad por gracia para el luchador cubano Yasmani Acosta será visto en Sala - Senado - República de Chile». Senado (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 21-ին.
- ↑ S.A.P, El Mercurio (2018 թ․ հուլիսի 1). «Yasmani Acosta se confiesa: Cuando competía por Cuba decía "ojalá me toque con un chileno, le gano con un dedo" | Emol.com». Emol (Spanish). Վերցված է 2020 թ․ մարտի 31-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Robinson, Circles (2017 թ․ օգոստոսի 30). «Yasmany Acosta, el luchador cubano que brilla en Chile». Havana Times en Español (իսպաներեն). Վերցված է 2020 թ․ մարտի 31-ին.
- ↑ Robinson, Circles (2017 թ․ օգոստոսի 30). «Yasmany Acosta, el luchador cubano que brilla en Chile». Havana Times en Español (իսպաներեն). Վերցված է 2020 թ․ մարտի 31-ին.
- ↑ S.A.P, El Mercurio (2018 թ․ հուլիսի 1). «Yasmani Acosta se confiesa: Cuando competía por Cuba decía "ojalá me toque con un chileno, le gano con un dedo" | Emol.com». Emol (Spanish). Վերցված է 2020 թ․ մարտի 31-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Comunicaciones, Compañia Chilena de. «Yasmani Acosta se quedó con la medalla de oro en el Preolímpico que le dio los pasajes a Tokio». alairelibre.cl (Spanish). Վերցված է 2020 թ․ մարտի 31-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Wrestling Results Book» (PDF). 2020 Summer Olympics. Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ Berkeley, Geoff (2022 թ․ մայիսի 5). «US claim four golds on first day of Pan American Wrestling Championships». InsideTheGames.biz. Վերցված է 2022 թ․ մայիսի 6-ին.
- ↑ «2022 Bolivarian Games Results Book» (PDF). United World Wrestling. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2022 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ «2022 World Wrestling Championships Results Book» (PDF). United World Wrestling. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2022 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 18-ին.
- ↑ «2022 South American Games Results Book» (PDF). United World Wrestling. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2022 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ «2024 Pan American Wrestling Championships Results Book» (PDF). United World Wrestling. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 5-ին.
- ↑ «Qualified NOCs at 2024 Pan American Wrestling Olympic Qualification Tournament» (PDF). United World Wrestling. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 4-ին.
- ↑ «2024 Pan American Wrestling Olympic Qualification Tournament Results Book» (PDF). United World Wrestling. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 4-ին.
- ↑ AlAireLibre.cl. «Yasmani Acosta le da a Chile una medalla de plata en unos Juegos Olímpicos inolvidables». alairelibre.cl (Spanish). Վերցված է 2024 թ․ օգոստոսի 6-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Wrestling Results Book» (PDF). 2024 Summer Olympics. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2024 թ․ օգոստոսի 12-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յասմանի Ֆեռնանդես» հոդվածին։ |
|