Յասեր Սեյրավան
| Յասեր Սեյրավան | |
|---|---|
| արաբ․՝ ياسر سيروان | |
| Պետություն(ներ) | |
| Ծննդյան ամսաթիվ | մարտի 24, 1960[1] (66 տարեկան) |
| Ծննդավայր | Դամասկոս[1] |
| Կոչում | գրոսմայստեր[2], միջազգային վարպետ և ՖԻԴԵ-ի ավագ մարզիչ |
| Ներկայիս վարկանիշ | 2620 |
| ՖԻԴԵ համար | 2000032 |
| 365chess | Yasser_Seirawan |
| Chesstempo համար | 192071 |
| ICCF համար | 192071 |
| Մասնակցել է | Շախմատային օլիմպիադա 1980[3], Շախմատային օլիմպիադա 1982[3], Շախմատային օլիմպիադա 1986[3], Շախմատային օլիմպիադա 1988[3], Շախմատային օլիմպիադա 1990[3], Շախմատային օլիմպիադա 1992[3], Շախմատային օլիմպիադա 1994[3], Շախմատային օլիմպիադա 1998[3], Շախմատային օլիմպիադա 2000[3] և Շախմատային օլիմպիադա 2002[3] |
Յասեր Սեյրավան (արաբ․՝ ياسر سيروان, անգլ.՝ Yasser Seirawan, մարտի 24, 1960[1], Դամասկոս[1]), սիրիական ծագումով ամերիկացի շախմատիստ, գրոսմայստեր, Միացյալ Նահանգների քառակի չեմպիոն։ 1979-ին հաղթել է շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում։ Սեյրավանը նաև շախմատային աշխատությունների հեղինակ է, մեկնաբան[4]։
Վաղ կյանք և կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Սեյրավանը ծնվել է սիրիացի հոր և անգլիացի մոր ընտանիքում՝ Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում, 1960 թվականի մարտի 24-ին: Սեյրավանը գրում է Սիրիայում իր վաղ կյանքի մասին «Շախմատային մենամարտեր» (Chasmat Duels)[5] 2010 թվականին հրատարակված գրքում, որը հիմնականում պատմում է աշխարհի չեմպիոնների դեմ իր խաղերի մասին: 1964 թվականին նրա ընտանիքը լքեց Սիրիան՝ տեղափոխվելու Անգլիա, իսկ 1967 թվականին նրանք տեղափոխվեցին ԱՄՆ-ի Վաշինգտոն նահանգի Սիեթլ քաղաք: Կալիֆոռնիա, Տեխաս և Վիրջինիա նահանգներում կարճատև ճանապարհորդություններից հետո նա 1972 թվականին վերադարձավ Սիեթլ[6]:
Սեյրավանը շարունակում էր զարգացնել իր շախմատային կարիերան բուռն տեմպերով։ 1978 թվականին նա ոչ միայն իր նահանգի ամենաուժեղ պատանի խաղացողն էր, այլև իր երկրի ամենաուժեղը՝ հաղթելով ԱՄՆ պատանեկան առաջնությունում։ Իսկ 1979 թվականին նա ոչ միայն երկրի ամենաուժեղ պատանի խաղացողն էր, այլև աշխարհի ամենաուժեղը։ Նորվեգիայի Շիեն քաղաքում կայացած աշխարհի պատանեկան առաջնությունում նա հավաքեց 10/13 միավոր՝ հաղթելով ութ խաղ մեկ պարտության դիմաց և կես միավորով հաղթելով այժմ արդեն գրոսմայստեր Ալեքսանդր Չեռնինին, որը գրոսմայստեր դարձավ 1985 թվականին[6]։ 1982 թվականին Սեյրավանը մասնակցեց իր առաջին միջգոտային մրցաշարին Տոլուկայում, որտեղ զբաղեցրեց յոթերորդ տեղը. միայն լավագույն երկու թիմերն անցան հավակնորդների մրցաշար: Այնուամենայնիվ՝ 1982 թվականը լավ տարի էր Սեյրավանի համար․ մի քանի խոշոր մրցաշարերում շախմատի օլիմպիադայում բրոնզե մեդալակիր ամերիկյան թիմի կազմում զբաղեցրել է երրորդ տեղը։
Այսպիսով՝ 1979-ին հաղթելով աշխարհի պատանեկան առաջնությունում՝ 1985 և 1988-1990 թվականներին ի վերջո նվաճել է հավակնորդների մրցաշարերի ուղեգիրը։ ԱՄՆ-ի ազգային հավաքականի երկարամյա անդամ Սեյրավանը 1994 թվականի շախմատի օլիմպիադայում արժանացել է անհատական ոսկե մեդալի:
2004-ին ձեռք է բերել ՖԻԴԵ-ի ավագ մարզչի լիցենզիան[7]։
Սեյրավանը մի քանի հայտնի շախմատային գրքերի հեղինակ է և երկար տարիներ աշխատել է որպես պրոֆեսիոնալ շախմատային մեկնաբան:
Այժմ գրոսմայստեր Սեյրավանը ավելի քան ակտիվ է շախմատի աշխարյում։ Չնայած թոշակի անցնելուն՝ նա անհամեմատ ակտիվ է օնլայն հարթակներում՝ մեկնաբանելով, վերլուծելով շախմատային մրցաշարերը և խաղերը․ աչքի են ընկնում վերջինիս՝ շախմատի աշխարհի առաջնությունների մեկնաբանությունները, որտեղ նրա հստակ վերլուծությունները մշտապես գրավում և կրթում են բազմաթիվ շախմատասերների։ Նա նաև հեղինակել է հետաքրքիր վերլուծություններ և հոդվածներ խոշոր շախմատային կայքերում և հրատարակություններում՝ շախմատի կատարելագործումից մինչև շախմատի կազմակերպում և խթանում և ամենատարբեր թեմաներով[8]։
Վարկանիշի փոփոխության գրաֆիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Deutsche Nationalbibliothek Record #140376763 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ FIDE Ratings and Statistics
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 OlimpBase
- ↑ «Yasser Seirawan». Saint Louis Chess Club (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2026-07-26-ին.
- ↑ Seirawan, Yasser (2010). Chess duels: my games with the world champions. Internet Archive. London: Gloucester Publishers. ISBN 978-1-85744-587-9.
- 1 2 «Yasser Seirawan - Top Chess Players». Chess.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2026-07-26-ին.
- ↑ ratings.fide.com https://ratings.fide.com/profile/2000032. Վերցված է 2026-07-26-ին.
{{cite web}}: Missing or empty|title=(օգնություն) - ↑ «Chessable». www.chessable.com (անգլերեն). Վերցված է 2026-07-26-ին.
- ↑ ՖԻԴԵ ցուցակներով Էլոյի վարկանիշ. Աղբյուրներ: fide.com, benoni.de, olimpbase.org
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Յասեր Սեյրավան ՖԻԴԵ-ի կայքում (անգլերեն)
- Յասեր Սեյրավան Chessgames.com կայքում (անգլերեն)
- Յասեր Սեյրավան 365Chess.com կայքում (անգլերեն)
- Յասեր Սեյրավան Chesstempo.com կայքում (անգլերեն)
- Յասեր Սեյրավան USCF-ի կայքում (անգլերեն)
- Յասեր Սեյրավան Chess Olympiad record at OlimpBase.org կայքում (անգլերեն)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յասեր Սեյրավան» հոդվածին։ |
| ||||||||||||