Յասեմին Ադար
| Յասեմին Ադար | |
|---|---|
| Անձնական տեղեկություն | |
| Սեռ՝ | իգական |
| Բնօրինակ անուն | թուրքերեն՝ Yasemin Adar |
| Մասնագիտացում | ըմբիշ |
| Երկիր | |
| Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 6, 1991 (34 տարեկան) |
| Ծննդավայր | Բալըքեսիր, Թուրքիա |
| Հասակ՝ | 181 սանտիմետր |
| Քաշ | 75 կիլոգրամ |
Յասեմին Ադար (թուրքերեն՝ Yasemin Adar, դեկտեմբերի 6, 1991, Բալըքեսիր, Թուրքիա), թուրք մարզուհի, ազատ ոճի ըմբշամարտիկ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1991 թվականի դեկտեմբերի 6-ին Բալըքեսիրում Նաիմա Ադարի և նրա կին Այշեգյուլի ընտանիքում։ Յասեմինն ունի ավագ քույր՝ Յիլդիզը, նրանց մայրը մահացել է 2013 թվականին։ Գազիոսմանպաշի դպրոցն ավարտելուց հետո Յասեմին Ադարը ֆիզկուլտուրա և սպորտ է սովորել Բալիքեսիրի համալսարանում։ Ներկայումս դասավանդում է Նիղդեում[3][4]։
Մարզական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկզբում Յասեմին Ադարը զբաղվում էր գնդի հրում մարզաձևով, սակայն հետո նրա վրա ուշադրություն դարձրեց Թուրքիայի ըմբշամարտի չեմպիոն Ասլան Սեյհանլին, որից հետո Յասեմինն սկսեց զբաղվել ըմբշամարտով[3][4]։ Ընդգրկվել է «Trakya Birlik SK» թիմում[5][6]։
2012 թվականին Յասեմին Ադարը մասնակցեց Ըմբշամարտի աշխարհի առաջնությանը, որը տեղի էր ունենում Կանադայում, սակայն ոչ մի մեդալ չնվաճեց[7]։ 2013 թվականին Ադարը Թբիլիսիում ներկայացրեց Թուրքիան Եվրոպայի առաջնության ժամանակ, սակայն կրկին չկանգնեց պատվո պատվանդանին[8]։ Նույն թվականին Միջերկրածովյան խաղերի ժամանակ, որը տեղի էր ունենում Մերսինում, Յասեմինը ոսկե մեդալ նվաճեց[3][4][9]։ Կրկին 2013 թվականին Յասեմին Ադարը մասնակցեց Բուդապեշտում կայացած Աշխարհի առաջնությանը, սակայն գրավեց ընդամենը 5-րդ տեղը[5][10]։ 2014 թվականին Յասեմինը մասնակցեց Ըմբշամարտի աշխարհի առաջնությանը, որը կայացավ Տաշքենդում, սակայն կրկին մեդալներ չնվաճեց[11]։
2015 թվականին Յասեմինը մասնակցեց Բաքվում կայացած Եվրոպական խաղերին, սակայն չկարողացավ հասնել եզրափակիչ՝ պարտվելով Եկատերինա Բուկինային։ Հետո նա երրորդ տեղի համար պայքարում պարտվեց Սվետլանա Սաենկոյին[12]։ 2015 թվականի Աշխարհի առաջնությանը Յասեմինը պարտվեց քառորդ եզրափակչում[13]։
2016 թվականին Յասեմին Ադարը ոսկե մեդալ նվաճեց Եվրոպայի առաջնությունում՝ հաղթելով ռուս Ալյոնա Ստարոդուբցևային[4][6][14][15]։ Յասեմինը դարձավ Թուրքիայի առաջին ներկայացուցիչը, որը ըմբշամարտի կանանց Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալ նվաճեց[16]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.cumhuriyet.com.tr/haber/turkiye-tokyo-2020de-gunu-2-madalyayla-kapatti-1857398
- ↑ https://www.ntvspor.net/foto-galeri/tokyo-2020-de-madalya-kazanan-turk-sporcular-61100645e6842023543299d1/9
- 1 2 3 «Yasemin Adar'dan Tarihi Madalya». Balıkesit Spor (Turkish). 2016 թ․ մարտի 10. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 11-ին.
{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - 1 2 3 4 «Balıkesir'in gururu oldu». Doğan News Agency (Turkish). 2016 թ․ մարտի 11. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 11-ին.
{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - 1 2 «Branş değiştirdi dünya beşincisi oldu». Hürriyet (Turkish). 2013 թ․ սեպտեմբերի 21. Վերցված է 2016 թ․ մարտի 11-ին.
{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - 1 2 «Altın Madalyalı İşk Kadın Güreşçi». Spor Extra (Turkish). 2016 թ․ մարտի 10. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 11-ին.
{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Championnat du Monde Senior» (PDF). FILA. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2025-06-05-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 11-ին.
- ↑ «Avrupa Güreş Şampiyonası'nda bayanlar 63 kiloda Buse Tosun çeyrek finale yükseldi». Son Dakika (Turkish). 2013 թ․ մարտի 22. Արխիվացված է օրիգինալից 2016-03-11-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 11-ին.
{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «3 oyunlar rekoru kırıldı birden». Hürriyet (Turkish). 2013 թ․ հունիսի 24. Վերցված է 2016 թ․ մարտի 11-ին.
{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Yasemin Adar dünya beşincisi oldu» (Turkish). 2013 թ․ սեպտեմբերի 20. Վերցված է 2016 թ․ մարտի 11-ին.
{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Yasemin Adar veda etti». Spor X (Turkish). 2014 թ․ սեպտեմբերի 11. Վերցված է 2016 թ․ մարտի 11-ին.
{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Avrupa Oyunları: Güreşte 3 sporcumuz repesaj maçına çıkacak». Euro Sport (Turkish). 2015 թ․ հունիսի 16. Վերցված է 2016 թ․ մարտի 11-ին.
{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Kadınlar serbest güreşte 4 sporcumuz da yenildi». Cihan News Agency (turkish). 2015 թ․ սեպտեմբերի 11. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 11-ին.
{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Güreşte 2 Avrupa Şampiyonluğu birden». Hürriyet (Turkish). 2016 թ․ մարտի 10. Վերցված է 2016 թ․ մարտի 11-ին.
{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Turkish wrestlers Adar and Demirtaş win gold medals at European Wrestling Championship». Daily Sabah. 2016 թ․ մարտի 10. Վերցված է 2016 թ․ մարտի 11-ին.
- ↑ «Ясемин Адар завоевала первую золотую медаль Турции в истории Чемпионата Европы по женской борьбе». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 25-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յասեմին Ադար» հոդվածին։ |
| ||||||||||