Յաու Այսաթու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յաու Այսաթու
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 28, 1951(1951-11-28)[1] (72 տարեկան)
ԾննդավայրTcheboa, Bénoué, North, Կամերուն[2]
Քաղաքացիություն Կամերուն[2]
ԿրթությունՌուանի համալսարան[3], Ջորջթաունի համալսարան և Քլերմոնթի հետբուհական համալսարան
Մասնագիտությունտնտեսագետ, քաղաքական գործիչ, իրավապաշտպան և գործարար
ԿուսակցությունԿամերունի ժողովրդա-դեմոկրատական շարժում
 Yaou Aissatou Վիքիպահեստում

Յաու Այսաթու (ֆր.՝ Yaou Aïssatou, նոյեմբերի 28, 1951(1951-11-28)[1], Tcheboa, Bénoué, North, Կամերուն[2]), Կամերունի Ազգային ներդրումային կորպորացիայի գլխավոր տնօրեն։ Նաև եղել է Կամերունի Կանանց հարցերի առաջին նախարարը[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամերունի Հյուսիսային շրջանի Թշեբոա բնակավայրի լամիդոյի դուստրն է։ Այստեղ է հաճախել ավագ դպրոց։ Ուսումը շարունակել է Դոուալայի տեխնիկական լիցեյում, որտեղ 1975 թվականին ստացել է բակալավրի աստիճան։ Ավարտելուց հետո տնտեսագիտություն է սովորել Ռուանի համալսարանում, Ֆրանսիայում, այն ավարտել է 1975 թվականին։ Կարճ ժամանակով վերադառնալով Կամերուն` սկսել է աշխատել Կամերունի Ազգային ներդրումային կորպորացիայում` նախքան ուսման նպատակով ԱՄՆ մեկնելը։ ԱՄՆ-ում սովորել է բիզնես կառավարում` ավարտելով մագիստրոսի աստիճանով [5]։ 1979 թվականին վերադառնալով Կամերուն` կրկին սկսել է աշխատել Ազգային ներդրումային կորպորացիայում` որպես ֆինանսական բաժնի տնօրեն։ 1984 թվականին ստանձնել է Կամերունի Կանանց հարցերի առաջին նախարարի պաշտոնը։ Նա 1985 թվականին փոխարինել է Դելֆին Զանգա Թսոգոյին իշխող Կամերունի ժողովրդական դեմոկրատական շարժման Կանանց կազմակերպության ազգային ղեկավարի պաշտոնում, իսկ 1988 թվականին ստանձնել է Կանանց և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը։ Պաշտոնավարել է մինչև 2000 թվականի ապրիլ[6]։ 2009 թվականին նշանակվել է Կամերունի Ազգային ներդրումային կորպորացիայի գլխավոր տնօրեն` փոխարինելով Էսթեր Դանգ Բելիբիին[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.oxfordreference.com/view/10.1093/acref/9780195382075.001.0001/acref-9780195382075-e-2154?rskey=RMKg3c&result=2
  2. 2,0 2,1 2,2 2,3 Dictionary of African Biography / E. K. Akyeampong, Henry Louis Gates, Jr.NYC: OUP, 2012. — ISBN 978-0-19-538207-5
  3. http://www.sni.cm/fr/presentation.php?id=39
  4. 4,0 4,1 DeLancey Mark Dike, Mbuh Rebecca, DeLancey Mark W. (2010)։ Historical Dictionary of the Republic of Cameroon։ Scarecrow Press։ էջեր 46–7։ ISBN 978-0-8108-7399-5 
  5. Ngogang Thierry։ «Nomination: Yaou Aissatou rebondit à la Sni»։ Cameroon-Info.Net։ Վերցված է նոյեմբերի 16, 2016 
  6. Foute Rousseau-Joël։ «SNI: les ambitions de Yaou Aïssatou»։ Cameroon-Info.Net։ Վերցված է նոյեմբերի 16, 2016