Յաշա Աբրահամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յաշա Աբրահամյան
ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՅԱՇԱ ՍԱԴԱԴԻՆԻ.jpg
հունվարի 14, 1947(1947-01-14) - դեկտեմբերի 5, 1995(1995-12-05) (48 տարեկանում)
Ծննդավայր Բաքու, ԱԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան վայր Ստեփանակերտ
Գերեզման Ստեփանակերտ
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ

Յաշա Սադադինի Աբրահամյան (հունվարի 14, 1947(1947-01-14), Բաքու, ԱԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 5, 1995(1995-12-05), Ստեփանակերտ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յաշա Աբրահամյանը ծնվել է 1947 թ. հունվարի 14-ին Խորհրդային Ադրբեջանի Բաքու քաղաքում։ Միջնակարգ կրթությունը (ութամյա) ստացել է տեղի դպրոցում, այնուհետև գերազանց գնահատականներով ավարտել է Բաքվի ծովային ուսումնարանը, ինչպես նաև ծովային ձկնարդյունաբերության տեխնիկումը։ Աշխատել է Կասպից ծովի նավերից մեկի վրա՝ որպես մեխանիկ։ 1988 թվականին Բաքվում կազմակերպված Հայոց ցեղասպանության հետևանքով ընտանիքով բռնագաղթել և տեղափոխվել է Ստեփանակերտ։

Արցախյան շարժման առաջին շրջանում Յաշա Աբրահամյանը կամավորագրվել է պարտիզանական ջոկատներից մեկում։ 1991 թվականից ծառայության է անցել առաջին վաշտում, իսկ 1994 թվականից՝ տեղափոխվել ավտովաշտ։ Զոհվել է 1995 թ. դեկտեմբերի 5-ին ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ տեղի ունեցած ավտովթարից։ Ամուսնացած էր, ունի երկու երեխա։ Հանգչում է Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]