Jump to content

Յան Ֆետկե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յան Ֆետկե
լեհ.՝ Jan Fethke
Ծնվել էփետրվարի 26, 1903(1903-02-26)[1][2][3]
ԾննդավայրՕպոլե, Oppeln (region), Սիլեզիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[3]
Մահացել էդեկտեմբերի 16, 1980(1980-12-16)[1][2] (77 տարեկան)
Մահվան վայրԲեռլին[4]
Քաղաքացիություն Լեհաստան,  Գերմանական ռայխ և  Գերմանիա
Մասնագիտացումկինոռեժիսոր, գրող, էսպերանտիստ, սցենարիստ, ռեժիսոր և կինոսցենարիստ
ԱմուսինWanda Fethke-Großmann?[5] և Clotilde de Pétry?[5]
IMDbID ID 0275312

Յան Ֆետկե (լեհ.՝ Jan Fethke, փետրվարի 26, 1903(1903-02-26)[1][2][3], Օպոլե, Oppeln (region), Սիլեզիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[3] - դեկտեմբերի 16, 1980(1980-12-16)[1][2], Բեռլին[4]), գերմանացի և լեհ կինոռեժիսոր, սցենարիստ, գրող։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բժշկի որդի է։ 1923-1924 թվականներին սովորել է Գդանսկի տեխնիկական համալսարանում։ Ուսանողական տարիներին սկսեց հետաքրքրվել կինոյով և էսպերանտոյով։ Աշխատել է տեղական թերթում։ 1922 թվականին եղել է Էսպերանտո Տրիումֆոնտա ամսագրի խմբագիրը։

Նա իր կարիերան սկսել է այդ շրջանի եվրոպական կինոյի մայրաքաղաք Բեռլինում։ Աշխատել է որպես սցենարիստ։ Հիտլերի իշխանության գալուց հետո նա մեկնել է Լեհաստան՝ պահպանելով Գերմանիայի քաղաքացիությունը։

Միջպատերազմյան Լեհաստանում նկարահանել է մի քանի ֆիլմ և գրել մի շարք սցենարներ։

Երկրորդ համաշխարհային պատերազմի բռնկումից հետո նա մնում է Վարշավայում և համագործակցում օկուպացիոն իշխանությունների հետ։ 1944 թվականին վավերագրական ֆիլմ նկարահանելիս նա ձերբակալվել է նացիստների կողմից և դատապարտվել 4 տարվա ծանր աշխատանքի։

Պատերազմի ավարտից հետո ստացել է Լեհաստանի քաղաքացիություն և շարունակել աշխատել որպես սցենարիստ և ռեժիսոր։ Մի քանի տարի աշխատել է Ժան Ֆորժ կեղծանվամբ։

1960-ականների սկզբին Գերմանիայի ֆեդերատիվ հանրապետությունում գտնվելու ժամանակ նա հրաժարվեց վերադառնալ Լեհաստան և մնաց ապրելու Արևմտյան Բեռլինում, որտեղ աշխատել է որպես էսպերանտո ուսուցիչ։

Գրական ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էսպերանտո լեզվով բազմաթիվ հրապարակումների հեղինակ է, այդ թվում՝ բառարաններ, պատմվածքներ և վեպեր։ 18 տարեկանում նա գրում է իր առաջին գիրքը՝ «Լցոնած թութակը» գերմաներեն դետեկտիվ պատմվածքը։ 1923 թվականին հայտնվեցին էսպերանտո լեզվով գրված նրա վեպերը, որոնք նա հրատարակեց Ժան Ֆորժ կեղծանվամբ՝ Abismoj (Անդունդ) (1923 թվական), Saltego trans jarmiloj (Ցատկ հազարամյակների միջով) (1924 թվական) և այլն։

Ընտրված ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1960 - Լուռ աստղ / Milcząca gwiazda / Der Schweigende Stern
  • 1958 - Զանգահարեք կնոջս / Zadzwońcie do mojej żony/ Co řekne žena?
  • 1957 - Կապիտան Մարթենսի գանձը / Skarb kapitana Martensa
  • 1948 - Սահմանային փողոց / Ulica Graniczna
  • 1939 - Սև ադամանդներ / Czarne diamenty
  • 1939 - Երջանկության արցունքներով /Przez łzy do szczęścia
  • 1939 - Ոսկե դիմակ / Złota maska
  • 1939 - Ինչի մասին չեն խոսում / O czym się nie mówi…
  • 1938 - Պավելը և Գավելը / Paweł i Gaweł
  • 1938 - Մոռացված մեղեդի / Zapomniana melodia
  • 1938 - Ռոբերտ և Բերտրան / Robert i Bertrand
  • 1938 - Ֆլորիան / Florian
  • 1937 - Անշնորհք / Niedorajda
  • 1937 - Երեք խրախճանք / Trójka hultajska
  • 1936 - Հայրիկն ամուսնանում է / Papa się żeni
  • 1936 - Բորոտ / Trędowata
  • 1936 - Բոլեկ Լյոլեկ / Bolek i Lolek
  • 1936 - 20 կարատ երաժշտություն /30 karatów szczęscia
  • 1936 - Սարսափելի բակ / Straszny dwór
  • 1935 - Երկու Յոասիս /Dwie Joasie
  • 1935 - Die Katz' im Sack
  • 1929 - Mutter Krausens Fahrt ins Glück
  • 1938 - Մոռացված մեղեդի / Zapomniana melodia
  • 1938 - Աստվածածին / Bogurodzica
  • 1939 - Երջանկության արցունքներով /Przez łzy do szczęścia
  • 1939 - Ոսկե դիմակ / Złota maska
  • 1951 - Անձնակազմ /Załoga
  • 1953 - Հարց, որը պետք է կարգավորվի / Sprawa do załatwienia
  • 1955 - Իռենա, տուն արի՛ / Irena do domu!

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յան Ֆետկե» հոդվածին։