Յան Օտրեմբսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յան Օտրեմբսկի
լեհ.՝ Jan Otrębski
Ծնվել էդեկտեմբերի 8, 1889(1889-12-08)
ԾննդավայրPilica, Ռուսական կայսրություն
Մահացել էապրիլի 26, 1971(1971-04-26) (81 տարեկանում)
Մահվան վայրՊոզնան, Լեհաստան
ՔաղաքացիությունFlag of Poland.svg Լեհաստան
ԿրթությունՎարշավայի համալսարան
Մասնագիտությունբարբառագետ
ԱշխատավայրՎիլնյուսի համալսարան

Յան Օտրեմբսկի (անգլ.՝ Otrebski) (18891971), լեհ լեզվաբան։ Բանասիրական գիտությունների դոկդոր (1920), պրոֆեսոր (1930

1913 թվականին ավարտել է Վարշավայի համալսարանը, աշակերտել՝ Կ․ Բրուգմանին և Ա․ Լեսկինին։ Վիլնոյի (1921–1923, 1944–1945) և Պոզնանի (1945–1960) համալսարանների դասախոս, «Լինգվա Պոզնանիենսիս» («Lingua Posnaniensis») հանդեսի խմբագիր (հ․ 1–5, 1949-1955 և հ․ 7–9, 1959–1963)։ Հիմնական աշխատությունները նվիրված են հնդեվրոպ․ լեզվաբանության, բալթիական և սլավոնական լեզուների պատմության հարցերին։ Օտրեմբսկին անդրադարձել է հայերենի բաղաձայնական համակարգի զարգացման հարցին, հայ բարբառների շնչեղ ձայնեղները համարել է հայկական նորագոյացում և փորձել է պարզել դրանց առաջացման պատճառները։