Jump to content

Յան Ցիոնգլինսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յան Ցիոնգլինսկի
լեհ.՝ Jan Ciągliński
Ծնվել էփետրվարի 8 (20), 1858
ԾննդավայրՎարշավա, Ռուսական կայսրություն
Վախճանվել էդեկտեմբերի 24 1912 (հունվարի 6 1913) (54 տարեկան)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
ՔաղաքացիությունԼեհաստան և  Ռուսական կայսրություն
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1885) և Վարշավայի համալսարան
Մասնագիտություննկարիչ, համալսարանի դասախոս և նկարչության ուսուցիչ
Ոճսիմվոլիզմ[1]
Թեմաներգեղանկարչություն[2] և Կերպարվեստ[2]
ԱշակերտներPyotr Kotov?, Alex Coquel? և Vladimir Denissov?
 Jan Ciągliński Վիքիպահեստում

Յան (Իվան) Ֆրանցևիչ Ցիոնգլինսկի (ռուս.՝ Ционглинский[3], ռուս.՝ Ционглиньский[4], լեհ.՝ Jan Ciągliński, փետրվարի 8 (20), 1858, Վարշավա, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 24 1912 (հունվարի 6 1913), Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), լեհ և ռուս նկարիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1858 թվականի փետրվարի 8 (20)-ին Վարշավայում ազնվականների ընտանիքում։ 1876 թվականին ավարտել է Վարշավայի 3-րդ գիմնազիան։ 1876-1878 թվականներին սովորել է Վարշավայի համալսարանի սկզբում բժշկական ֆակուլտետում, այնուհետև ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետի բնական գիտությունների բաժնում[5]։ Միաժամանակ նա սովորել է Վոյցեխ Գերսոնի արվեստանոցում, այնուհետև Վարշավայի նկարչական դասարանում։ 1879 թվականից մշտական բնակություն հաստատեց Սանկտ Պետերբուրգում, 1879-1885 թվականներին սովորել է Կայսերական արվեստի ակադեմիայում (նախ՝ ազատ ունկնդիր, այնուհետև՝ ակադեմիկոս1894 թվականին որոշ ժամանակ աշխատել է Փարիզում՝ Ժան Ժոզեֆ Բենժամեն-Կոնստանի արվեստանոցում։

1894 թվականին Ցիոնգլինսկին մի խումբ համախոհ նկարիչների հետ կազմակերպում է «Refusés» («Անկախներ» կամ «Թշվառներ») նկարների ցուցահանդեսը, որը գործեց Պետերբուրգում հինգ տարի (1894-1898):

1898-1899 թվականներին նա ակտիվ մասնակցություն է ունեցել «Արվեստի աշխարհ» միավորման կազմակերպման գործում, եղել է նրա ցուցահանդեսների կազմակերպիչը։ 1903 թվականից մինչև 1910 թվականը եղել է «Ռուս նկարիչների միության» ցուցահանդեսների կազմակերպիչը։ Եղել է տաղանդավոր մանկավարժ նորարար։ Դասավանդել է Արվեստի խրախուսման կայսերական ընկերությանը կից Նկարչության դպրոցում (1886 թվականից), Գեղարվեստի ակադեմիային կից Բարձրագույն արվեստի ուսումնարանում (1902 թվականից) և ղեկավարել է Լիտեյնի պողոտայում գտնվող (տուն № 59) մասնավոր դպրոց- արվեստանոցը։ Ցիոնգլինսկին մի քանի անգամ եղել է Իտալիայում, Իսպանիայում և Կենտրոնական Եվրոպայում, ինչպես նաև Եգիպտոսում, Հունաստանում, Հնդկաստանում, Թունիսում, Թուրքիայում, Մարոկկոյում, Պաղեստինում և այլ երկրներում։ Քննադատները Ցիոնգլինսկուն համարում էին իմպրեսիոնիզմի գաղափարների կայուն հետևորդներից մեկը։

Ցիոնգլինսկու գեղարվեստական ժառանգությունը հաշվվում է ավելի քան հազար աշխատանք։ Ցիոնգլինսկու վերջին կամքն է եղել, որ իր բոլոր աշխատանքները հանձնվեն Լեհաստանին և 1922 թվականից հետո ժառանգության մեծ մասը բաշխվեց Լեհաստանի և Ուկրաինայի թանգարանների միջև։ Նրա աշակերտներն են եղել Ի. Յա. Բիլիբինը, Լև Բրունին, Պյոտր Բուչկինը, Ելենա Գուրոն, Վիկտոր Վեսնինը, Պյոտր Գերմանովիչը, Եվգենի Լանսերեն, Միխայիլ Մատյուշինը, Պավել Ֆիլոնովը, Իվան Շուլգան, Ելիզավետա Գովորովան և շատ ուրիշներ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  3. Прижизненный вариант записи фамилии согласно существовавшей в то время традиции передачи на русский язык польских имён.
  4. Вариант записи фамилии согласно современным правилам польско-русской практической транскрипции
  5. Яков Владимирович Брук, Лидия Ивановна Иовлева. Государственная Третьяковская галерея: Живопись XVIII-XX веков. 2005
  6. 6,0 6,1 6,2 6,3 Վարշավայի ազգային թանգարան

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • С. Н. Кондаков Юбилейный справочник Императорской Академии художеств. 1764-1914. — Спб.: Товарищество Р.Голике и А.Вильборг, 1915. — Т. 2. — С. 214. — 454 с.
  • Гуренович М. А. Выставки «независимых» в Петербурге (1894-1898 годы) // Антикварное обозрение. 2010. № 2 (Май). С. 16-25.
  • Гуренович М. А. Марьино (имение Строгановых-Голицыных) в творчестве художников Я. Ционглинского и А. Рубцова // Антикварный мир: отражение сути. Вестник антикварного рынка / Авторский проект Татьяны Гармаш. № 8/9. Декабрь 2015-январь 2016. Москва. С. 132-137.
  • Гуренович М. А. Педагогическая деятельность Яна Францевича Ционглинского // Научные труды (Институт им. И. Е. Репина). Вопросы художественного образования. СПб., 2015. Вып. 34. С. 115-126.
  • Гуренович М. А. Петербуржский живописец с сердцем Шопена : К 150-летию со дня рождения Яна Ционглинского // Наше наследие. 2008. N 2(86). С. 136-143 : ил. http://www.nasledie-rus.ru/podshivka/8613.php
  • Гуренович М. А. Путешествия художника Я. Ф. Ционглинского на Восток // Gazeta Petersburska, 2016
  • Гуренович М. А. Ранний период творчества Я. Ф. Ционглинского // Научные труды (Институт им. И. Е. Репина). Проблемы развития отечественного искусства. СПб., 2016. Вып. 36. С. 116-132.
  • Турчинская Е. Ю. Ян Ционглинский и русская авангардная живопись начала XX века (Y. F. Tsionglinsky (Jan Ciągliński) and the Russian Avant-garde painting) // Искусство Восточной Европы. Т. II. Польша-Россия: искусство и история. Polski Instytut Studiów nad Sztuką Świata & Wydawnictwo Tako Warszawa-Toruń 2014.
  • Гуренович М. «Ян Ционглинский - восторженный пионер импрессионизма» // Филокартия. - 2017. - № 4 (54) с. 21 - 23.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յան Ցիոնգլինսկի» հոդվածին։