Յան Տվարդովսկի
Յան Տվարդովսկի լեհ.՝ Jan Twardowski | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 1, 1915[1] |
Ծննդավայր | Վարշավա, Ռուսական կայսրություն[2] |
Վախճանվել է | հունվարի 18, 2006[3][4][1] (90 տարեկան) |
Վախճանի վայր | Վարշավա, Լեհաստան[2] |
Գերեզման | Q975202? |
Մասնագիտություն | բանաստեղծ և կաթոլիկ քահանա |
Լեզու | լեհերեն[4] |
Քաղաքացիություն | ![]() |
Պարգևներ | Ժպիտի շքանշան |
Jan Twardowski Վիքիպահեստում |
Յան Յակուբ Տվարդովսկի (լեհ.՝ Jan Jakub Twardowski, հունիսի 1, 1915[1], Վարշավա, Ռուսական կայսրություն[2] - հունվարի 18, 2006[3][4][1], Վարշավա, Լեհաստան[2]), լեհ բանաստեղծ, կաթոլիկ հոգևորական
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Յան Տվարդովսկու առաջին բանաստեղծությունները տպագրվել են 1932 թվականին, երբ դեռ սովորում էր գիմնազիայում, որն ավարտելուց հետո բանասիրություն է ուսումնասիրել Վարշավայի համալսարանում: Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով նա այդ բուհում իր ուսումը կլիսատ է թողել և ավարտել է միայն պատերազմից հետո: Երկրորդ աշխարհամարտի տարիներին կռվել է գերմանացի ֆաշիստների դեմ՝ որպես «Արմիա կրայովա»-ի մարտիկ, մասնակցել է Վարշավայի 1944 թվականի ապստամբությանը: Մինչ այդ՝ 1937 թվականին հասցրել էր հրատարակել բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Անդերսենի վերադարձը», որտեղ զգացվում էր լեհական «Սկամանդր» գրական խմբակի ազդեցությունը:
1943 թվականին Յանը որոշում է կայացրել դառնալ հոգևորական և պատերազմի ավարտից հետո ընդունվել է նախ՝ հոգևոր ճեմարան, այնուհետև ավարտել է նաև Վարշավայի համալսարանի աստվածաբանական ֆակուլտետը: 1948 թվականին սարկավագ է օծվել, երեք տարի նվիրել հոգևոր ծառայությանը Վարշավայի մերձակա գյուղերից մեկում: 1960 թվականից՝ որպես վանահայր, ղեկավարել է Սուրբ Աստվածամոր այցելության օրդենի քույրերի մայրաքաղաքային կոստյոլը: Տարիներ շարունակ եղել է լեհական մշակույթի և ընդհանրապես՝ հոգևոր կյանքի հեղինակավոր դեմքերից մեկը, արժանացել է բազմաթիվ գրական պարգևների: Յան Տվարդովսկուն շնորհվել է Լյուբլինի կաթոլիկ համալսարանի պատվավոր դոկտորի կոչում (1999): Նրա՝ խոր մարդասիրությամբ տոգորված և զուսպ արտահայտչաձևերի մեջ անգամ չափազանց արտահայտիչ ու հուզիչ բանաստեղծությունները թարգմանվել են աշխարհի տասնյակ ժողովուրդների լեզուներով: Բնութագրական են Աննա Կամենսկային նրա նվիրած բանաստեղծության հետևյալ տողերը. Śpieszmy się kochać ludzi – tak szybko odchodzą («Շտապենք սիրել մարդկանց. ախր այնքան արագ են նրանք հեռանում մեզանից ու կյանքից»)[5]:
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բանաստեղծություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Wiersze (1959)
- Znaki ufności (1960)
- Zeszyt w kratkę (1973)
- Poezje wybrane (1979)
- Niebieskie okulary (1980)
- Rachunek dla dorosłego (1982)
- Który stwarzasz jagody (1984)
- Na osiołku (1986)
- Nie przyszedłem pana nawracać (1986)
- Sumienie ruszyło (1989)
- Tak ludzka (1990)
- Stukam do nieba (1990)
- Nie bój się kochać (1991)
- Niecodziennik (1991)
- Nie martw się (1992)
- Tyle jeszcze nadziei (1993)
- Krzyżyk na drogę (1993)
- Kubek z jednym uchem (2000)
- Pogodne spojrzenie (2003)
- Mimo Wszystko (2003)
Ինքնակենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Autobiografia: myśli nie tylko o sobie. T.1-2. Kraków: Wydawn. Literackie, 2006—2007
Գրականություն Յան Տվարդովսկու մասին[խմբագրել | խմբագրել կոդը]
- Sulikowski A. Świat poetycki księdza Jana Twardowskiego. Lublin: Red. Wydawnictw Katolickiego Uniwersytetu Lubelskiego, 1995
- Zaworska H. Jestem, bo Jesteś. Rozmowy z księdzem Twardowskim. Kraków: Wydawnictwo Literackie, 1999
- Iwanowska A. Serdecznie niemodny i szczęśliwie zapóźniony: Jan Twardowski w oczach własnych, recenzentów i czytelników, Poznań: Księgarnia Świętego Wojciecha, 2000
- Smaszcz W. Ks. Jan Twardowski, poeta nadziei: życie i twórczość.́ Białystok: Studio Wydawnicze UNIKAT, 2003.
- Grabowski St. Jan Twardowski: kalendarium życia i twórczości 1915—2006. Warszawa: Ludowa Spółdzielnia Wydawnicza, 2006
- Beliniak K. Jan Twardowski — mistrz poezji religijnej. Warszawa: De Agostini Polska, 2007.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Польский биографический онлайн-словарь (польск.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #119156830 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
- ↑ 3,0 3,1 3,2 https://web.archive.org/web/20070929102829/http://www.warsawvoice.pl/view/10542/
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Prorokini Anna – gosc.pl.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Страница на сайте Poezja.eu (на польск.яз)
- Страница в Журнальном зале
- Стихи в журнале «Новая Польша» (№ 4, 2001 г.)
|