Յան Տիգորև
Յան Տիգորև բելառուս․՝ Ян Цігараў | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() | ||||||||||||||||||
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | |||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 10, 1984[1][2] (41 տարեկան) | |||||||||||||||||
Ծննդավայր | Ussuriysk, Պրիմորիեի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ | |||||||||||||||||
Հասակ | 180 սմ | |||||||||||||||||
Քաշ | 73 կգ | |||||||||||||||||
Դիրք | հենակետային կիսապաշտպան | |||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||
| ||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Յան Ալեքսանդրովիչ Տիգորև (բելառուս․՝ Ян Аляксандравіч Цігараў, մարտի 10, 1984[1][2], Ussuriysk, Պրիմորիեի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), բելառուս ֆուտբոլիստ, կիսապաշտպան։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Յան Տիգորևը 1984 թվականի մարտի 10-ին ծնվել է Հեռավոր Արևելքում՝ Ուսուրիյսկում, սակայն ինը տարեկանում ծնողների հետ տեղափոխվել է Ժոդինո։ Յան Տիգորևը ֆուտբոլով զբաղվել սկսել է Ժոդինո քաղաքի մանկապատանեկան մարզադպրոցում (առաջին մարզիչը եղել է Լեոնիդ Խրիպաչը)[3]։
2001 թվականին հանդես է եկել Մինսկի «Դինամո-2» ակումբում։ «Դինամոյի» հիմնական կազմում խաղացել է 2002 թվականից մինչև 2007 թվականը. այդ ընթացքում Մինսկի ակումբի կազմում նվաճել է Բելառուսի առաջնության բոլոր հարգերի մեդալներն ու դարձել երկրի գավաթակիր։
2007 թվականին Յան Տիգորևը տեղափոխվել է Զապորոժիեի «Մետալուրգ», որի կազմում անցկացրել է ավելի քան 100 հանդիպում։ «Մետալուրգի» կազմում իր միակ գոլը Յան Տիգորևը խփել է 2009 թվականի օգոստոսի 2-ին՝ գրավելով «Իլիչյովեց» ակումբի դարպասը։
2011 թվականի սկզբին մամուլում հայտնվել են լուրեր այն մասին, որ ֆուտբոլիստով սկսել են հետաքրքրվել Մոսկվայի «Դինամո»[4] և գերմանական «Հաննովեր 96» ակումբները[5]։

2011 թվականի մարտի 2-ին «Տոմ» ակումբը սկզբունքային համաձայնության է հասել ֆուտբոլիստի տեղափոխության մասին[3], և հաջորդ տարի Յան Տիգորևը 2,5 տարվա պայմանագիր է կնքել Տոմսկի ակումբի հետ[6]։ Տրանսֆերի արժեքը կազմել է 300 հազար եվրո[7]։ Ֆուտբոլիստն ինքն իր տեղափոխությունը մեկնաբանել է հետևյալ կերպ. «Այս տարվա հունիսին լրացել է իմ պայմանագրի ժամկետը։ Ցանկություն է առաջացել փոխել ակումբը, և հնարավոր է, նաև առաջնությունը։ Այնպես որ «Տոմը», որ բոլոր առումներով շահավետ առաջարկություն է արել ինձ, եղավ ամենահարմարը»[8]։
Ռուսաստանի առաջնությունում ֆուտբոլիստի դեբյուտը կայացել է 2011 թվականի մարտի 14-ին, երբ «Տոմ» ակումբը 0։2 հաշվով պարտություն է կրել Նիժնի Նովգորոդի «Վոլգա» ակումբի դեմ արտագնա խաղում[9]։ Ռուսաստանի առաջնության 2011/12 մրցաշրջանի սկզբում Յան Տիգորևը դարձել է լիգայի լավագույն ֆուտբոլիստ հաղթանակած մենամարտերի և գնդակը խլելու հաջողված գործողությունների քանակով[10], սակայն 12-րդ տուրի՝ Մոսկվայի «Լոկոմոտիվի» դեմ խաղում ստացել է լուրջ վնասվածք. բժշկական քննության արդյունքում պարզվել է, որ աջ ծնկային հոդի ճակատային ու առջևի խաչաձև ջլերի, ներքին մենիսկի պատռվածք, ինչի պատճառով ֆուտբոլիստը շարքից դուրս է մնացել առնվազն կես տարով[11]։
2011 թվականի դեկտեմբերի 29-ին Յան Տիգորևն ազատ գործակալի կարգավիճակով 3,5 տարվա պայմանագիր է կնքել Մոսկվայի «Լոկոմոտիվ» ակումբի հետ։ Տիգորևը հազվադեպ է ընդգրկվել թիմի կազմում Դմիտրի Տարասովի հետ ունեցած մրցակցության և այն պատճառով, որ համարվել է լեգեոներ։ Այդ պատճառով էլ նրա հետ կնքված պայմանագրի ժամկետը չի երկարացվել[12]։
2015 հուլիսի 22-ին Յան Տիգորևը պայմանագիր է կնքել Մինսկի «Դինամո» ակումբի հետ[13], սակայն 2015 մրցաշրջանը նրա համար անհաջող է անցել։ Վնասվածքի պատճառով հազվադեպ է դուրս եկել խաղադաշտ։ Մասնակցել է Եվրոպա լիգայի (2015/16) խմբային փուլի մեկ խաղի։ 2016 մրցաշրջանը Տիգորևն սկսել է որպես Մինսկի ակումբի հիմնական կազմի խաղացող՝ հանդես գալով կենտրոնական պաշտպանի դիրքում։ Սակայն մրցաշրջանի երրորդ պաշտոնական խաղում (ընդդեմ «Տորպեդո ԲելԱզ» ակումբի, Բելառուսի գավաթի խաղարկություն, 2015/16) նա վնասվածք է ստացել և հետագայում «Դինամոյի» կազմում այլևս չի խաղացել։ Հունիսին երկու կողմերի համաձայնությամբ կիսապաշտպանի ու ակումբի միջև կնքված պայմանագիրը խզվել է (նրա ժամկետի ավարտվելուն մնում էր մեկ ամիս)[14]։
2016 թվականի աշնանը Յան Տիգորևը հայտարարել է իր ֆուտբոլային կարիերան ավարտելու մասին[15]։
Հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]2004 թվականից մինչև 2006 թվականը Յան Տիգորևը 15 հանդիպում է անցկացրել Բելառուսի երիտասարդական հավաքականի կազմում[16]։
Բելառուսի հավաքականի կազմում իր նորամուտը կատարել է 2005 թվականի նոյեմբերի 12-ին՝ մասնակցելով Լատվիայի հավաքականի դեմ ընկերական խաղին[5]։
Մասնակցել է 2008 և 2012 թվականների Եվրոպայի առաջնությունների նախընտրական փուլերին։
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2016 թվականի սեպտեմբերի 15-ի դրությամբ
Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթներ | Եվրագավաթներ | Այլ | Ընդհանուր | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Դինամո (Մինսկ) | 2002 | 19 | 0 | ? | 0 | 0 | 0 | 0 | 0 | 19 | 0 |
2003 | 25 | 0 | ? | 0 | 0 | 0 | 0 | 0 | 25 | 0 | |
2004 | 28 | 0 | ? | 0 | 5 | 0 | 0 | 0 | 33 | 0 | |
2005 | 24 | 0 | ? | 0 | 2 | 0 | 0 | 0 | 26 | 0 | |
2006 | 21 | 0 | ? | 0 | 4 | 0 | 0 | 0 | 25 | 0 | |
Ընդհանուր | 117 | 0 | ? | 0 | 11 | 0 | 0 | 0 | 128 | 0 | |
Մետալուրգ (Զապորոժիե) | 2006/07 | 9 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 9 | 0 |
2007/08 | 29 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 30 | 0 | |
2008/09 | 26 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 27 | 0 | |
2009/10 | 29 | 1 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 32 | 1 | |
2010/11 | 17 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 19 | 0 | |
Ընդհանուր | 110 | 1 | 7 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 117 | 1 | |
Տոմ | 2011/12 | 12 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 12 | 0 |
Ընդհանուր | 12 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 12 | 0 | |
Լոկոմոտիվ (Մոսկվա) | 2012/13 | 16 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 17 | 0 |
2013/14 | 12 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 13 | 0 | |
2014/15 | 5 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 6 | 0 | |
Ընդհանուր | 33 | 0 | 2 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 36 | 0 | |
Դինամո (Մինսկ) | 2015 | 2 | 0 | 2 | 0 | 3 | 0 | 0 | 0 | 7 | 0 |
2016 | 1 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 3 | 0 | |
Ընդհանուր | 3 | 0 | 4 | 0 | 3 | 0 | 0 | 0 | 10 | 0 | |
Ընդհանուր կարիերայում | 284 | 1 | 12 | 0 | 15 | 0 | 0 | 0 | 303 | 1 |
Հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2016 թվականի սեպտեմբերի 15-ի դրությամբ
Ընդհանուր՝ 34 խաղ / 1 գոլ, 14 հաղթանակ, 5 ոչ-ոքի, 15 պարտություն
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիմային
[խմբագրել | խմբագրել կոդը]Բելառուսի չեմպիոն - 2004
Բելառուսի առաջնության արծաթե մեդալակիր (2) - 2005, 2006
Բելառուսի առաջնության բրոնզե մեդալակիր - 2003
- Բելառուսի գավաթակիր - 2002/03
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 FBref.com(բազմ․)
- ↑ 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ 3,0 3,1 «Ян Тигорев переходит в «Томь»». Официальный сайт ФК «Томь» (архив) (ռուսերեն). 2011 թ․ մարտի 2. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 27-ին.
- ↑ «Московское «Динамо» проявляет интерес к Тигореву». Чемпионат.ру (ռուսերեն). 2011 թ․ փետրվարի 26. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 27-ին.
- ↑ 5,0 5,1 «Белорус Тигорев может продолжить карьеру в «Ганновере-96»». Чемпионат.ру (ռուսերեն). 2011 թ․ հունվարի 27. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 27-ին.
- ↑ «Пополнение в «Томи»». Официальный сайт ФК «Томь» (архив) (ռուսերեն). 2011 թ․ մարտի 4. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 27-ին.
- ↑ «Ян Тигорев: «Соглашусь с болельщиками и специалистами — в матче с Албанией футбол мы продемонстрировали не самый яркий»». Goals.by (ռուսերեն). 2011 թ․ մայիսի 17. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 27-ին.
- ↑ Пирог, Владимир (2011 թ․ մարտի 3). «Переходный период. Тигорев сибирский». Прессбол (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 27-ին. Բնօրինակ տեքստ (ռուս.)
В июне этого года у меня истекал срок действия контракта. Возникло желание сменить клуб, а возможно, и чемпионат. Так что „Томь“, сделавшая выгодное во всех отношениях предложение, оказалась как нельзя кстати
- ↑ «Тигорев и Сосновский дебютировали в российской премьер-лиге». Goals.by (ռուսերեն). 2011 թ․ մարտի 14. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 27-ին.
- ↑ Байцур, Антон (2011 թ․ մայիսի 27). «Чемпионат России-2011/2012: лучшие по голам, передачам, обводкам, отборам и сэйвам после десятого тура». Sports.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 27-ին.
- ↑ «Ян Тигорев выбыл из строя на длительный срок». Прессбол (ռուսերեն). 2011 թ․ հունիսի 11. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 11-ին.
- ↑ «Известия»: Ян Тигорев уйдет из «Локомотива» по окончании контракта
- ↑ Ян Тигорев подписал контракт с минским «Динамо»
- ↑ «Кадровые новости». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 5-ին.
- ↑ Футбол. Ян Тигорев: решение закончить карьеру далось несложно — все же последние два года постоянно случались травмы
- ↑ «ЧЕ. U-21. Юрий Курненин. Сложно, но возможно». Прессбол (ռուսերեն). 2006 թ․ սեպտեմբերի 5. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 3-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Профиль на официальном сайте ФК «Динамо» (Минск) Արխիվացված 2017-04-30 Wayback Machine
- Профиль на официальном сайте «Томи» Արխիվացված 2011-06-02 Wayback Machine
- Ֆուտբոլիստի էջը Ռուսաստանի ֆուտբոլի պրեմիեր լիգայի կայքում Արխիվացված 2017-05-18 Wayback Machine
- Ֆուտբոլիստի էջը Sports.ru կայքում
- Վիճակագրութունը National Football Teams կայքում(անգլ.)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յան Տիգորև» հոդվածին։ |
|