Յան Ռուձուտակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յան Ռուձուտակ
Jānis Rudzutaks
Rudsutak.jpg
Ծնվել էօգոստոսի 3 (15), 1887[1]
ԾննդավայրԿուրլանդիական գուբերնիա, Ռուսական կայսրություն
Մահացել էհուլիսի 29, 1938(1938-07-29)[2] (50 տարեկանում)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Latvia.svg Լատվիա
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Քաղաքական կուսակցությունԽՄԿԿ
ԱնդամությունԿենտկոմի Պոլիտբյուրո և Կենտրոնական գործադիր կոմիտե
Jānis Rudzutaks Վիքիպահեստում

Յան Էռնեստի Ռուձուտակ, (օգոստոսի 3 (15), 1887[1], Կուրլանդիական գուբերնիա, Ռուսական կայսրություն - հուլիսի 29, 1938(1938-07-29)[2], Մոսկվա, ԽՍՀՄ)։ Եղել է սովետական պետական և կուսակցական գործիչ։ ՍՄԿԿ անդամ՝ 1905 թվականից։ 1906 թվականից՝ ՌՍԴԲԿ Ռիգայի կոմիտեի անդամ։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1907 թ. ղեկավարել է Վինդավայի կուսակցական կազմակերպությունը։ Նույն տարվա հունիսին ձերբակալվել և դատապարտվել է երկարաժամկետ տաժանակրության։ Փետրվարյան հեղափոխությունից (1917 թ.) հետո եղել է տեքստիլագործների միության համառուսաստանյան կենտրոնի խորհրդի նախագահության անդամ և քարտուղար։ Մասնակցել է Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությանը։ 1917 թվականից՝ Մոսկվայի ժողտնտխորհի նախագահ, ՀԱՄԿ խմբի անդամ։ 1920 թվականից՝ Տրանսպորտի աշխատողների արհմիության կենտկոմի, ՌԿ(բ) կ Թուրքմենբյուրոյի և Համամիութենական կենտգործկոմի Թուրքմեն հանձնաժողովի նախագահ, ՀԱՄԿ-ի գլխավոր քարտուղար և նախագահության անդամ։ 1922 թվականից ՌԿ(բ) կ ԿԿ-ի Միջինասիական բյուրոյի նախագահ։ Սովետական պատվիրակության կազմում մասնակցել է Ջենովայի կոնֆերանսին (1922 թ.)։ 1923-1924 թթ. Ռուձուտակը ՌԿ(բ) կ ԿԿ-ի քարտուղար էր, 1924-1930 թթ.՝ ՍՍՀՄ ճանապարհային հաղորդակցության ժողկոմ։ 1926-1937 թվականներին՝ ԺԿԽ-ի և Աշխատանքի ու պաշտպանության խորհրդի նախագահի տեղակալ, կապիտալ շինարարության և երկրի ինդուստրացման կազմակերպիչներից։ 1931 թ. Ռուձուտակն ընտրվել է ՀամԿ(բ) կ ԿՎՀ-ի նախագահ և նշանակվել ԱՍՀՄ ԲԳՏ-ի Ժողկոմ։ Եղել է կուսակցության IX—XVII համագումարների պատգամավոր, Կենտկոմի անդամ (1920 թվականից), ԿԿ-ի քաղբյուրոյի անդամության թեկնածու և ԿԿ-ի կազմբյուրոյի անդամ (1923-1924 թթ.), ԿԿ քաղբյուրոյի անդամ (1926-1932 թթ.), Համկ(բ) կ ԿԿ-ի քաղբյուրոյի անդամության թեկնածու (1934 թվականից), ՍՍՀՄ կենտգործկոմի և համամիութենական կենտգործկոմի անդամ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Кассиль Л. Сын латышского батрака // Партия шагает в революцию. — 2-е изд. — М., 1969.
  • Трукан Г. А. Я. Рудзутак. — М., 1963.; Герои Октября. — М., 1967.
  • Barmine, Alexander, One Who Survived, New York: G.P. Putnam (1945)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]