Յան Պոտոցկի
Յան Պոտոցկի լեհ.՝ Jan Potocki | |
|---|---|
| Ծնվել է | մարտի 8, 1761[1][2][3][…] |
| Ծննդավայր | Պիկով, Ռեչ Պոսպոլիտա |
| Վախճանվել է | 1815 |
| Վախճանի վայր | Uladivka, Q16711595?, Vinnytsia Uyezd, Պոդոլսկի նահանգ, Ռուսական կայսրություն |
| Մասնագիտություն | մարդաբան, պատմաբան, գրող, ճարտարագետ, հնագետ, ռազմական ինժեներ, ճանապարհորդ և զինվոր |
| Լեզու | ֆրանսերեն և լեհերեն |
| Քաղաքացիություն | Ռեչ Պոսպոլիտա և |
| Անդամակցություն | Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա |
| Պարգևներ | |
| Ամուսին | Julia Lubomirska? և Konstancja Potocka? |
| Զավակներ | Alfred Wojciech Potocki?, Artur Potocki?, Andrzej Bernard Potocki? և Thérèse Potocka? |
Յան Պոտոցկի (լեհ.՝ Jan Potocki, մարտի 8, 1761[1][2][3][…], Պիկով, Ռեչ Պոսպոլիտա - 1815, Uladivka, Q16711595?, Vinnytsia Uyezd, Պոդոլսկի նահանգ, Ռուսական կայսրություն), լեհ ռոմանտիկ գրող, գիտնական հնագետ, ճանապարհորդ մագնատ Պոտոցկիների տոհմից։ «Սարագոսայում գտնված ձեռագիրը» վեպի հեղինակն է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յան Պոտոցկին կոմս Յուզեֆ Պոտոցկու (1735-1802) որդին է։ Յոթ տարեկան հասակից կրտսեր եղբոր՝ Սևերինի հետ ապրել է Շվեյցարիայում ու Ֆրանսիայում։ Ժնևում ու Լոզանում ստացել է բազմակողմանի կրթություն։ Երիտասարդ տարիներից Յան Պոտոցկին «հեռավոր ճամփորդությունների մուսայի երկրպագուն» է եղել, սակայն նա ճամփորդել է ոչ թե զվարճանքի համար, այլ պատմական, աշխարհագրական ու ժողովրդագրական հետազոտություններ ու ընդհանրացումներ կատարելու նպատակով։ Երիտասարդ տարիքում զինվորագրվել է Սրբազան Հռոմեական կայսրության բանակին, եղել է Իտալիայում, Սիցիլիայում, Մալթայում, որտեղից ուղևորվել է Թունիս։ Այս ժամանակաշրջանում Մալթայի օրդենի հետ ունեցած շփմանն է վերաբերում հեղինակի «Ձեռագրերը»։ Միջերկրածովյան ճամփորդությունից վերադառնալուց հետո Պոտոցկին ուղևորվել է Թուրքիա և Եգիպտոս, ապա որոշ ժամանակ եղել է Հոլանդիայում։
1784-1788 թվականներին հիմնականում ապրել է Փարիզում։ 1784-1788 թվականներին սեփական հրատարակչությունում նա տպագրել է ավելի քան 200 աշխատանք՝ հայրենասիրական բնույթի, որոնք ուղղված են հասարակությանը։ Դրանք քաղաքական պամֆլետներ են, բանաստեղծություններ։ Նրա ճամփորդությունների ուղեգիծը հեշտ է վերականգնել իր մատենագրությամբ՝ Մարոկկո, Աստրախան, Կովկաս։
1805 թվականին Յան Պոտոցկին ուղևորվել է Հեռավոր Արևելք որպես կոմս Գոլովկինի դիվանագիտական առաքելության գիտական ղեկավար։ Պաշտոնական զեկուցումը նա ներկայացրել է Ռուսական կայսրության արտաքին գործերի ներկայացուցիչ իշխան Ադամ Չարտորիսկիին։ Այդ ժամանակ արդեն նա գաղտնի խորհրդական էր, սուրբ Վլադիմիրի օրդենի I աստիճանի շքանշանակիր, որը երևում է նրա նկարում[4]։
1806 թվականին ընտրվել է Կայսերական գիտական ակադեմիայի պատվավոր անդամ[5][6]։ Մոտ է եղել մասոնությանը։ Յանի եղբայր Սևերինը (1762-1829), որը եղել է Պետական խորհրդի անդամ, գաղտնի խորհրդական, 1780 թվականին դարձել է մասոն։ Պոտոցկիների տոհմից ևս մի քանի ներկայացուցիչ եղել են ռուսական մասոնական պալատի անդամներ[7]։ «Տասը օր Ալֆոնս վան Վերդենի կյանքից» գրքի հրատարակումից հետո Պոտոցկին հրատարակել է իր կազմած երկմասանի «Ժամանակագրության հիմունքներ» գիրքը։
1796 թվականին իր «Պատմաաշխարհագրական դրվագներ սկյութների, սլավոնների մասին» գրքում Յան Պոտոցկին իր ժամանակների համար նոր գաղափար է առաջ քաշել այն մասին, որ ուկրաինացիները յուրահատուկ ազգ են և տարբեր են ռուսներից[8]։
Յան Պոտոցկին, ազատվելու համար երկար տարիներ իրեն տանջող գլխացավից, կյանքն ավարտել է ինքնասպանությամբ։ 1815 թվականի դեկտեմբերի 23-ին իր կալվածքում նա կանչել է ընտանեկան կապելանին և նրան պատվիրել է օրհնել արծաթե գնդակը, որը նա պոկել էր շաքարամանի կափարիչից, ապա առանձնանալով իր աշխատասենյակում՝ այն դրել է ատրճանակի մեջ և կրակել քունքին։ Մեկ այլ վարկածի համաձայն՝ նա արծաթե գունդը ստացել էր շաքարամանի բռնակից տարեցտարի պոկած մասից և կրակել է ոչ թե քունքին, այլ բերանի մեջ։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յան Պոտոցկին նախ և առաջ հայտնի է նովելներից կազմված լաբիրինթոսանման «Սարագոսայում հայտնաբերված ձեռագիրը» վեպով (1804)։ Այս ստեղծագործությունը «վեպ վեպի մեջ» սկզբունքով է գրված, որը ձևավորվել ու լայն տարածում է ունեցել արևելքում։
Առաջին ոչ լիարժեք հրատարակության պատմությունը մանվածապատ է. լեհերենով այն հրատարակվել է 1847 թվականին։ Այդ ժամանակից ի վեր այն բազմիցս վերահրատարակվել է, թարգմանվել աշխարհի շատ լեզուներով։ 1964 թվականին էկրանավորվել է Վոյցեխ Եժի Հասի կողմից։ Վեպի մոտիվներով իսպանացի դրամատուրգ Ֆրանսիսկո Նիևան գրել է կատակերգություն (2003)։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին կինը իշխանուհի Յուլյա Լյուբոմիրսկայան է եղել (1764-1794)։ Սակայն ամուսնությունը հաջող չի եղել. գեղեցկուհի Յուլյան գերադասել է ապրել մոր մոտ՝ Փարիզում, որտեղ բարձր հասարակաությունում ակտիվ կյանքով է ապրել։ Լեհաստան վերադառնալով՝ մասնակցել է կուսակցության սալոնային գործունեությանը, սատարել է մայիսի 3-ի սահմանադրությանը։ Բացահայտ կապ է ունեցել իշխան Եվստաֆի Սանգուշկոյի հետ։ Մահացել է 1794 թվականին Կրակովում թոքախտից։ Երեխաներն են՝
- Ալֆրեդ Վոյցեխ Պոտոցկի (1786-1862)
- Արթուր Ստանիսլավ Պոտոցկի (1787-1832)։
Երկրորդ կինը (1798 թվականից) եղել է իշխանուհի Կոնստանցիա Պոտոցկայան (1781-1852)։ Երեխաներն են՝
- Իրենա Պոտոցկայա (1797-1835)
- Անջեյ Բերնարդ Պոտոցկի (1800-1874)
- Թերեզա Պոտոցկայա (1805-1868)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Краткая литературная энциклопедия (ռուս.) — М.: Советская энциклопедия, 1962.
- 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ В. Варнек. К истории портрета И. О. Потоцкого Արխիվացված 2007-08-12 Wayback Machine.
- ↑ По уставу 1803 — Императорская Академия Наук; см. — Петербургская Академия наук
- ↑ Почётный член Императорской академии наук Иван Осипович Потоцкий
- ↑ Серков А. И. Русское масонство. 1731—2000. М. РОСПЭН. 2001 ISBN 5-8243-0240-5
- ↑ «Историко-географические фрагменты о Скифии, Сарматии и славянах» (Fragments historiques et geographiques sur la Scythie, la Sarmatie et le Slaves). Брауншвейг, 1796.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Յան Պոտոցկի». Արևելյան գրականություն. Վերցված է 2011 թ․ ապրիլի 16-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link) - «Յան Պոտոցկի, «Յան Պոտոցկու ճանապարհորդությունը Աստրախան և հարակից շրջաններ»». Արևելյան գրականություն. Վերցված է 16 апреля 2011-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link) - Յան Պոտոցկի, «Սարագոսայում հայտնաբերված ձեռագիրը»
- Օդա կոմս Պոտոցկիին / Հրատարակիչ և ներածության հեղինակ Մ. Ի. Լոգինովա // Ռուսական արխիվ, 1869. — Вып. 9. — Стб. 1377—1383. — Վերնագիր։ 1803 թվականի չհրատարակված օդա Արխիվացված 2018-06-17 Wayback Machine
- Յան Պոլոցկի (ֆր.)
- Jan Nepomucen Potocki z Podhajec h. Pilawa
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յան Պոտոցկի» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Մարտի 8 ծնունդներ
- 1761 ծնունդներ
- 1815 մահեր
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 18-րդ դարի գրողներ
- 19-րդ դարի գրողներ
- Ինքնասպան գրողներ
- Լեհ գրողներ
- Լեհ ճանապարհորդներ
- Լեհ մարդաբաններ
- Լեհ պատմաբաններ
- Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամներ
- Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամներ
- Սուրբ Ստանիսլավի շքանշանի ասպետներ
- Ֆրանսիացի գրողներ