Յան Պիվարնիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յան Պիվարնիկ
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Չեխոսլովակիա Չեխոսլովակիա Սլովակիա Սլովակիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 13, 1947(1947-11-13)[1][2] (76 տարեկան)
Ծննդավայր Ցեյկով, Տրեբիշով շրջան, Սլովակիա
Հասակ 189 սանտիմետր
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ավարտել է կարիերան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1965—1966 Չեխոսլովակիա Սլավոյ ? (?)
1966—1972 Չեխոսլովակիա Կոշիցե ? (8)
1972—1978 Չեխոսլովակիա Սլովան (Բրատիսլավա) ? (5)
1978—1979 Չեխոսլովակիա Դուկլա 0 (0)
1979—1980 Ավստրիա Քիթզե ? (?)
1980—1981 Ավստրիա Նոյզդել ամ Զե ? (?)
1981 Իսպանիա Քադիս 3 (0)
Ազգային հավաքական
1968—1977 Չեխոսլովակիա Չեխոսլովակիա 39 (1)
Մարզչական կարիերա
1982—1983 Ավստրիա Աուստրիա (Վիեննա) օգնական
1983—1984 Պորտուգալիա Սպորտինգ (Լիսաբոն) օգնական
1985—1989 Քուվեյթ Ալ Ֆահաել
1990—1992 Չեխոսլովակիա Դակ 1904 մենեջեր
1992—1993 Իսրայել «Հապոել» (պետահ Տիկվա)
1993—1994 Սաուդյան Արաբիա Ալ Քադիսիա
1995—1996 Օման Օման (երիտ.)
1997—1998 Քուվեյթ Ալ Սալմիա
1998—1999 Քուվեյթ Ալ Արաբի
1999—2000 ԱՄԷ Ալ Ջազիրա
2000—2001 Քուվեյթ Ալ Արաբի
2002—2003 Քուվեյթ Ալ Քուվեյթ
2003—2004 Սաուդյան Արաբիա Ալ Քադիսիա
2008 Քուվեյթ Ալ Ֆահաել
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Յան Պիվարնիկ (սլովակ.՝ Ján Pivarník; նոյեմբերի 13, 1947(1947-11-13)[1][2], Ցեյկով, Տրեբիշով շրջան, Սլովակիա), չեխոսլովակցի ֆուտբոլիստ, հանդես է եկել պաշտպանի դիրքում։ Կարիերայի ավարտից հետո դարձել է ֆուտբոլային մարզիչ։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Յան Պիվարնիկն սկսել է զբաղվել ֆուտբոլով բավական ուշ հասակում՝ 16 տարեկանում[3]։ Շուտով նա սկսում է հանդես գալ «Սլավոյե» ֆուտբոլային ակումբում՝ խաղալով երկրորդ լիգայում։ Տրնավյան «Սպարտակ» ֆուտբոլային ակումբը սկսել է հետաքրքրվել ֆուտբոլիստով, սակայն Յանը որոշել է տեղափոխվել «Կոշիցե», քանի որ ակումբը համաձայնել է օգնել նրան կրթություն ստանալու հարցում։ 1971/72 մրցաշրջանից հետո տեղափոխվել է բրատիսլավյան «Սլովան», որի կազմում երկու անգամ հաղթել է Գավաթի առաջնությունում, իսկ 1974 թվականին դարձել Չեխոսլովակիայի տարվա ֆուտբոլիստ։

Ֆուտբոլիստի հաջողակ կարիերային խանգարել է վնասվածքը, որը նա ստացել է 1977 թվականին։ Դրանից հետո նա ստիպված հեռացել է «Սլովանից» և միացել «Դուկլու» ֆուտբոլային ակումբին, սակայն նրա կազմում ոչ մի խաղ չի անցկացրել ամբողջ մրցաշրջանի ընթացքում։ Արդյունքում Չեխոսլովակիայի առաջին լիգայում Պիվարնիկն անցկացրել է 267 խաղ և դարձել է 13 գոլի հեղինակ։

Մի քանի անհաջող փորձից հետո Պիվարնիկն ի վերջո վերադարձել է մեծ ֆուտբոլ Ավստրիայում. 1981 թվականին նա իր նախկին թիմակից Դուշան Գալիսի հետ տեղափոխվել է իսպանական «Քադիս», սակայն ակումբը պայմանագիր չի կնքել, այդ պատճառով ֆուտբոլիստներն ստիպված վերադարձել են հայրենիք։

Ազգային հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Յանի նորամուտը Չեխոսլովակիայի ազգային հավաքականում տեղի է ունեցել 1968 թվականի ապրիլի 27-ին Բատիսլավայում կայացած Հարավսլավիայի դեմ խաղում, որտեղ տանտերերը հաղթել են 3։0 հաշվով[4]։ Պիվարնիկը 1970 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության նախընտրական փուլում մասնակցել է հավաքականի 4 խաղերին[4], բայց եզրափակիչ փուլում խաղադաշտ դուրս չի եկել։ Հաջորդ հանդիպումը ազգային հավաքականի կազմում անցկացրել է 2 տարվա դադարից հետո՝ 1972 թվականի ապրիլին։ Յանը մասնակցել է 1976 թվականի Եվրոպայի առաջնության նախընտրական փուլի բոլոր 6 խաղերին, պատասխան քառորդ եզրափակչում, ինչպես նաև եզրափակիչ փուլի երկու խաղերում և դարձել Եվրոպայի չեմպիոն։

Հավաքականում Յանն անցկացրել է ընդհանուր առմամբ 39 հանդիպում, որոնցում 17-ը որպես ավագ, և դարձել 1 գոլի հեղինակ[4]։

Մարզչական[խմբագրել | խմբագրել կոդը]

1981 թվականին Յանը վերադարձել է մեծ ֆուտբոլ, սակայն այս անգամ որպես մարզիչ։ Կարիերայի սկզբնական շրջանում աշխատել է «Աուստրիա» թիմի հետ, որպես երկրորդ մարզիչ, հետագայում տեղափոխվել է Լիսաբոնի «Սպորտինգ» ֆուտբոլային ակումբ։ Ավելի ուշ Յանը որոշել է աշխատել միայնակ և ստեղծել իր ակումբը, որն անվանվել է «Ալ Քադիսիա»։ Թիմի հետ նա 1994 թվականին դարձել է Ասիայի գավաթակիրների գավաթի խաղարկության հաղթող։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես ֆուտբոլիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եվրոպայի չեմպիոն – 1976
  • Չեխոսլովակիայի չեմպիո (2) – 1973/74, 1974/75
  • Չեխոսլովակիայի գավաթի հաղթող – 1973/74
  • Չեխոսլովակիայի դարի ֆուտբոլիստ – 1974

Որպես մարզիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էմրայի գավաթի հաղթող (2) – 1986, 1999
  • Սաուդյան ֆուտբոլի ֆդերացիայի գավաթի հաղթող – 1993/94
  • Ասիայի գավաթի առաջնության հաղթող – 1994
  • Քուվեյթի չեմպիոն – 1997/98
  • Ալ Կուրաֆի գավաթի հաղթող (2) – 1999, 2001
  • Քուվեյթի գավաթի առաջնության հաղթող – 1999, 2003

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]