Յան Չիխոլդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յան Չիխոլդ
գերմ.՝ Jan Tschichold
Դիմանկար
Ծնվել էապրիլի 2, 1902(1902-04-02)[1][2][3][…] կամ մայիսի 2, 1902(1902-05-02)[4]
ԾննդավայրԼայպցիգ, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[5]
Մահացել էօգոստոսի 11, 1974(1974-08-11)[1][2][3][…] (72 տարեկան)
Մահվան վայրԼոկարնո[5]
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա և Flag of Switzerland.svg Շվեյցարիա[6][7]
ԿրթությունAcademy of Fine Arts Leipzig?
Մասնագիտությունտպագրիչ, գրաֆիկական դիզայներ, դասախոս, Գրքի ձևավորում, դիզայներ, գծանկարիչ և տպագրիչ
ԱշխատավայրԲազելի դիզայնի դպրոց, Benno Schwabe?, Birkhäuser?, Penguin Books, Hoffmann-La Roche? և Academy of Fine Arts Leipzig?
Պարգևներ և
մրցանակներ
Gutenberg Prize? AIGA Medal? և honorary Royal Designer for Industry?[8]
Jan Tschichold Վիքիպահեստում

Յան Չիխոլդ (գերմ.՝ Jan Tschichold, ապրիլի 2, 1902(1902-04-02)[1][2][3][…] կամ մայիսի 2, 1902(1902-05-02)[4], Լայպցիգ, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[5] - օգոստոսի 11, 1974(1974-08-11)[1][2][3][…], Լոկարնո[5]), տիպոգրաֆ, դիզայներ, դասախոս և գրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յան Չիխոլդը ծնվել է Լայպցիգում` նկարչի, ցուցանակների գծագրողի ընտանիքում։ Գեղագրության առաջին հմտությունները ստացել է հորից։ Արհեստագործական անցյալն ու գեղագրության պարապմունքները Չիխոլդին առանձնացրել են իր ժամանակի բոլոր այլ հայտնի տիպոգրաֆներից, որոնք որպես կանոն՝ սովորել են ճարտարապետության կամ գեղեցիկ արվեստի մասին։ Հնարավոր է, որ նույն պատճառներով Չիխոլդը երբեք չի աշխատել ձեռագործ թղթի և պատվերով պատրաստված տառատեսակների հետ` նախընտրությունը տալով առևտրային տեսականուն։

1919 թվականին Չիխոլդը ընդունվում է Լայպցիգի գրաֆիկայի և գրքի արվեստի ակադեմիա, որտեղ և 1922-1925 թթ. երեկոյան դասարաններում դասավանդում էր գեղագրություն։ 1925 թվականին լույս է տեսնում նրա «Տիպոգրաֆիկայի հիմունքները» («Elementare Typographie») գրքույկը, որը «Նոր տիպոգրաֆիկա» («Die Neue Typographie») գրքի հետ հեղաշրջում կատարեց հավաքագրման եղանակների մեջ։

1926 թվականից նա Մյունխենում տիպոգրաֆիկա և ոճագիտություն էր դասավանդում գերմանական գրատպության վարպետների դպրոցում, որտեղ նրան հրավիրել էր մեկ այլ տիպոգրաֆ՝ Պաուլ Ռենները։ Նրանց երկուսին էլ՝ Չիխոլդին ու Ռեններին, հետագայում հայտարարեցին «մշակութային բոլշևիկներ»։ Տասն օր անց այն բանից հետո, երբ նացիստները 1933 թվականի մարտին իշխանության եկան, Չիխոլդն ու կինը ձերբակալվեցին։ Նրանց բնակարանում հայտնաբերվեցին խորհրդային պաստառներ, ինչը առիթ տվեց Չիխոլդների ընտանիքին կասկածելու կոմունիստների հետ համագործակցության մեջ։ Չիխոլդի գրքերի բոլոր օրինակները առգրավվեցին գեստապոյի կողմից՝ «գերմանացի ժողովրդին պաշտպանելու նպատակով»։ Միայն վեց շաբաթ անց ոստիկանը Չիխոլդների համար ինչ-որ կերպ ձեռք բերեց Շվեյցարիա մեկնելու տոմսեր։ 1933 թվականի օգոստոսին Յան Չիխոլդը լքեց նացիստական Գերմանիան։ Մնացած ողջ կյանքը նա անցկացրեց Շվեյցարիայում՝ կատարելով միայն կարճատև ուղևորություններ դեպի Անգլիա. 1937-1938 թվականներին՝ «Փենրոուզ» տարեգրքի (Penrose Annual) հրավերով, 1947-1949 թվականներին՝ բրիտանացի տիպոգրաֆ Ռուարի Մաքլինի հրավերով, որի հետ Չիխոլդը մշակեց գրքերի ձևավորումը «Penguin Books» հրատարակչությունում։

Յան Չիխոլդը մահացել է 1974 թվականին Լոկարնո քաղաքի հիվանդանոցում։

Նա գրել է ավելի քան հիսուն գիրք՝ նվիրված տառատեսակին և դրա պատմությանը, տիպոգրաֆիկական արվեստին և չինական գրաֆիկային։ 1965 թվականին Յան Չիխոլդը դարձավ թագավորական պատվավոր դիզայներ։

Ստեղծագործությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքի ձևավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վան դե Գրաֆի կանոնը, որով կառուցվում է գրքի շերտը: Չիխոլդը հանդես է եկել դրա օգտագործման օգտին իր վերջին՝ «Գրքի կերպարը» ժողովածուում

Գրքի ձևավորումը գրքի բովանդակության, ոճի, ձևաչափի և նրա զանազան այլ բաղադրիչների միավորումն է մեկ ամբողջության մեջ։ Յան Չիխոլդի խոսքերով՝ գրքի ձևավորումը, «թեպետ մեծապես մոռացված է այսօր, սակայն նրա մեթոդներն ու կանոնները, որ ձևավորվել են դարերի ընթացքում, անհնար է կատարելագործել։ Կատարյալ գրքեր հրատարակելու համար այս կանոնները պետք է կյանքի կոչվեն և կիրառվեն»[9]։

1923 թվականին այցելելով Բաուհաուզի առաջին վեյմարյան ցուցահանդեսը՝ Չիխոլդը տարվում է մոդեռնիզմով։ Նա դառնում է նոր ոճի գլխավոր կողմնակիցը տիպոգրաֆիկայում. սկզբում (1925 թվականին) հանդես է գալիս ազդեցիկ հանդեսի էջերում, 1927 թվականին անցկացվում է նրա սեփական ցուցահանդեսը, իսկ հետո լույս է տեսնում նրա հանրահայտ «Նոր տիպոգրաֆիկան»։ Այս գիրքը դառնում է իսկական մոդեռնիստական մանիֆեստ։ Չիխոլդն այս գրքում հանդես էր գալիս բոլոր հին տառատեսակների դեմ՝ նախընտրելով դաջված տառատեսակները, աջակցում էր ասիմետրիկ հավաքածուին (հին սիմետրիկ տառատեսակի գագաթնակետին) և տպագիր հրատարակությունների ստանդարտացված ձևաչափերին։ Առաջինն էր, որ հստակ բացատրություններ էր տալիս, թե ինչպես կարելի է կեգլիներով և տառատեսակների հագեցվածությամբ պարզ ու արագ տեղեկատվություն փոխանցել։ Գիրքը պարունակում էր գործնական խորհուրդներ և բազմաթիվ նմուշներ մոդեռնիստական տիպոգրաֆիկայից, որոնք ամբողջ Գերմանիայում խորը ազդեցություն ունեցան տպագրիչների վրա։ Նա ասում էր[10].

Aquote1.png Գիրքը պետք է լինի այնպիսին, որ հաճույքով վերցնես ձեռքդ, ու ցանկություն առաջացնի` ունենալու այն։ Բոլոր տարրերի միասնության ներդաշնակության արդյունքը` ձևաչափի, պոլիգրաֆիական որակի, գույնի, ներքին կազմության, թղթի, անվանաթերթի և վերնագրերի, կազմի հորինվածքի, շատ ավելի, բարձր արվեստ է, քան կարծում են անտեղյակները… Aquote2.png


Չնայած Չիխոլդը մի քանի անգամ այցելել էր Անգլիա Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ, նրա միայն մի քանի հոդվածներ 1945-ին թարգմանվեցին անգլերեն։

Չնայած նրան, որ «Նոր տիպոգրաֆիկան» այժմ էլ դասական աշխատանք է համարվում, Չիխոլդն աստիճանաբար հրաժարվում է իր մոդեռնիստական կոշտ հայացքներից։ 1931 թվականին նա թողարկում է քնարական և նուրբ «Saskia» տառատեսակը։ 1932 թվականին Չիխոլդը սկսում է գրքերի հիմնական տեքստը հավաքել նշահատումով դասական տառերով։ Տիպոգրաֆիկայում նա աստիճանաբար հակվում էր դեպի դասական ոճը։ Հետագայում Չիխոլդը դատապարտեց իր «Նոր տիպոգրաֆիկան» որպես մաքսիմալիստական։ Մոդեռնիզմը (ըստ երևույթին, նրա վաղ, ավանգարդային շրջանը) Չիխոլդը գնահատում էր որպես ավտորիտար, ըստ էության՝ ֆաշիստական ոճ։

1947-1949-ին Չիխոլդը ապրել է Անգլիայում՝ նոր ձևավորում մշակելով «Penguin Books» հրատարակչության համար։ Չիխոլդը ստանդարտացրել է տիպոգրաֆիկայի կանոնները հրատարակչության գրքերի համար, մշակել է նոր սերիական կազմեր։

Տառատեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1926-1929 թվականներին Չիխոլդը մշակում է «ունիվերսալ այբուբեն», որը պետք է մաքրեր գերմաներենը որոշ տառային համադրություններից (որոնք օգտագործվում էին մեկ հնչյունի համար)։ Այսպես, օրինակ, նա հորինեց բոլորովին նոր նշաններ, որոնք պետք է փոխարինեին «ch»-ի համադրություններին (ꜧ՝ ռուսական «х») և sch (ſ՝ ռուսական «ш»): Նա առաջարկում էր աստիճանաբար փոխել ուղղագրությունը՝ փոխարինելով «eu» → «oi», «w» → «v», «z» → «ts»: Տևական ձայնավորները պետք է նշվեին մակրոնով[ru]՝ տեղադրված տառի տակ, իսկ ավանդական գերմանական ումլաուտը[ru] դեռ մնում էր տառի վրա։ Այբուբենը ներկայացվում էր միայն դաջված տառերով փոքրատառերի շարքով։

Չիխոլդը նախագծել է հետևյալ տառատեսակները.

  • Transit (1931)
  • Saskia (1931/1932)
  • Zeus (1931)
  • Uhertype Grotesk (1933—1936)
  • Sabon (1966/1967, անվանակոչված Ժակ Սաբոնի պատվին)

XVI դարի ֆրանսիական տառատեսակների մոտիվներով նկարված «Սաբոն» (Sabon) անտիկ տառատեսակը նախագծվել էր այնպես, որ հարմար լինի ինչպես միատիպ, այնպես էլ լինոտիպ մեքենաների համար։ «Սաբոն»-ով հավաքված առաջին գրքերից մեկը դարձավ Ուեշբերնի քոլեջի[en] (դիզայներ Բրեդբերի Թոմփսոն) Աստվածաշունչը։ Հետագայում "Լինոթայփ" ընկերությունը թողարկեց «Սաբոն»-ը «Sabon Next» անվամբ։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմաներենով[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Die neue Typographie. Ein Handbuch für zeitgemäß Schaffende, Verlag des Bildungsverbandes der Deutschen Buchdrucker, Berlin 1928.
  • Typografische Entwurfstechnik, Stuttgart: Akademischer Verlag Dr Fritz Wedekind & Co., 1932.
  • Typografische Gestaltung, Benno Schwabe & Co., Basel 1935.
  • Ausgewählte Aufsätze über Fragen der Gestalt des Buches und der Typographie, 1948.
  • Schatzkammer der Schreibkunst, Basel, 2. Aufl. 1949.
  • Meisterbuch der Schrift. Ein Lehrbuch mit vorbildlichen Schriften aus Vergangenheit und Gegenwart für Schriftenmaler, Graphiker, Bildhauer, Graveure, Lithographen, Verlagshersteller, Buchdrucker, Architekten und Kunstschulen, Ravensburg, 1952, 2. Aufl. 1965.
  • Geschichte der Schrift in Bildern, Hamburg, 4. Aufl. 1961.
  • De proporties van het boek (Die Proportionen des Buches), Amsterdam, 1991.
  • Schriften: 1925—1974 Band 1/2. Berlin, 1992.

Ռուսերենով[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գրքի կերպարը. ընտրված հոդվածներ գրքի ձևավորման մասին։ Մ.: Գիրք, 1980
    • Գրքի կերպարը. ընտրված հոդվածներ գրքի ձևավորման մասին։ Մ.: ИЗДАЛ, 2008, 2009
  • Նոր տիպոգրաֆիկա. ուղեցույց ժամանակակից դիզայների համար։ Մ.: ИЗДАЛ, 2011; 2016; 2018
  • Տառատեսակի նմուշներ։ Մ.: ИЗДАЛ, 2012

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]