Յան Յանսեն Սթրեյս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Յան Յասեն Ստրեյսից)
Jump to navigation Jump to search
Յան Յանսեն Սթրեյս
Ծնվել է1630[1][2][3]
ԾննդավայրԴուրխերդամ, Ամստերդամ, Հյուսիսային Հոլանդիա, Նիդերլանդներ, Նիդերլանդներ[4] կամ Վորմեր, Հյուսիսային Հոլանդիա, Նիդերլանդներ, Նիդերլանդներ[5]
Մահացել է1694[6][2][7]
Մահվան վայրԱմստերդամ, Հոլանդիա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[5]
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող, նկարիչ և գրող
Jan Jansen Struys Վիքիպահեստում
Նկար Յան Յասեն Ստրեյսի գրքից
Նկար Յան Յասեն Ստրեյսի գրքից

Յան Յասեն Ստրեյս (Struys), (1630-1694), հոլանդացի ճանապարհորդ-ուղեգրող, նավաստի։

Ծովային երկու ճանապարհորդության ժամանակ (1647-1956) եղել է Եվրոպայի (Իտալիա, Հունաստան) և Ասիայի (Թուրքիա, Ինդոնեզիա, Ճապոնիա) մի շարք երկրներում։ 1668 թվականին ծառայության է անցել Ռուսաստանում, մասնակցել Վոլգայի վրա սկսած նավաշինարարական աշխատանքներին (սկսվել է 1667 թվականին՝ Նոր Ջուղայի հայ առևտրական ընկերության հետ պայմանագրից հետո), Վոլգայով նավարկել է դեպի Կասպից ծով, ճանապարհին հանդիպել Աստրախանը պաշարած գյուղացիական շարժման առաջնորդ Ս. Ռազինին։ Դաղստանում Յան Յասեն Ստրեյսը ձերբակալվել է և վաճառվել ստրկության։ Դեգերումներով Յան Յասեն Ստրեյսը հասել է Երևան, ապա՝ Շամախի, որտեղ փրկագնվել և վարձվել է լեհական դեսպանորդին, նրա հետ ուղևորվել է Իրան։

1673 թվականին վերադարձել է Ամստերդամ, որտեղ 1676 թվականին հրատարակել է իր ուղևորությունների նոթերը։ Յան Յասեն Ստրեյսի երկը մեծ հաջողություն է ունեցել և թարգմանվել բազմաթիվ լեզուներով։ Այն արկածային, նկարագրության բնույթի գործ է, վերլուծություններ ու ընդհանրացումներ գրեթե չկան։ Այդուհանդերձ Յան Յասեն Ստրեյսը կարևոր տեղեկություններ է հաղորդում Ռուսաստանի և Անդրկովկասի քաղաքական, տնտեսական կյանքի, Ս. Ռազինի գլխավորած գյուղացիական շարժման վերաբերյալ։ Հայաստանի պատմության ուսումնասիրության համար արժեքավոր են Արևելյան Հայաստանի բնակավայրերի և հայկական գաղթավայր Նոր Ջուղայի նկարագրությունները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 154 CC-BY-SA-icon-80x15.png