Յան Մրվիկ
Յան Մրվիկ չեխ․՝ Jan Mrvík | |
---|---|
Ծնվել է | մարտի 29, 1939[1][2] |
Ծննդավայր | Պրահա, Բոհեմիայի և Մորավիայի պրոտեկտորատ |
Մահացել է | մայիսի 27, 2023[3] (84 տարեկան) |
Քաղաքացիություն | Չեխոսլովակիա և Չեխիա |
Մասնագիտություն | rower |
Յան Մրվիկ (չեխ․՝ Jan Mrvík, մարտի 29, 1939[1][2], Պրահա, Բոհեմիայի և Մորավիայի պրոտեկտորատ - մայիսի 27, 2023[3]), չեխոսլովակցի թիավար, որը 1960 թվականին ընդգրկվել է Չեխոսլովակիայի ակադեմիական թիավարների հավաքականում։ Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերի բրոնզե մրցանակակիր, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, ազգային կարևոր առաջնությունների հաղթող և մրցանակակիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յան Մրվիկը ծնվել է 1939 թվականի մարտի 29-ին Պրահայում։
Միջազգային մակարդակով ակադեմիական թիավարության առաջին լուրջ հաջողությանը նա հասել է 1963 թվականի մրցաշրջանում, երբ ընդգրկվել է Չեխոսլովակիայի ազգային հավաքականի կազմում և մասնակցել Կոպենհագենում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությանը և նվաճել բրոնզե մեդալ։
Հաջող ելույթների շարքի շնորհիվ նվաճել է 1964 թվականի Տոկիոյի Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք։ Ութնյակի կազմում, որտեղ ընդգրկված էին նաև թիավարներ Իրժի Լունդակը, Պետր Չերմակը, Յուլիուս Տոչեկը, Յոզեֆ Վենտուսը, Լուդեկ Պոեզնին, Բոհումիլ Յանոուշեկը, Ռիխարդ Նովին և Միրոսլավ Կոնիչեկը, առաջին տեղով հաղթահարել է նախաորակավորման փուլը, մինչդեռ որոշիչ եզրափակիչ մրցույթում երրորդ տեղն Է զբաղեցրել՝ զիջելով ԱՄՆ-ի և Գերմանիայի թիմերին[4]։
Տոկիոյի Օլիմպիական խաղերից հետո Մրվիկն այլևս որևէ նշանակալի արդյունք ցույց չի չտվել միջազգային ասպարեզում ակադեմիական թիավարության մեջ[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Jan Mrvik
- ↑ 2,0 2,1 Jan Mrvík
- ↑ 3,0 3,1 3,2 Odešel bronzový olympijský medailista ve veslování Jan Mrvík (չեխերեն)
- ↑ Biographical information
- ↑ «World Rowing - Jan MRVIK». World Rowing (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 16-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|