Յան Մորավեկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յան Մորավեկ
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Չեխիա Չեխիա
Ծննդյան ամսաթիվ 1989, նոյեմբերի 1
Ծննդավայր Պրահա, Չեխոսլովակիա
Հասակ 180 սմ
Քաշ 75 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա Աուգսբուրգ
Համար 14
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2006-2009

2009-2012

2010-2011

2012

2012-մինչ հիմա

Չեխիա Բոհեմիանս 1905

Գերմանիա Շալկե 04

Գերմանիա   Կայզերսլաուտերն

Գերմանիա   Աուգսբուրգ

Գերմանիա Աուգսբուրգ

39 (11)

13 (2)

29 (5)

3 (0)

66 (2)
Ազգային հավաքական
2006-2007

2007-2008

2009

2008-2011

2010-2011

Չեխիա Չեխիա (մինչև 18 տ.)

Չեխիա Չեխիա (մինչև 19 տ.)

Չեխիա Չեխիա (մինչև 20 տ.)

Չեխիա Չեխիա (մինչև 21 տ.)

Չեխիա Չեխիա

6 (2)

11 (3)

3 (0)

9 (0)

3 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Յան Մորավեկ (չեխ․՝ Jan Morávek, նոյեմբերի 1, 1989(1989-11-01)[1][2], Պրահա, Չեխոսլովակիա), չեխ ֆուտբոլիստ, գերմանական «Աուգսբուրգ» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպանն է։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թ․ Մորավեկը պայմանագիր է ստորագրել «Բոհեմիանս 1905» ակումբի հետ։ Այս ակումբում ֆուտբոլիստը մարզվում էր 6 տարեկանից։ Ակումբի կազմում իր մեկնարկային հանդիպումն անցկացրել է 2007 թ․ հունիսի 8-ին, երբ թիմը մրցում էր «Օլոմոուց» ակումբի հետ[3]։ Չեխիայի առաջնությունում իր մեկնարկային հանդիպումն անցկացրել է 2007 թ․ նոյեմբերի 12-ին, երբ թիմը մրցում էր «Սպարտա» ակումբի հետ[4]։

2009 թ․ մարտի 24-ին ֆուտբոլիստը 4 տարվա պայմանագիր է կնքում գերմանական «Շալկե 04» ակումբի հետ[5]։ Տրանսֆերի արժեքը կազմում էր 2.5 մլն եվրո։ Հուլիսի 1֊ին ֆուտբոլիստը պաշտոնապես միանում է նոր ակումբին։

Բունդեսլիգայում իր առաջին հանդիպումն անցկացնում է 2009 թ․ սեպտեմբերի 13-ին, երբ թիմը մրցում էր «Քյոլն» ակումբի հետ։ Առաջին գոլը կարողանում է խփել 2009 թ․ նոյեմբերի 21-ին Հաննովերի դեմ խաղում։ Այդ խաղում Մորավեկը փոխարինման մտավ 90-րդ րոպեին, իսկ գոլը խփեց 91-րդ րոպեին ամրապնդելով թիմի հաղթանակը[6]։

2010 թ․ ամռանը ֆուտբոլիստը վարձավճարով տեղափոխվում է «Կայզերսլաուտերն»։

2011 թ․ դեկտեմբերի 30-ին «Աուգսբուրգը» մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարային պայմանագիր է կնքում Մորավեկի հետ[7]։

2012 թ․ մայիսի 18-ին «Աուգսբուրգը» 2 տարվա պայմանագիր է կնքում Մորավեկի հետ։

Ազգային հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մորավեկը խաղացել է Չեխիայի մինչև 18, 19, 20 և 21 տարեկանների հավաքականներում։ 2010 թ․ մարտի 3-ին իր առաջին խաղն է անցկացրել Չեխիայի ազգային հավաքականի կազմում, երբ թիմն ընկերական խաղ էր անցկացնում Շոտլանդիայի ազգային հավաքականի հետ։ Այդ խաղում Մորավեկը երկրորդ խաղակեսում փոխարինեց Պլաշիլին[8]։

Մրցելույթները ազգային հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967.
  3. «HFK Olomouc - Bohemians 1905» (չեխերեն). fotbal.idnes.cz. Վերցված է 2010 թ․ հունիսի 29-ին.
  4. «AC Sparta Prag - FC Bohemians Prag 1905» (գերմաներեն). transfermarkt.de. Վերցված է 2010 թ․ հունիսի 29-ին.
  5. «Schalke holt Talente Moravek und Mezquida» (գերմաներեն). sfocus.de. Վերցված է 2010 թ․ հունիսի 29-ին.
  6. «Шальке 04 - Ганновер 96 2:0» (ռուսերեն). championat.ru. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 29-ին.
  7. Schalke verleiht Jan Moravek an den FCA — Goal.com
  8. «Česká reprezentace ve Skotsku neuspěla» (չեխերեն). nv.fotbal.cz. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 29-ին.

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]