Յան Մայքլ Նելսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յան Մայքլ Նելսոն
Ծնվել էապրիլի 10, 1995(1995-04-10) (24 տարեկան)
ԾննդավայրՀյուսիսային Կարոլինա, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունՀարավային Կալիֆոռնիայի համալսարան
Մասնագիտությունկինոդերասան և հեռուստատեսային դերասան

Յան Մայքլ Նելսոն ամերիկյան դերասան, հայտնի է «Պատանի գայլը» հեռուստասերիալում երիտասարդ Դեռկ Հեյլի և «Դատավորը» դրամայում Էրիկ Պալմերի դերով:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նելսոնը Մարկ և Ջենի Նելսոնների որդին է, և չորս երեխաներից ամենամեծը: Նելսոնը մասնակցել է Forsyth Country Day School-ին Լեվիսվիլում`Հյուսիսային Կալիֆոռնիայում[1]: Նա սցենարական դասընթացներ է ուսումնասիրել «Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում»: Նելսոնը հրեա է[2]:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նելսոնը առաջին անգամ հետաքրքրվել է կատարողական արվեստով, մի աղջկա վրա տպավորություն թողնելու համար սկսել է լսել դպրոցական մյուզիքլներ[3]: Նա ելույթ է ունեցել մի քանի տեղական ներկայացումներում, ներառյալ Պիեդմոնտ օպերայի «Ամաը և գիշերային այցելուները»: Բացի դերասանությունից և երգելուց, նա պարող է, և երեք անգամ ներկայացել է Մակի գոհաբանության օրվա երթին[3][4]: Նելսոնը սովորել է Հյուսիսային Կարոլինայի արվեստների դպրոց համալսարանում և «Stagedoor Manor» կատարողական արվեստի դպրոցում: Նա նաև Բուրգես Ջենկինսի գլխավորությամբ կրթվել է Ջենկինսի Դերասանների դպրոցում:

Նրա առաջին դերը ոչ խոսակցական մաս էր`2012 թվականի «Քաղցած խաղեր» ֆիլմի երրորդ դիստրիկտից: Հաջորդ տարի դրան հետևեց «Մենակ, բայց ոչ միայնակ» ֆիլմը: Ֆիլմը նկարահանվել է Վիրջինիա և Թենեսի նահանգներում, «Քաղցած խաղեր» ֆիլմից առաջ: 2013 և 2014 թվականների ընթացքում Նելսոնը նկարահանվել է «Մեդեաս», «Դատավորը» և «Լավագույնն իմ մեջ» ֆիլմերում: 2015 թվականին «Հարևան տղան» ֆիլմում նա մարմնավորել է Քեվինին, ով Ջենիֆեր Լոպեսի և Ջոն Քորբեթի որդին էր: Նելսոնի փորձը համարվել է «մեծ դեր», որովհետև նա վայելել է ռեժիսոր Ռոբ Կոենի հետ համագործակցությունը:

Նելսոնը առաջին անգամ հեռուստատեսությունում հանդես է եկել երիտասարդ Դեռկ Հեյլի դերով «Պատանի գայլը» սերիալում: Նա հայտնվեց որպես Թայլեր Հեքլինի երիտասարդ կերպար` երրորդ և չորրորդ սեզոններում` երեք դրվագներով: Նա հանդես եկավ «Հանցավոր մտքեր» և «Կատակերգություն Բենգ, Բենգ» ֆիլմերում, նախքան «Ջնջվածը» ֆիլմում Պարկերի դերը ստանալը, որը հեռարձակվեց 2016 թվականինին: Սերիալը թողարկվել է Hulu-ում 2017 թվականի նոյեմբերին:

Ֆիլմոգրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անուն Դեր Նշումներ Ծան.
2012 Քաղցած խաղեր Երրորդ շրջան Մեյլ Թրիբութ [5]
2013 Մենակ, բայց ոչ միայնակ Երիտասարդ Օուեն Գիբսոն [3]
Մեդեաս Միսա [6]
2014 Դատավորը Էրիիկ Պալմեր [7]
Լավագույնն իմ մեջ Ջարեդ Ռեյնոլդս [1]
2015 Հարևան տղան Քեվին Փեթերսոն [7]
2017 Ֆրակ շոու Ֆլիպ Կելլի [7]
Ինձ նման Բըրթ Ուլդեն [8]
2019 Ամառային գիշեր ՍԵթ [8]

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անուն Դեր Նշումներ Ծան.
2013–2014 Պատանի գայլը Երիտասարդ Դեռկ Հեյլ Երրորդ դրվագ [5]
2014 Հանցավոր մտքեր Ուիլյամ Փրաթ Դրվագ`«Հեշտեգ» [7]
2015 Կատակերգություն Բենգ Բենգ Քրեյգ ՈՒիլսոն Դրվագ`«Սիմոն Հելբերգը հագնում է երկնագույն կապույտ կոճակը ներքևից և ջինս» [1]
Լեգենդներ Երիտասարդ Քըրտիս Բալարդ Դրվագ`«Կուրտիս Բալարդի լեգենդը»
2016 Ջնջվածը Փարքեր Յոթ դրվագներ [9]
2017 Կարգ ու կանոն.Զոհերի հատուկ բաժին Էրիկ Հենդրիկս Դրվագ`«Մերժում և անկում» [7]
Էնդի Քլեվին Սերիայի առաջնորդ(յոթ դրվագներ)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Clodfelter Tim (April 26, 2015)։ «TV Tidbits: FCDS alumnus appearing in 'Boy Next Door'»։ Winston-Salem Journal։ Վերցված է April 13, 2018 
  2. https://mobile.twitter.com/ianmnelson95/status/584064758011142144?p=v
  3. 3,0 3,1 3,2 Clodfelter Tim (April 26, 2012)։ «Winston-Salem youth actor happy over his role in 'Hunger Games'»։ Winston-Salem Journal։ Վերցված է April 13, 2018 
  4. Keuffel Ken (November 26, 2009)։ «A Big Day in the Big Apple: Winston-Salem boy to be part of Santa finale in Macy's annual parade»։ Winston-Salem Journal։ Վերցված է April 13, 2018 
  5. 5,0 5,1 Bricker Tierney (February 23, 2016)։ «Teen Wolf Casting Scoop: Hunger Games Actor to Play Young Derek Hale»։ E!։ Վերցված է April 7, 2018 
  6. Harvey Dennis (June 20, 2014)։ «Film Review: ‘Medeas’»։ Variety։ Վերցված է April 7, 2018 
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Clodfelter Tim (March 6, 2018)։ «Winston-Salem actor Ian Nelson to talk at Aperture Cinema about new film with Bette Midler»։ Winston-Salem Journal։ Վերցված է April 7, 2018 
  8. 8,0 8,1 Clodfelter Tim (November 16, 2017)։ «HERE'S IAN! Winston-Salem actor stars in new Hulu series»։ Winston-Salem Journal։ Վերցված է April 7, 2018 
  9. Petski Denise (August 8, 2016)։ «'Orange Is The New Black's Madeline Brewer Among Seven Cast In Bret Easton Ellis' 'The Deleted'»։ Deadline Hollywood։ Վերցված է April 9, 2018