Յան Կոլլեր
|
| |||
| Անձնական տվյալներ | |||
| Ազգությունը |
| ||
| Քաղաքացիությունը |
| ||
| Մականուն | Dino | ||
| Ծննդյան ամսաթիվ | մարտի 30, 1973 (53 տարեկան) | ||
| Ծննդավայր | Պրահա, Չեխոսլովակիա | ||
| Հասակ | 202 սմ | ||
| Քաշ | 100 կիլոգրամ[2] | ||
| Դիրք | հարձակվող | ||
| Պատանեկան կարիերա | |||
| 1978–1989 1989–1994 |
Սմետանովա Լհոտա Միլեվսկո | ||
| Մասնագիտական կարիերա* | |||
| Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
| 1994–1996 1996–1999 1999–2001 2001–2006 2006-2008 2008 2008-2009 2009-2011 |
Սպարտա Պրահա |
29 (5) | |
| Ազգային հավաքական | |||
| 1995–1996 1999–2009 |
|
3 (1) 91 (55) | |
|
| |||
Պարգևներ
| |||
|
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: | |||
Յան Կոլլեր (մարտի 30, 1973[3][1][2], Smetanova Lhota, Պիսեկի շրջան, Jihočeský kraj, Չեխիայի սոցիալիստական հանրապետություն, Չեխոսլովակիա[4]), չեխ ֆուտբոլիստ, հարձակվող։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Յան Կոլլերը ծնվել է 1973 թվականի մարտի 30-ին՝ Չեխիայում։ Ֆուտբոլով սկսել է զբաղվել դեռևս 5 տարեկանից, հանդես գալով նախ Սմետանովա Լհոտա գյուղի թիմում, ապա՝ Միլեվսկո սիրողական ակումբում։ Սկզբնական շրջանում նա հանդես է եկել որպես դարպասապահ[5]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանագիտական կարիերան սկսել է 1994 թվականից, երբ 21 տարեկան հասակում տեղափոխվեց մայրաքաղաքը ներկայացնող Սպարտա Պրահա ակումբ,որտեղ էլ սկսեց հանդես գալ արդեն որպես հարձակվող։ 1996 թվականին Կոլլերը տեղափոխվեց Բելգիա և դարձավ Լոքերեն (ֆուտբոլային ակումբ)ի խաղացող, որտեղ ընդհանուր առմամբ մասնակցեց 97 հանդիպման և դարձավ 43 գոլի հեղինակ։ Հաջորդ կանգառը Անդերլեխտ ակումբն էր, որտեղ Կոլլերն անցկացրեց 2 տարի՝ մասնակցելով 65 հանդիպման, դարձավ 42 գոլի հեղինակ։ Չեխ հսկայի ակումբային կարիերայի գագաթնակետը թերևս կարելի է համարել 2001-06 թվականները, երբ նա հանդես էր գալիս գերմանական հեղինակավոր Բորուսիա Դորտմունդ ակումբում։ Այստեղ ընդհանուր առմամբ նա մասնակցեց 138 խաղի և դարձավ 59 գոլի հեղինակ։ Կոլլերը հանդես է եկել նաև Մոնակոյում, Նյուրնբերգում, Կռիլյա Սովետովում և Կաննում, սակայն այս ակումբների կազմում ֆուտբոլիստն էական հաջողությունների չի հասել։
Ազգային հավաքական
[խմբագրել | խմբագրել կոդը]Յան Կոլլերն իր հեղինակած 55 գոլերով համարվում է Չեխիայի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն։ Հավաքականում նա հանդես է եկել 1999-2009 թվականներին և մասնակցել 91 հանդիպման։ Եվրոպայի 2008 թվականի առաջնությունից հետո Կոլլերը որոշեց հեռանալ հավաքականից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ (չեխերեն)
- ↑ 2,0 2,1 worldfootball.net
- ↑ Transfermarkt.com — 2000.
- ↑ 4,0 4,1 National-Football-Teams.com
- ↑ «Czech striker Koller calls it a day». FourFourTwo. 2011 թ․ օգոստոսի 17. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 17-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- https://alchetron.com/Jan-Koller-685145-W#-
- http://news.sportbox.ru/Vidy_sporta/Futbol/YAn-Koller-Futbol-30031973
- https://www.transfermarkt.com/jan-koller/profil/spieler/1157
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յան Կոլլեր» հոդվածին։ |
| ||||||||||
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Մարտի 30 ծնունդներ
- 1973 ծնունդներ
- Չեխիայում ծնվածներ
- Բորուսիա Դորտմունդի ֆուտբոլիստներ
- Բունդեսլիգայի ֆուտբոլիստներ
- Մոնակոյի ֆուտբոլիստներ
- Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի խաղացողներ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ
- Անդերլեխտի ֆուտբոլիստներ
- Նյուրնբերգի ֆուտբոլիստներ
- Սպարտա Պրահայի ֆուտբոլիստներ
- Կռիլյա Սովետովի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2012-ի ֆուտբոլիստներ
- Չեխիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Չեխ ֆուտբոլային մարզիչներ