Jump to content

Յան Լիպավսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յան Լիպավսկի
 
Կուսակցություն՝ Չեխական ծովահենների կուսակցություն[1][2]
Կրթություն՝ Faculty of Social Sciences, Charles University? (2010)
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, մենեջեր և արտաքին գործերի նախարար
Դավանանք Old Catholics?[3]
Ծննդյան օր հուլիսի 2, 1985(1985-07-02)[4][5] (41 տարեկան)
Ծննդավայր Պրահա, Չեխոսլովակիա[5]
Քաղաքացիություն  Չեխիա
 
Պարգևներ

Յան Լիպավսկի[7] կամ Լիպավսկի[8] (չեխ․՝ Jan Lipavský, հուլիսի 2, 1985(1985-07-02)[4][5], Պրահա, Չեխոսլովակիա[5]), չեխ վերլուծաբան, բանկային ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաների մենեջեր և քաղաքական գործիչ: 2021 թվականի դեկտեմբերից Պետր Ֆիալայի կառավարությունում Չեխական արտաքին գործերի նախարարն է։ 2017 թվականից մինչև 2021 թվականը եղել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի պատգամավոր։ Չեխական ծովահենների կուսակցության անդամ:

Վաղ կյանք և կրթություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիպավսկին ծնվել է 1985 թվականի հուլիսի 2-ին Չեխիայի Պրահա քաղաքում։ 2010 թվականին ստացել է Պրահայի Կարլի համալսարանի Միջազգային տարածքային հետազոտությունների բակալավրի աստիճան: 2007-2008 թվականներին սովորել է Մեծ Բրիտանիայի Քենթի համալսարանում՝ Էրազմուս ուսումնական ծրագրի շրջանակներում[9]։

Աշխատել է McKinsey & Company - ում, Euro RSCG - ում, Zoot-ում, Total Solutions-ում և MoroSystems-ում: Եղել է վերլուծաբան և բանկային ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաների նախագծերի ղեկավար (օրինակ՝ ֆոնդային առևտուր, FX): Ունի նաև գործնական փորձ մարքեթինգի ոլորտում:

Ապրում է Պրահա 6 թաղամասում։ Զուգընկերուհու հետ միասին դաստիարակում է դստերը։ Նրա հիմնական հետաքրքրության ոլորտները ներառում են միջազգային քաղաքականություն, եվրոպական քաղաքականություն և անվտանգության հարցեր[10]։

Քաղաքական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականից Չեխական ծովահեն կուսակցության անդամ է։ Զբաղեցնում է նաև հանրապետական կոմիտեի, ընտրական կոմիտեի և արտաքին գործերի դեպարտամենտի անդամի պաշտոններ:

2017 թվականի խորհրդարանական ընտրություններում Պրահայի ընտրատարածքից ընտրվել է պատգամավորների պալատի պատգամավոր[11]։ 2021 թվականի խորհրդարանական ընտրություններում առաջադրվել է, սակայն չի ընտրվել[12]։

2017-2021 թվականներին Պատգամավորների պալատում զբաղեցրել է արտաքին գործերի կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը, ինչպես նաև պաշտպանության կոմիտեի նախագահի տեղակալ։ Նա նաև եղել է Չեխիայի պաշտպանության, կիբերանվտանգության և անվտանգության քաղաքականության և ռազմավարական հայեցակարգերի ենթակոմիտեի անդամ, միգրացիայի և ապաստանի քաղաքականության ենթակոմիտեի անդամ և ռազմական հետախուզության մշտական հանձնաժողովի անդամ[13]։

2021 թվականի նոյեմբերին դարձել է Չեխիայի ծովահեն կուսակցության թեկնածուն՝ Պետր Ֆիալայի ձևավորվող կառավարությունում Չեխիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում[14]։ 2021 թվականի նոյեմբերի 17 Չեխիայի Նախագահ Միլոշ Զեմանը արտաքին քաղաքականության մեջ տարաձայնությունների պատճառով իրեն կառավարության անդամ չնշանակելու մտադրություն է հայտնել[15][16][17]։ Նրան կառավարությունում չնշանակելու իր որոշումը նա առաջին անգամ հաստատել է 2021 թվականի դեկտեմբերի 10-ին՝ պատճառաբանելով տարաձայնություններն ու ոչ բավարար որակավորումը[18][19]։ Սակայն դեկտեմբերի 13-ին Չեխիայի նշանակված վարչապետ Պյոտր Ֆիալայի հետ հանդիպումից հետո Զեմանը մտափոխվել է և համաձայնել է նշանակել Լիպավսկուն[20]։ 2021 թվականի դեկտեմբերի 17-ին Լիպավսկին նշանակվել է Չեխիայի արտաքին գործերի նախարար[21]։

2023 թվականի հոկտեմբերի 10-ին Իսրայելի վրա Համաս-ի հարձակումից հետո արևմտյան քաղաքական գործիչներից և նախարարներից առաջինն էր, որ դիվանագիտական այցով այցելեց Իսրայել պետություն[22]։

  • «Արժանիքների համար» և աստիճանի շքանշան (2022 թվականի օգոստոսի 23, Ուկրաինա)՝ միջպետական համագործակցության ամրապնդման գործում նշանակալի անձնական ծառայությունների, Ուկրաինայի պետական ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը սատարելու, աշխարհում ուկրաինական պետության հանրահռչակման գործում նշանակալի ավանդի համար[23]։
  • 2022 թվականի Սերգեյ Մագնիտսկու անվան մրցանակի դափնեկիր (2022 թվականի նոյեմբերի 16)՝ Հանուն արդարության համաշխարհային շարժման գործում ունեցած նշանակալի ավանդի համար Մագնիտսկի[24][25]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Czech Statistical Office Otevřená data pro volby do Poslanecké sněmovny Parlamentu ČR 2021 konané dne 8.10. - 9.10.2021
  2. novinky.cz (չեխերեն)Borgis, Seznam.cz, 2024.
  3. Seznam Zprávy — 2021.
  4. 1 2 Data Poslanecké sněmovny a Senátu (չեխերեն)Parlament České republiky.
  5. 1 2 3 4 https://www.vlada.cz/cz/clenove-vlady/jan-lipavsky-191694/
  6. https://ruski.radio.cz/glava-mid-chehii-i-s-tihanovskaya-otkryli-v-prage-ofis-demokraticheskih-sil-8812390
  7. «Глава МИД Чехии Ян Липавский на Донбассе: «Безопасность Украины – это безопасность Европы»». Radio Prague International (ռուսերեն). 2022 թ․ փետրվարի 8. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 22-ին.
  8. «Председатель Палаты депутатов ЧР выразила поддержку Украине и пригласила украинского коллегу в Прагу». Radio Prague International (ռուսերեն). 2022 թ․ փետրվարի 15. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 22-ին.
  9. «Jan Lipavský | Vláda ČR». www.vlada.cz. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 22-ին.
  10. «Jan Lipavský». Česká pirátská strana. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 22-ին.
  11. «Volby do Poslanecké sněmovny Parlamentu České republiky konané ve dnech 20. 10. – 21. 10. 2017. Jmenné seznamy, Kraj: Hlavní město Praha, Strana: Česká pirátská strana, Výběr: všichni platní kandidáti dle poř. čísla». Český statistický úřad. 2017. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 22-ին.
  12. «Volby do Poslanecké sněmovny Parlamentu České republiky konané ve dnech 8. 10. – 9. 10. 2021. Jmenné seznamy, Všechny kraje, Strana: PIRÁTI a STAROSTOVÉ, Výběr: všichni platní kandidáti dle poř. čísla». Český statistický úřad. 2021. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 22-ին.
  13. «Naši Politici». nasipolitici.cz (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 22-ին.
  14. «Seznam ministrů. Podívejte se, kdo má usednout ve vládě Petra Fialy». 2021 թ․ նոյեմբերի 18. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 22-ին.
  15. «Zeman nechce jmenovat jednoho ministra. Ať post zatím obsadí Fiala, prohlásil - Seznam Zprávy». www.seznamzpravy.cz. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 22-ին.
  16. «Prezidentovi vadí Lipavský. Dráždí ho postoji k Izraeli, Koněvovi i Nejedlému». iDNES.cz (չեխերեն). 2021 թ․ նոյեմբերի 17. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 22-ին.
  17. «Zeman: Jednoho ministra Fialovi nejmenuji - Novinky.cz». www.novinky.cz. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 22-ին.
  18. «Zeman Lipavského nejmenuje - Novinky.cz». www.novinky.cz. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 22-ին.
  19. «Zeman zdůvodnil odmítnutí Lipavského. Ústava je podle něj na jeho straně». iDNES.cz (չեխերեն). 2021 թ․ դեկտեմբերի 10. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 22-ին.
  20. «Překvapení: Zeman jmenuje vládu i s Lipavským, oznámil Fiala - Seznam Zprávy». www.seznamzpravy.cz. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 22-ին.
  21. Domácí redakce (2021 թ․ դեկտեմբերի 17). «Online: Premiér Fiala uvedl do funkce ministra vnitra Rakušana a ministra práce Jurečku». Deník N (չեխերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 22-ին.
  22. «Полностью и безоговорочно: как Чехия стала главным союзником Израиля». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 9-ին.
  23. «Указ Президента України № 595/2022 від 23 серпня 2022 року «Про відзначення державними нагородами України»». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 29-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 26 (օգնություն)
  24. «Magnitsky Awards 2022 | The Magnitsky Human Rights Awards». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 30-ին.
  25. «Lipavský v Londýně převzal Magnitského cenu za přínos k ochraně lidských práv | ČeskéNoviny.cz». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 30-ին.