Յան Լեխոն
Յան Լեխոն | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 13, 1899 |
Ծննդավայր | Վարշավա, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հունիսի 8, 1956[1][2] (57 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Երկեր | Q11735902? |
Մասնագիտություն | լրագրող, բանաստեղծ, դիվանագետ, օրագրի հեղինակ, գրող և գրական քննադատ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Polish PEN Club? և Związek Zawodowy Literatów Polskich? |
![]() |
Յան Լեխոն (լեհ.՝ Jan Lechoń, մարտի 13, 1899, Վարշավա, Ռուսական կայսրություն - հունիսի 8, 1956[1][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), լեհ բանաստեղծ, գրական և թատերական քննադատ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1916-1920 թվականներին սովորել է Վարշավայի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում։ Գրական աշխարհում իր նորամուտը նշել է 14 տարեկանում։ Նա «Скамандр» գրական խմբի հիմնադիրներից մեկն էր, որում ընդգրկված էին Յուլիան Տուվիմը, Անտոնի Սլոնիմսկին, Յարոսլավ Իվաշկևիչը։
1921 թվականին փորձել է ինքնասպան լինել։
1930-1939 թվականներին եղել է Փարիզում Լեհաստանի դեսպանության մշակութային կցորդը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում, Ֆրանսիայի ավերումից հետո Իսպանիայով և Պորտուգալիայով ճանապարհվել է Բրազիլիա, հետագայում տեղափոխվել է Միացյալ Նահանգներ և հաստատվել Նյու Յորքում։ Նա համագործակցել է և եղել է ԱՄՆ-ում գործող լեհական պարբերականների խմբագիր։
Ինքնասպանություն է գործել` նետվելով Նյու Յորքի երկնաքերի պատուհանից։ 1991 թվականին մոխիրը վերաթաղվել է Լեհաստանում՝ Լյասկի գյուղի Անտառային գերեզմանատանը։
Ստեղծագործական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Իր առաջին գործերը սկսել է տպագրել 14 տարեկանում։ Բանաստեղծությունների առաջին ժողովածուն լույս է տեսել 1912-ին։ «Karmazynowy poemat» (Մանուշակագույն պոեմ, 1920) բանաստեղծությունների ժողովածուն, որը փառաբանում էր Լեհաստանի անկախության համար պայքարը, նրան մեծ համբավ է բերել։ «Srebrne i czarne» («Արծաթագույն և սև», 1924) ժողովածուն արտացոլում էր հիասթափությունը իրականությունից և մահվան հանդեպ հիացմունքը։ Այն համարվում է լեհական գրականության առավել հոռետեսական գրքերից մեկը։ Այս գրքից հետո նա երկար ժամանակ ընդհատել է գրական գործունեությունը։
Բանաստեղծությունները բնութագրվում են բարձր ոճով և բանաստեղծական ձևի խստությամբ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 2,0 2,1 2,2 Internetowy Polski Słownik Biograficzny (польск.)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կենսագրությունը(լեհ.)
|
- Մարտի 13 ծնունդներ
- 1899 ծնունդներ
- Վարշավա քաղաքում ծնվածներ
- Հունիսի 8 մահեր
- 1956 մահեր
- Նյու Յորք քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի տղամարդ գրողներ
- 20-րդ դարի լրագրողներ
- Լեհ բանաստեղծներ
- Լեհ լրագրողներ
- Լեհ դիվանագետներ
- Վարշավայի համալսարանի շրջանավարտներ
- Լեհ գրողներ
- Ինքնասպան գրողներ
- Թատերական քննադատներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով