Յան Իսահակյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յան Իսահակյան
Իսահակյան Յան.jpg
Ծնվել էսեպտեմբերի 27, 1931(1931-09-27)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունվարի 28, 1997(1997-01-28) (65 տարեկանում)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
ԱշխատավայրՃարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարան
ՊարգևներՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ

Յան Սուրենի Իսահակյան (սեպտեմբերի 27, 1931(1931-09-27), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 28, 1997(1997-01-28), Երևան, Հայաստան), հայ ճարտարապետ, ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ (1987 թ.), ճարտարապետության թեկնածու (1965 թ.), պրոֆեսոր (1990 թ.)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1954 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։

1964-1968 թթ. աշխատել է Շինարարության և ճարտարապետության ԳՀԻ-ում, 1973-1980 թթ.՝ նախագծի գլխավոր ճարտարապետ, 1980-1991 թթ.` ՀԽՍՀ պետշինի վարչության պետ, 1985-1992 թթ.` Հայաստանի ճարտարապետների միության վարչության քարտուղար, 1991-1997 թթ.` ԵՊՃՇՀ ամբիոնի վարիչ[1]։

Cultural heritage monuments in Armenia, ArmAg, 2015 (5).JPG

Իսահակյանի համահեղինակությամբ նախագծվել և իրականացվել են՝

  • Էջմիածնի հասարակական կենտրոնի (1973-1985 թթ.)
  • «Վաղարշապատ» թաղամասի բնակելի շենքերի կառուցապատումը (1975-1980 թթ., ՀԽՍՀ Պետական մրցանակ, 1981 թ.)
  • Կապի տունը (1983-1984 թթ.)
  • Երևանի Ավան-Առինջ թաղամասի բնակելի տները (1975) և կառուցապատումը (1978-1984 թթ.)
  • «Երիտասարդական» բնակելի համալիրը (1978-1985 թթ.)

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ (1987 թ.)
  • Խորհրդային ճարտարապետության 1976-1980 թթ. նվաճումների համամիութենական ստուգատեսի դափնեկիր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005