Jump to content

Յան Զախարա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յան Զախարա
սլովակ.՝ Ján Zachara
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 27, 1928(1928-08-27)[1][2]
ԾննդավայրTrenčín, Trenčín District
Մահացել էհունվարի 2, 2025(2025-01-02)[3] (96 տարեկան)
Մահվան վայրNová Dubnica, Ilava District, Տենչինի երկրամաս, Սլովակիա
Քաղաքացիություն Չեխոսլովակիա և  Սլովակիա
Մասնագիտությունբռնցքամարտիկ
Պարգևներ և
մրցանակներ
 Ján Zachara Վիքիպահեստում

Յան Զախարա (օգոստոսի 27, 1928(1928-08-27)[1][2], Trenčín, Trenčín District - հունվարի 2, 2025(2025-01-02)[3], Nová Dubnica, Ilava District, Տենչինի երկրամաս, Սլովակիա), Չեխոսլովակիացի բռնցքամարտիկ, 1940 թվականների վերջին 1950 թվականների կեսերին հանդես է եկել Չեխոսլովակիայի հավաքականում։ Հելսինկիի ամառային օլիմպիական խաղերի չեմպիոն, ազգային առաջնության չեմպիոն, բազմաթիվ միջազգային մրցաշարերի և խաղային հանդիպումների մասնակից։ Հայտնի է նաև որպես բռնցքամարտի մարզիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յան Զահարան ծնվել է 1928 թվականի օգոստոսի 27-ին Տրենչինում։ Նա իր նորամուտը միջազգային ասպարեզում նշել է տասնութ տարեկանում, երբ մասնակցել է Լեհաստանի, Հարավսլավիայի և ԽՍՀՄ հավաքականների հետ հանդիպումներին։ 1947 և 1948 թվականներին դարձել է Չեխոսլովակիայի չեմպիոն ՝ համապատասխանաբար թեթև և կիսաթեթև քաշային կարգերում։ Անհնար է միանշանակ ասել, թե արդյոք նա բռնցքամարտել է այն ժամանակներում կայացած Եվրոպայի առաջնություններում, հայտնի է միայն, որ այդ առաջնություններում նա ոչ մի մեդալ չի նվաճել։

Նրա բռնցքամարտի կարիերայում ամենահաջողը 1952 թվականն էր, երբ նա մասնակցել է Հելսինկիի ամառային Օլիմպիական խաղերին, այնտեղ հաղթել է իր բոլոր մրցակիցներին կիսաթեթև քաշային կարգում և դրանով իսկ նվաճել է ոսկե մեդալ։ Այս նվաճման համար արժանացել է «Չեխոսլովակիայի սպորտի վաստակավոր վարպետ» պատվավոր կոչման։

Դառնալով օլիմպիական չեմպիոն՝ Զախարան շարունակել է ռինգ դուրս գալ ազգային հավաքականի կազմում՝ մասնակցելով միջազգային բոլոր խոշոր մրցաշարերին։ Այսպիսով, 1955 թվականին նա ելույթ է ունեցել, Եվրոպայի առաջնությունում՝ Արևմտյան Բեռլինում, բայց արդեն երկրորդ խաղում պարտություն կրեց անգլիացի Թոմաս Նիկոլսից։ Նաև 1956 թվականին նա որակավորվել է Մելբուռնի Օլիմպիական խաղերում, սակայն չի կարողացել կրկնել չորս տարի առաջվա հաջողությունը. քառորդ եզրափակչում նա պարտվեց Ֆինն Պենտի Համելեյնենին, ով տեղափոխվել էր կիսաթեթև քաշ։

Զախարան մնացել է գործող մարզիկ մինչև 1958 թվականը, այնուամենայնիվ, վերջին ժամանակներս այլևս որևէ նշանակալի արդյունք չի ցույց տվել։ Մարզական կարիերան ավարտելուց հետո բավականին երկար ժամանակ աշխատել է որպես բռնցքամարտի մարզիչ, 1972 թվականին ստացել է իր երկրի վաստակավոր մարզչի կոչում։

Զախարան մահացել է 2025 թվականի հունվարի 2-ին՝ 96 տարեկան հասակում[5]։ Մահվան պահին նա ամենատարեց Սլովակիայից կենդանի օլիմպիական չեմպիոնն էր[6][7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Evidence zájmových osob StB
  2. 2,0 2,1 Tchir P. List of the Oldest Living Olympians (aged 90+)
  3. 3,0 3,1 3,2 Zomrel najstarší slovenský olympijský víťaz Ján Zachara (†96)
  4. https://archiv.prezident.sk/schuster/index1429.html?376
  5. «Vo veku 96 rokov zomrel bývalý slovenský boxer a olympijský víťaz Ján Zachara». Denník N (սլովակերեն). 2025 թ․ հունվարի 2. Վերցված է 2025 թ․ հունվարի 2-ին.
  6. «Ján Zachara, najstarší žijúci slovenský olympijský víťaz, má 95 rokov». TERAZ.sk (սլովակերեն). 2023 թ․ օգոստոսի 27. Վերցված է 2025 թ․ հունվարի 2-ին.
  7. «Zomrel najstarší slovenský olympijský víťaz Ján Zachara (†96)». tvnoviny.sk (սլովակերեն). 2025 թ․ հունվարի 2. Վերցված է 2025 թ․ հունվարի 2-ին.

Արաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ян Захара – օլիմպիական վիճակագրությունը Sports-Reference.com կայքում (անգլ.)