Յանուշ Կուսոչինսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յանուշ Կուսոչինսկի
Janusz Kusociński.jpg
Անձնական տեղեկություն
Սեռ`արական
Բնօրինակ անուն`Janusz Tadeusz Kusociński
Մասնագիտացում`երկար հեռավորություն վազող և թեթևատլետ
Երկիր`Flag of Poland (1928–1980).svg Լեհաստան
Ծննդյան ամսաթիվ`հունվարի 15, 1907(1907-01-15)
Ծննդավայր`Վարշավա, Ռուսական կայսրություն
Մահվան ամսաթիվ`հունիսի 21, 1940(1940-06-21) (33 տարեկանում)
Մահվան վայր`Palmiry, Gmina Czosnów, Nowy Dwór Mazowiecki County, Մազովեցի վոյեվոդություն, Լեհաստան
Մարզիչ(ներ)`Ալեքսանդր Կլումբերգ
Հասակ`167 սմ
Քաշ`72 կգ
Յանուշ Կուսոչինսկու շիրիմը

Յանուշ Կուսոչինսկի (լեհ.՝ Janusz Tadeusz Kusociński, 15 հունվարի, 1907, Վարշավա - 21 հունիսի, 1940, Պալմիրի, Մազովեցյան վոևոդություն), լեհ մարզիկ, թեթև ատլետ[1], 1932 թվականին դարձել է Օլիմպիական խաղերի չեմպիոն 10000 մետր վազքատարածությունում, 1934 թվականին Եվրոպայի առաջին առաջնությունում արժանացել է արծաթե մեդալի (վազք 5000 մ), աշխարհի ռեկորդակիր 3000 մ (19 հունիսի, 1932, 8.18,8) և 4 մղոն (30 հունիսի, 1932, 19.02,6) վազքատարածություններում, Լեհաստանի տասնակի չեմպիոն։ Դիմադրության շարժման մասնակից է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յանուշ Կուսոչինսկին ծնվել է 1907 թվականի հունվարի 15-ին Վարշավայում։ Դպրոցում սովորելու տարիներին ֆուտբոլ է խաղացել Վարշավայի տարբեր ակումբներում։ Թեթև ատլետիկայով սկսել է զբաղվել 1928 թվականին, երբ միացել է «Սարմատա» մարզական ակումբին, որտեղ նրա մարզիչն էր լեհ հայտնի տասնամարտիկ Ալեքսանդր Կլումբերգը։

Առաջին անգամ մասնակցելով Լեհաստանի առաջնությանը՝ Յանուշ Կուսոչինսկին հաղթել է 5000 մ վազքատարածությունում։ Հաջորդ տարի նա չի մասնակցել մրցությունների բանակում ծառայելու պատճառով, սակայն զորացրվելուց հետո 1930 և 1931 թվականների Լեհաստանի առաջնություններում հաղթել է 1500 մ և 5000 մ մրցատարածություններում, իսկ 1932 թվականին՝ 800 մ վազքատարածությունում։

1932 թվականին Յանուշ Կուսոչինսկին՝ որպես այգեգործ, աշխատել է Վարշավայում[2]: Լոս Անջելեսում անցկացվելիք Օլիմպիական խաղերից մեկ ամիս առաջ նա սահմանել է աշխարհի նոր ռեկորդ 3000 մ վազքատարածությունում (8:18.8), իսկ ավելի ուշ սահմանել է աշխարհի ոչ պաշտոնական նոր ռեկորդ՝ չորս մղոն վազքատարածությունն անցնելով 19:02.6 ժամանակում։ Օլիմպիական խաղերում Յանուշ Կուսոչինսկին առաջին տեղն է գրավում 10 000 մետր վազքատարածությունում (30:11.4)՝ արժանանալով ոսկե մեդալի։

1934 թվականին Թուրինում անցկացված Եվրոպայի առաջին առաջնությունում 5000 մ վազքատարածությունում երկրորդ տեղը գրավելուց հետո Յանուշ Կուսոչինսկին որոշում է ընդունել ավարտել իր մարզական կարիերան, սակայն 1939 թվականին մասնակցել է Լեհաստանի առաջնությանն ու հաղթել 10 000 մետր վազքատարածությունում։

Յանուշ Կուսոչինսկին ընդունվել է Վարշավայի ֆիզկուլտուրայի ինստիտուտ, որտեղ նրա հետ միասին սովորել է այնպիսի հայտնի մարզիկներ, ինչպիսիք են Յադվիգա Վայսը (լեհ.՝ Jadwiga Wajs), Ֆելիցիա Սխաբինսկան (լեհ.՝ Felicja Schabińska), Մարիա Կվասնևսկայան (լեհ.՝ Maria Kwaśniewska), Ստանիսլավա Վալասևիչը։

Որպես կամավոր՝ Յանուշ Կուսոչինսկին մասնակցել է սեպտեմբերյան շարժմանը, երկու անգամ վիրավորվել է։ Պարգևատրվել է «Krzyż Walecznych» շքանշանով։ Մասնակցել է դիմադրության շարժմանը որպես ընդհատակյա հետախուզության անդամ[2][3]: Ձերբակալվել է 1940 թվականի մարտին, ոչ ոքի չի մատնել և գնդակահարվել է Պալմիրի գյուղի մոտակայքում այլ հայտնի լեհերի հետ միասին (Մացեյ Ռատայ, Դավիդ Պշեպյուրկա և այլ մարզիկներ, մտավորականներ ու քաղաքական գործիչներ)։

Ներկայում Յանուշ Կուսոչինսկու շիրիմը գտնվում է Պալմիրիի գերեզմանատանը։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1954 թվականից սկսած՝ ամեն տարի անցկացվում է Յանուշ Կուսոչինսկու հիշատակին նվիրված մրցություն (լեհ.՝ Janusz Kusociński Memorial
  • Դոլսկում (Մեծ Լեհաստան վոևոդություն) տեղադրվել է Յանուշ Կուսոչինսկու հուշարձանը։
  • 1977 թվականին ռեժիսոր Քշիշտոֆ Ռոգուլսկին նկարահանել է «Վերջին շրջան» (լեհ.՝ Ostatnie okrążenie) ֆիլմը՝ նվիրված Յանուշ Կուսոչինսկու կյանքին 1939-1940 թվականներին։
  • 2009 թվականին Յանուշ Կոսուչինսկին հետմահու պարգևատրվել է Լեհաստանի Վերածննդի շքանշանի մեծ խաչով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. БРЭ/Кусочиньский Януш
  2. 2,0 2,1 Wallechinsky, David (2004). The Complete Book of the Summer Olympics, Toronto: Sport Classic Books. ISBN 1-894963-34-2
  3. Karski Jan (1944)։ The Story of a Secret State։ Houghton Mifflin։ ISBN 1931541396 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]