Յանոշ Լասլո Ալդոր
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Յանոշ Լասլո Ալդոր հունգ. Áldor János László | |
---|---|
Ծնվել է | 1895 |
Ծննդավայր | Ավստրո-Հունգարական կայսրություն |
Վախճանվել է | 1944 |
Մահվան վայր | Մաութհաուզեն |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | դիմապատկեր |
Յանոշ Լասլո Ալդոր (հունգ. Áldor János László, 1895, Ավստրո-Հունգարիա - 1944, Մաութհաուզեն-Գուզեն համակենտրոնացման ճամբար), հունգարացի նկարիչ և ճարտարապետ։ Դիմանկարիչ է։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ինքնուս նկարիչ է։ Սովորել է ճարտարապետություն։ Աշխատել է Ռումինիայի Բայա Մարե քաղաքում, 1919 թվականին ճարտարապետության բնագավառում ստացել է գիտական աստիճան։ 1923-1925 թվականներին սովորել է Ադոլֆ Սոլնկոյի գեղարվեստական գաղութում, 1926 թվականին կատարելագործվել է Փարիզում, 1928 թվականին ուսումնական այց իրակացրել Իտալիա, եղել է «Benczúr» միության ղեկավար անդամ։
Մահացել է 1944 թվականին Մաութհաուզեն ճամբարում։
Նրա նկարները պահպանվում են Հունգարիայի և Ֆլորենցիայի ազգային պատկերասրահներում։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Áldor János László(հունգարերեն)